2 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ը, իմ կյանքի ամենածանր օրն էր:
2020 թվականի նոյեմբերի 9-ը Ցեղսպանությունից հետո մեր ամենամեծ պարտությունն էր: 100 տարուց ավել մենք այդպիսի մեծ ռազմական պարտություն չէինք ունեցել:
Հիշե՞լ նոյեմբարի 9-ի մասին, թե՞ ոչ:
Իհարկե հիշել, առանց դրա ռևանշ չի լինի: Իսկ մենք ռևանշին այլընտրանք չունենք: Այլընտրանքը որպես պետություն կործանումն է:
Բայց ռևանշը նախ լինում է տնտեսական, արդյունաբերական, մշակույթային, կառավարման որակով, հումանիտար, դեմոգրաֆիական.... հետո ռազմական: Էս դիրքից ռազմական ռևանշը կարող է անիրատեսական թվալ, նախ մեր դիրքն է պետք փոխել:
Ռևանշին այլընտրանք չկա: