f

Անկախ

Եզդի փախստականներին օգնելու նպատակով ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները


Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով: Այս մասին տեղեկանում ենք Էրբիլի գլխավոր հյուպատոսությունից:

Ստորագրման արարողությանը հաջորդել է գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամլո ասուլիսը:

Գլխավոր հյուպատոսն իր ելույթում նշել է, որ չնայած սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և դրա հետևանքներին՝ ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր հումանիտար արժեքներին, որոշել է իր փոքր ներդրումը ունենալ եղբայրական եզդի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու հարցում:

Իր հերթին Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդը իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը եզդի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշումը ուղերձ է միջազգային հանրությանը չդադարելու օգնել Իրաքյան Քուրդիստանում ապաստանած փախստականներին և ներքին տեղահանված շուրջ 1 միլիոն անձի։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով և Բարզանի հիմնադրամի ջանքերով Շեյխանի ճամբարում գործող 3 դպրոցի մոտ 1000 աշակերտի համար ձեռք բերել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Հայաստան եզդիներ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին