f

Անկախ

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 22,6 մլն եվրո լրացուցիչ վարկ


Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 22,6 մլն եվրո լրացուցիչ վարկ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման նախագծի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 25-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  փոխնախարար  Արթուր Մարտիրոսյանը։

Միջոցները կուղղվեն  կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերի ընդլայնմանը։ Ծրագրով, ըստ նախարարի, նախատեսված են գործողությունների 5 բաղադրիչներ, որոնք լիովին համապատասխանում են կառավարության 2021-2026թթ. ծրագրին։

«Այս միջոցներն ուղղվելու են Երեւանում, Աշտարակում, Արտաշատում եւ Վանաձորում չորս ավագ դպրոցների հիմնանորոգմանը։ Անհրաժեշտության գնահատման հիման վրա 200 ուսումնական հաստատություններում կստեղծվեն բնագիտության եւ ինժեներիայի ժամանակակից լաբորատորիաներ»,- ասել է պաշտոնյան։

Նա նաեւ նշել է, որ նման լաբորատորիաների առկայությունը, կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է Հայաստանի բոլոր 1 400 դպրոցներում։ «Դրանցից 107-ում նման լաբորատորիաներ արդեն գործում են»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ նախադպրոցական ուսուցման 80 հաստատությունների ստեղծում։ Միջոցները կուղղվեն արդեն առկա տարածքների հիմնանորոգմանը, անհրաժեշտ գույքի եւ ուսումնական պարագաների տրամադրմանը, ինչպես նաեւ դասավանդողների որակավորման բարձրացմանը։ Նշված հաստատությունները կհարմարեցվեն նաեւ ներառական կրթության ապահովմանը։

Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսված է կրթության ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացում։

Վերջին բաղադրիչը վերաբերելու է բուհերին։ Նախատեսվում է 5 ծրագրի իրականացում STEM-ուղղություններով։ Դրանք նպաստելու են բուհերի որակի եւ արդյունավետության, կրթական ծրագրերի մակարդակի եւ դասավանդման որակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների ապահովմանը, ինչպես նաեւ գործատուների հետ կապին։

Հայաստան Համաշխարհային բանկ

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին