f

Անկախ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմակերպում է ռադիոհաճախականությունների տրամադրման թույլտվություններ


Հարգելի գործընկերներ,

     ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 16-ի նիստում քննարկել և ընդունել է 700ՄՀց, 800ՄՀց, 1800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու վերաբերյալ  որոշումները։

Նշված մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ ցանցերի հետագա զարգացումն ու նպաստել նոր սերնդի լայնաշերտ ցանցերի ներդրմանը, մասնավորապես, ապահովել հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցի՝ առավելապես «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի ներդրումը, բարելավել փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, բարձրացնել շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու արդիականացնել անվտանգության համակարգերը, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով զարգացնել (ընդլայնել) կապի առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում հիմնել էլեկտրոնային հաղորդակցության շարժական  կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի նշված մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող՝ ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը։

Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 90ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով) և 1,512 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ներկայումս տարեկան շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտքերը հասցնելով ավելի քան 9,5 մլրդ դրամի։

Նախատեսվող մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 25-35 մլրդ ՀՀ դրամ։

 

16.11.2022թ.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին