f

Անկախ

Լավրովը G20-ի գագաթնաժողովում հայտնվել է վտարյալի կարգավիճակում. Bild


Ռուսական կողմն ամբողջ ուժով փորձում էր ջնջել «պատերազմ» բառը և փոխարինել «հակամարտություն» բառով, սակայն դա անել չհաջողվեց։ Արդյունքում հայտարարության մեջ ասվում է, որ «G20-ի անդամների մեծամասնությունը դատապարտում է Ուկրաինայում սանձազերծված պատերազմը»։

Պաշտոնապես ֆորումը սկսվել է երեկ` հոկտեմբերի 15-ին, Լավրովը հայտնվել էր մեկուսացման մեջ. նա վերջիններից էր, ով եկավ այսպես կոչված «Առաջնորդների սրահ» և զբաղեցրեց իր տեղը՝ առանց որևէ մեկին բարևելու, մինչդեռ այլ երկրների ներկայացուցիչները շփվում էին իրար հետ, գրում է Bild-ը։

Ինքը՝ Լավրովը, երբ հերթը հասավ խոսելու, արևմտյան երկրներին մեղադրեց նեոգաղութատիրության մեջ և ասաց, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շոու են ցուցադրում G20-ում։ Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը Bild-ին պատմել է, որ այլ երկրների ներկայացուցիչները Լավրովին լսում էին քարացած դեմքերով՝ ժամանակ առ ժամանակ գլուխները թափահարելով. ոչ ոք հավանության նշաններ ցույց չի տվել։

Հանդիպման ավարտից հետո Լավրովն արագ հավաքել է իրերն ու առանց որևէ մեկին հրաժեշտ տալու հեռացել։ Նրան ընթրիքին չեն նկատել, ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ այսօր կլքի Բալին ու չի մասնակցի վաղը նախատեսված միջոցառումներին։

Աշխարհում Սերգեյ Լավրով G20 Ռուսաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին