f

Անկախ

Շնորհավո՛ր Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի 30 ամյակը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ ԵՐԳՉԱԽՄԲԻ 30 ԱՄՅԱԿՆ Է…

Մեր քաղաքը մշակութային կյանքով «եռում» է... Եվ երբ իմ սիրտը սովորական իր տարածքից դուրս է գալիս ու սկսում է արվեստից ստացած գերագույն հաճույքից ուրի՛շ ռիթմով զարկել, ես անպայման գրում եմ այդ մասին, որովհետև ես այդպիսի զգացումներ հաճախ չէ որ ունենում եմ ...

Այսօր, հոկտեմբերի 17-ի երեկոյան, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում երգի-երաժշտության փառահե՛ղ տոն էր՝ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հիմնադրման 30 ամյակին նվիրված համերգ, թեպետ համերգ բառը այս դեպքում լիարժեք չի՛ բնութագրում երեկոյի սքանչելի բովանդակությունը։

Թե ինչ կարող է անել մեկ մարդը, երբեմն շատերս ամբողջովին չենք գիտակցում... Թե ինչպիսի՛ն կարող է մեկ մարդը ԼԻՆԵԼ, որպեսզի քեզ ու շատերին հաղորդի այսպիսի զարմանալի մի զգացում՝ այդ մեկ մարդը կա, ուրեմն կա նաև քաղաքդ, ժողովուրդդ, երկի՛րդ... Շատերը սա կհամարեն չափազանցությո՞ւն... Գուցե... Բայց ես էլ ի՛մ համոզմունքներն ունեմ և վստա՛հ եմ, որ երկրի և ժողովրդի ԷՈՒԹՅՈՒՆԸ ստեղծում են հենց այդպիսի ՄԱՐԴԻԿ, որոնցից յուրաքանչյուրն իր մեծությամբ երկրի ԻՐԱԿԱ՜Ն դեմքն են ձևավորում և առանց նրանց, այդ ԴԵՄՔԸ հաճախ թերի է դառնում։

ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ… Մեկ մարդ ֆենոմեն... Մեկ մարդ՝ գերհզոր ներաշխարհով, շատերի համար անհասկանալի՛ չափերի հասնող սիրով ու նվիրումով լեցուն, որը իր աշխարհով, հաճախ ավելի տարողունակ ու հզոր է, քան այն արտաքին աշխարհը որտեղ ապրում ենք...

Տիգրան Հեքեքյան... Մաեստրո-Ուսուցիչ, որի ձեռքերը՝ բաբախող սրտեր են, և որի գոյությունը՝ սիրով մշակված բերքառատ հող է, որի վրա հաստատակամ ու պայծառ՝ կանգնել են, կանգնած են և տա՛ Աստված, որ դեռ երկա՛ր տարիներ կանգուն կմնան հայկական և համաշխարհային երգարվեստով վեհացած սերունդներ։

Սիրելի՛ մաեստրո, առո՛ղջ ապրեք, երկա՛ր ապրեք և խնդրում եմ՝ շարունակե՛ք լուսավորել հայ երեխաների հոգիները, որոնցից յուրաքանչյուրը իր ներկայությամբ՝ մի մե՛ծ ու գունեղ ծաղկեփունջ է Ձեր անկրկնելի՛ աշխատանքի ու նվիրումի համար Ձե՛զ տրված, որպես անսահմա՛ն շնորհակալություն։

Շնորհավո՛ր Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի 30 ամյակը ։

Խոնարհումս Ձեզ և այն բարձր արվեստին, որն ինձ ու շատ-շատերիս ավելի՛ ոգեղենացած ապրելու՝ ամենալսելի կոչն է։

Նուշիկ Միքայելյան

Հայաստանի փոքրիկ երգիչներ 30-ամյակ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին