f

Անկախ

Ծերենց - 200 ․Նա նման էր Ջուզեպպե Մաձձինիին


Ծերենց - 200
Նա նման էր Ջուզեպպե Մաձձինիին:

- Այս օր ին՞չ օր է, - հարցրեց իմ համագյուղացիներից մեկը ավտոմեքենայում`Շնող Ալավերդի ճանապարհին:
- Սեպտեմբերի 16-ն է, հինգշաբթի,-եղավ իմ պատասխանը:

- Գրող և բժիշկ Ծերենցի ծննդյան օրն է, 200-ամյակի օրը, - արձագանքեց հարցնողը:

Նույն օրը Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան գրադարանից վերցրի 1983թ. ՛՛Լույս՛՛ հրատարակչության կողմից հրատարակված Ծերենցի երկերի ժողովածուն ու փորձեցի թարմացնել իմ իմացածս Ծերենցի ստեղծագործական աշխարհի մասին: Երբ ավարտել էի ժողովածուի վերընթերցումը միտք հղացավ հակիրճ տեղեկություններով կիսվել ընթերցողի հետ ու գոնե այդպես արժևորել գրողի 200 ամյակը:

Ծերենցի արաջին`՛՛Թորոս Լևոնի՛՛ վեպը /1877թ./ պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները, քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույզ ձգտումները:

1879–ին Ծերենցը հրատարակել է ՛՛Երկունք Թ դարում՛՛ պատմական վեպը: ՛՛Ժողովրդի մարդը՛՛` Խութեցի Հովնանը Բագրատունյաց պետությունը վերականգնելու համար ոտքի է հանում ժողովրդին: Ըստ վեպի հերոսի երկրի անվտանգության գլխավոր հենարանը ՛՛Ժողովրդոց բանակն՛՛ է:

Վեպը ավարտվում է լավատեսությամբ, հաղթում է ժողովուրդը` վերականգնվում է երկրի անկախությունը: 1881-ին լույս է տեսնում՛՛Թեոդոս Ռշտունի՛՛ վեպը, որտեղ արտահայտված է Ծերենցի ըմբռնումները կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների և պետության անկման հետ:

Թեման վերցրված է 7-րդ դարի պատմական իրողություններից: Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ պայքարի ընդեմ բռնակալնների:Նշանակալի է Ծերենցի դերը պատմա-ռոմանտիկական վեպի ստեղծման և զարգացման գործում: Ուսանելի են Ծերենցի դասերը` չյուրացված դասերը:

Ծերենցը /Հովսեփ Շիշմանյան/ ծնվել է 1822թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգևոր կոչում ստանալուց և 1837 թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային–լուսավորչական գործունեություն։ 1843թ. մեկնել է Կովկաս, այցելել Արևելյան Հայաստան։ 1848թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Սամվել Մուրադյան վարժարանում։ 
1852թ. Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թ.՝ վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթա–դաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։
1853թ. փետրվարին Կ. Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853թ. վերադարձել է Կ. Պոլիս և զբաղվել բժշկությամբ։

1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված ՛՛Բարեգործության ընկերության՛՛ հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ 1862թ. Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով, սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով, հարկադրաբար վերադարձել է Կ.Պոլիս։

1872թ. Գրիգոր Օտյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել Կ. Պոլսի հիվանդանոցներից մեկում՝ որպես բժիշկ։ 1874թ. մահացել է կինը՝ իր խնամքին թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն։ 1875թ. գարնանը, ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետևանքով, հիվանդանոցի տնօրենը նրան հեռացրել է աշխատանքից, ինչը նրա հոգեկան տառապանքներն ավելի է ծանրացրել։
Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876թ. բժշկի պաշտոնով մեկնել է թուրքական կառավարության աքսորավայրերից մեկը հանդիսացող Կիպրոս կղզի և բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատել։ 1878թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում, բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր։

Բժշկական և ազգային-հասարակական աշխույժ գործունեության զուգահեռ զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1888թ. փետրվարի 17-ին Թիֆլիսում՝ 66 տարեկանում։
Ծերենցի դեգերումներով լի կյանքը և ստեղծագործական աշխարհը մեր պատմության լուսավոր ու անմոռաց էջերից են այսօր էլ արդիական են ու ուսանելի: Հոբելյանական լույսով արժևորվող Ծերենցի գործերը շարունակենք կարդալ, չմոռանանք մեր մեծերին ու նրանց կյանքի դասերը: 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

  Վաղարշակ Ղորխմազյան  Ծերենց Հայաստան կենսագրություն խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին