f

Անկախ

Երևանում շներին թունավորում են նրբերշիկով․ ահազանգում են Նոր Նորքի բնակիչները


Սատկած շների տերերը վստահեցնում են, որ ամեն ինչ անելու են իրենց կենդանիներին թունավորողին գտնելու համար։

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածներում ապրող մարդիկ ահազանգում են, որ հատկապես թաղապետարանի տարածքում շներին դիտավորյալ թունավորում են։ Այդ մասին ավելի քան մեկ տասնյակ գրառում է արվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Խնդրի մասին բարձրաձայնողներից մեկն էլ Լուիզա Սուքիասյանն է։ Նա կենդանասերներին և հատկապես ընտանի կենդանիներ ունեցողներին զգոնության կոչ է արել։

«Եղե՛ք մաքսիմալ ուշադիր, ոչ մի վայրկյան աչքից բաց մի՛ թողեք ձեր շներին։ Միայն այսօր 2 շուն է սատկել, նախորդիվ 2-ը թունավորվել են, որոնցից մեկը ևս սատկել է։ Ուշադիր եղե՛ք` գետնին ինչ կա գցած, հետևե՛ք մարդկանց, փորձե՛ք հասկանալ` ով է ուտելիք լցնում, տեղում նկարե՛ք։ Անձամբ մենք տեսել ենք նրբերշիկի կտորներ՝ վրան ինչ-որ բան լցված»,- նոյեմբերի 7-ին գրել է նա կենդանասերների խմբերից մեկում և հավելել, որ թունավորման նշանները բոլոր կենդանիների մոտ նույնն են` շները փսխում են, ցնցումների մեջ ընկնում, ապա սատկում։

 

Այսօր «Դինգո» թիմը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է շունը ցնցվում։

«Նորքի այգում թափված են թունավոր նրբերշիկներ, ուշադիր և զգոն եղե՛ք։ Խնդրում ենք նաև չարագործին տեսնելու դեպքում անպայման նկարել նրան, շների տերերը նրան փնտրում են»,- գրել են նրանք:

 

Ի դեպ, սատկած կենդանիներից մեկի ստամոքսից նրբերշիկի կտորներ են հանել։ Համապատասխան լուսանկարը հրապարակել է Լուիզա Սուքիասյանը։

Извлеченные кусочки сoсисoк - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022

Սատկած շներից մեկի ստամոքսից նրբերշիկի կտորներ են հանել

Մեզ հաջողվեց գտնել տեսանյութում պատկերված շան տիրոջը։

Զավեն Ավագյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը եղել է երեկ, շանը փրկել չի հաջողվել։

Նրա խոսքով՝ սատկած շների տերերը պատրաստվում են ոստիկանություն հաղորդում ներկայացնել, որպեսզի իրավապահներն ուսումնասիրեն տեսագրությունը, գտնեն հանցագործին ու պատժեն։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման հաղորդում դեռ չեն ստացել։

Նշենք, որ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ևս ահազանգեր է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային փոխանցեց ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։

«Մենք ահազանգեր ենք ստացել, որ այդ տարածքում թունավորվում են թե ՛թափառող, թե ՛ ընտանի կենդանիները։ Այս դեպքում մենք բացառում ենք լեշմանիոզ հիվանդությունը, քանի որ մարդիկ նկարագրում են, որ կենդանու մոտ ցնցումներ է սկսվում։ Բացի այդ, այսօր կենդանասերների խմբերից մեկում կարդացի, որ մարդիկ այդ տարածքից նրբերշիկի կտորներ են հավաքել։ Ենթադրվում է, որ շների թունավորման մեջ մարդկային գործոն կա»,-ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ արարքը զարհուրելի ու դատապարտելի է, միայն թե իրենց կենտրոնն այս հարցում որևէ գործառույթ չունի. հանգամանքները պետք է պարզի ոստիկանությունը։

թունավորում թափառող շներ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին