f

Անկախ

Այդ պայմանագիր կոչվածը լինելու է նոր պատերազմի հիմքը մեզ համար վատթար մեկնարկային հնարավորությամբ


Ankakh.com-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Արա Պողոսյանը:

-Նախօրեին Ալիևը Շուշիում մի շարք հայտարարություններ արեց, իսկ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Արցախի հայ բնակչությունը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ: Ի՞նչն են նշանակում այս հայտարարությունները:

-Ալիեւի հայտարարությունները ունեին մի քանի հասցեատերեր։ Հասցեատերերից մեկը և գլխավորը սեփական հանրությունն է և "հաղթանակած երկաթե լիդերի" կերպարի ստեղծումը, որպեսզի դրանով ո'չ միայն ամրացնի, այլև հավերժացնի իր իշխանությունը։ Հաջորդը միջնորդ կողմերն են, որոնցից Ադրբեջանն ունի ակնկալիքներ, իսկ հետո նաև Հայաստանը։

Հայ հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրելով Ալիևը փորձում է ապագայում ո'չ միայն ռևանշի հույսերը ոչնչացնել, այլև թերարժեքության բարդույթ ստեղծել և հոգեբանական ընկճախտի մեջ պահել։

Դա մի վիճակ է, որի պարագայում Ալիեւը կստանա գործնականում այն, ինչ կցանկանա, ինչպես տեսանք Սև լճի հատվածում, երբ երկրի ղեկավարը հայտարարում էր, թե ձյունապատ սարերի համար կռիվ չենք անելու և այլն։

Հաջորդը սպառնալիքների գործնական դրսևորման լեգիտիմացումն է, որին էլ ձգտում են Ադրբեջանը, բայց նաև Թուրքիան։

Հետեւաբար «խաղաղության պայմանագիր» կնքելը հեշտ գործ չէ, այն բավականին խորքեր պետք է շոշափի, հետեւաբար դժվար է պատկերացնել, որ այսպիսի թշնամության և ծավալապաշտական նպատակների ֆոնին ինչպես կարող է կնքվել։ Համենայնդեպս ես կասկածում եմ, որ նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի «խաղաղության պայմանագիր » կնքել։

-Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ո՞վ է Հայաստանի բնական և ամենահիմնական դաշնակիցը:

-Այս պահին Հայաստանի պետականության ամենահավատարիմ դաշնակիցը Հայոց Բանակն է։ Եթե խոսենք միջազգային հարաբերությունների մակարդակում, ապա այս պահին գործնական դաշնակցային քայլեր է կատարում Իրանի Իսլամական Հանրապետությունը, և Հնդկաստանը: Նախորդ ռազմական սպառազինության մատակարարման մասին պայմանագրից հետո երեկ  հնդկական մամուլում հրապարակումներ եղան ևս 155մլն. դոլարի գործարքի մասին։ Սա վկայում է հայ-հնդկական դաշնակցային հարաբերությունների հնարավորության և հավանականության բարձր մակարդակի մասին։ Հաջորդիվ պետք է խոսենք նաև Չինաստանի մասին, որը չնայած ունի արտաքին քաղաքականության շատ նուրբ դիմագիծ, այնուամենայնիվ հաճախ ցույց է տալիս իր ռազմավարական հետաքրքրությունները և իր պատրաստակամությունը մասնակցելու ո'չ միայն կոմունիկացիոն, այլ անվտանգային ճարտարապետության գործընթացին, բայց սա անուղղակի է և մեզանից շատ լուրջ աշխատանք կպահանջվի դաշնակցային մակարդակի հասցնելու հայ-չինական հարաբերությունները։

Այս եռանկյունուց դուրս էլ կա լուրջ պոտենցիալ, այդ թվում և Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու և հարաբերությունները գործնական փոխվստահության և շահերի համադրման փուլի հասցնելու։ Բայց ինչպես արդեն նշեցի, այստեղ շատ լուրջ և նուրբ քաղաքական-դիվանագիտական աշխատանք է պահանջվում։

-Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարվեց, որ դեկտեմբերին ինչ-որ պայմանագիիր է ստորագրվելու:Հնարավո՞ր է, որ դա լինի հենց խաղաղության պայմանագիրը:

-Չեմ կարծում, թե դեկտեմբերին հնարավորություն կա կնքելու «խաղաղության պայմանագիր», սակայն բացառված չէ, որ կկնքվի Մոսկվայի կամ Սոչիի հայտարարության նման մի փաստաթուղթ։ Որովհետև բոլոր դեպքերում, այս պահին «խաղաղության պայմանագրի » կնքումը ադրբեջանական սցենարով Հայաստանի համար կստեղծի կործանարար իրավիճակ, այդ թվում և Հայաստանին ապագայում միջազգային դատարանների միջոցով փոխհատուցման պահանջներ առաջադրելով որպես օկուպանտ կողմ։ Իսկ դրա մասին դեռ նախորդ տարի հաճախ էին խոսում ադրբեջանական մամուլում։ Անգամ հայտարարում էին, որ եթե Հայաստանը չկարողանա այդ գումարները վճարել, ապա Ադրբեջանը «մեծահոգաբար» պատրաստ է վերցնել Հայաստանի տարածքներից։ Եթե հիշում եք նախկինում խոսքը 50 մլրդ-ից ավելի գումարի մասին էր։ Բայց սա ամենը չէ, այդ պայմանագիր կոչվածը լինելու է նոր պատերազմի հիմքը մեզ համար վատթար մեկնարկային հնարավորությամբ։

Իհարկե, խաղաղությունը լավ բան է, բայց այն դեպքում, երբ դա հնարավոր է, իսկ երբ անհնար է, ապա պետք է պատրաստվել պատերազմին։

-Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը, պետնախարարի  պաշտոնը ստանձնելը բավականին ծանր են տարել Ադրբեջանում: Ինչո՞ւ:

-Այո, Ռուբեն Վարդանյանի կերպարը շատ ծանր են տանում Ադրբեջանում, և հավանաբար պատճառներից մեկը վերջինիս միջազգային կապերն են ու ֆինանսական միջոցները, իսկ մյուսը` այն, որ վերջինս ընկալվում է ռուսական կողմի ներկայացուցիչ։ Ի դեպ, ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկը մեղադրել էր նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին, իբրեւ վերջինս կաշառվել է Ռուբեն Վարդանյանի կողմից և գործում է հօգուտ հայերի։

Իսկ Ռուբեն Վարդանյանը հանրային-քաղաքական հավակնություններ թերևս ավելի վաղ էր ներկայացրել, սակայն այո', շատ հետաքրքիր էր վերջինիս միանգամից Արցախ մեկնելը, ինչը կարծում եմ, որ ունի կամ կարող է ունենալ մի քանի դրդապատճառներ, որոնցից ամենակարևորը առաջիկայում սպասվելիք ճակատագրական իրադարձություններն են, որտեղ Ռուսաստանը պետք է ունենար իր վստահելի հենարանը, իսկ այդպիսի հենարան կարող էր լինել հենց Ռուբեն Վարդանյանը, և պատահական չէ, որ Արցախի նախագահը նույնքան շտապողականությամբ էլ   առաջարկեց պետնախարարի պաշտոն լայն լիազորություններով; Բայց բոլոր դեպքերում սա կարեւոր քայլ էր մեզ համար և Ռուբեն Վարդանյանի ներկայությունը կարող է Արցախի համար ստեղծել հնարավորություններ, այդ թվում և ՌԴ հովանավորությամբ։

-Նախօրեին Շուշիում Ալիևի հոխորտանքները նոր լայնածավալ պատերազմի սպառնալի՞ք էին:

-Ալիեւը երբեք չի թաքցրել, որ պատրաստ է պատերազմի և պատրաստվում է։ Ստեղծվում են նոր հարձակողական ստորաբաժանումներ, նոր ռազմական կոմունիկացիոն ուղիներ, ՀՀ սուվերեն տարածքից գրավում են նոր ռազմավարական նշանակության բարձունքներ, որոնց նպատակը բնականաբար ռազմական գործողությունների բարենպաստ մեկնարկային դիրքեր ապահովելն է։ Սակայն պատերազմի հնարավորությունը առավելապես մեծանում է ՀՀ ներկա վիճակով պայմանավորված։ Ասել կուզի` քանի դեռ ռազմական բալանս վերականգնված չէ, հիմարություն է խաղաղության մասին խոսելը։

հարցազրույց Իլհամ Ալիև Նիկոլ Փաշինյան խաղաղության պայմանագիր Արա Պողոսյան Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին