f

Անկախ

Կոճապղպեղով թեյ՝ մրսածության դեմ պայքարում․ 4 առողջարար բաղադրատոմս


Կոճապղպեղի արմատը հարբուխի և մրսածության դեմ պայքարի հրաշալի միջոց է։ Կոճապղպեղով բուժիչ թեյերի մեծ տեսականի կա։ Բոլորն էլ արդյունավետ են մրսածության ու հարբուխի ախտանշանների դեմ պայքարում։

Նշենք, որ  կոճապղպեղով թեյ խմելու լավագույն ժամն առավոտն է՝ նախաճաշից 30 րոպե անց։ Իսկ վատագույն ժամը երեկոն է՝ քնելուց առաջ, քանի որ կոճապղպեղը սուրճից էլ ուժեղ առույգացնող հատկություն ունի։

Կոճապղպեղի բուժիչ հատկությունների մասին մարդկությունը տեղյակ է դեռ հին ժամանակներից։ Այն օգտագործում են ոչ միայն մրսածության և հարբուխի դեմ պայքարում, այլ նաև ուղեղի աշխատանքը խթանելու, արյունատար անոթները մաքրելու, վահանաձև գեղձի ֆունկցիան կարգավորելու համար։ Սակայն կոճապղպեղը նախ և առաջ հենց մրսածության դեմ պայքարում է արդյունավետ, քանի որ այն իմունախթանիչ հատկություն ունի։

Ստորև կներկայացնենք կոճապղպեղով թեյի 4 բաղադրատոմս։

Բաղադրատոմս 1․ Կոճապղպեղ և ցիտրուսային մրգեր

Այս բաղադրատոմսով թեյ պատրաստելու համար հարկավոր է կանաչ թեյ, թարմ կոճապղպեղ, դարչինի մեկ փայտիկ, մեղր, անանուխի տերևներ, աղացած սև պղպեղ, թուրինջի և կիտրոնի հյութ։

1 լիտր ջրի համար հարկավոր է 5-10 սմ կոճապղպեղ։ Այն հարկավոր է լվանալ, մաքրել և մանր կտրատել կամ քերել։ կոճապղպեղը եփում ենք 10 րոպե, հետո ավելացնում ենք մի պտղունց սև պղպեղ, դարչինը և անանուխի տերևները։ 1-2 րոպե անց հեղուկը վերցնում ենք կրակից, քամում։ Ստացած թուրմին ավելացնում ենք կանաչ թեյի տերևները, սպասում մի քանի րոպե։ Այնուհետև ավելացնում ենք կես լիմոնի և մեկ թուրինջի հյութը։ Քաղցրության համար նաև 1-2 գդալ մեղր ենք ավելացնում և խառնում, մինչև լուծվի ջրում։ 

Առողջարար թեյն արդեն պատրաստ է։ Վստահաբար Ձեր տունն էլ ներծծվել է կոճապղպեղի անուշաբույր հոտով, որը ևս կօգնի լավ տրամադրություն ունենալու և մրսածության դեպ պայքարի գործում։

Բաղադրատոմս 2․ Կոճապղպեղով թեյ մրսածության և հազի դեմ

Այս բաղադրատոմսով պատրաստված թեյն արդյունավետ է կոկորդի ցավի և հազի դեպքում։ Պատրաստման համար հարկավոր է սև կամ կանաչ թեյ, կոճապղպեղ, հիլի (կարդամոնի)  մի քանի հատիկ, 1-2 հատ մեխակ։

Նախ և առաջ պատրաստեք թեյ, ապա այն լցրեք տարայի մեջ և դրեք մարմանդ կրակի վրա։ Թեյին ավելացրեք հիլը, քերած կոճապղպեղը, մեխակը և եփեք 20 րոպե։ Կրակից վերցնելուց հետո կարող եք ավելացնել կիտրոնի կամ նարնջի թարմ քամած հյութ։ Թեյը կարող եք խմել ինչպես տաք, այնպես էլ սառը։ Համարվում է, որ այս թեյն օգտակար է ոչ միայն թույլ հազի և մրսածության դեպքում, այլ նաև կթեթևացնի բրոնխիտի և թոքաբորբի ախտանշանները։

Բաղադրատոմս 3․ Կոճապղպեղով թեյ գինիով և սալորաչրով

Պատրաստեք կանաչ թեյ, այն լցրեք տարայի մեջ և դրեք մարմանդ կրակի վրա։ Ավելացրեք քերած կոճապղպեղը՝ մոտ 4-5 սմ, մի քանի հատ սև սալորաչիր և 250 գ․ կարմիր չոր  գինի։ Բուրումնավետ խառնուրդը մարմանդ կրակի վրա եփեք 15 րոպե, այնուհետև քամեք և թողեք, որ սառչի։ Խորհուրդ է տրվում խմել ջրով բացված վիճակում՝ խառնուրդին 1։1 հարաբերակցությամբ եռացրած ջուր ավելացրեք։ Այս բաղադրատոմսով պատրաստած թեյը արդյունավետ է հարբուխի ախտանշանների դեմ պայքարում՝ կթեթևացնի շնչառությունը, հազը, կանցկացնի գլխացավը և մկանացավը, կառույգացնի։

Բաղադրատոմս 4․ Կոճապղպեղով թեյ շտապ դեպքերի համար

Այս բաղադրատոմսն այն մարդկանց համար է, որոնք գերզբաղված են, հիվանդանալու ժամանակ չունեն ու ստիպված են հարբուխը ոտքի վրա անցկացնել։

Այսպես՝ առավոտյան կտրատեք կոճապղպեղը բարակ շերտերով, լցրեք մեծ բաժակի մեջ, վրան ավելացրեք կանաչ թեյի տերևներ, վրայից դրեք կտրատած կիտրոնի 3-4 կլոր շերտ և լցրեք եռման ջուրը։ Այնուհետև կարող եք աշխատանքի գնալու պատրաստություն տեսնել։ Մինչ կպատրաստվեք, թեյն արդեն կթրմվի։ Դուրս գալուց առաջ ըմպեք թեյը և ողջ օրվա համար էներգիա և առույգություն կստանաք։

Հակացուցումները

Մինչ կշտապեք կոճապղպեղով թեյ պատրաստել, համոզվեք, որ հակացուցումներ չունեք։ Այն, որքան էլ օգտակար է, բայց նաև ունի որոշակի հակացուցումներ։ Այսպես, կոճապղպեղը հակացուցված է այն մարդկանց, որոնք ունեն գաստրիտ, աղեստամոսքային համակարգում խոցեր, լյարդի և սիրտանոթային համակարգի հիվանդություններ։

Բացի այդ, կոճապղպեղ չի կարելի օգտագործել, եթե ունեք արյան մակարդելիության խնդիր, այն արյունը ջրիկացնող հատկություն ունի։ Կոճապղպեղը ցանկալի չէ օգտագործել նաև հղիության վերջին եռամսյակում և կրծքով կերակրման շրջանում։ Զգուշացեք նաև, եթե օգտագործում եք զարկերակային ճնշումն իջեցնող և արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող դեղորայք։ Նման դեպքում կոճապղպեղ օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։

Ինչպես ընտրել և պահել

Եվ վերջում ներկայացնենք, թե ինչպես է պետք ընտրել կոճապղպեղ։ Թարմ կոճապղպեղն արմատի տեսք ունի՝ հարթ և ձիգ, նրա վրա չպետք է լինեն խալեր, հետքեր կամ բորբոս։ Թարմ կոճապղպեղը սառնարանում կարող եք պահել մեկ շաբաթից ոչ ավել։ Իսկ չորացրած կոճապղպեղը կարող եք պահել մինչև 4 ամիս։ Կարող եք նաև այն կտրատել և սառցախցիկում պահել։

 

առողջություն Գրիպ մրսածություն Բաղադրատոմս խմբագրի ընտրանի թեյ

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին