f

Անկախ

Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ. Փաստաբանական խումբ


Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրավական գնահատականներ է հնչեցրել ու արձանագրել վերջին մեկ օրվա իրադարձությունները, այդ թվում նաև ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը։ Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է.

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հաղորդումը, որը հրապարակվեց տասնյակ ԶԼՄ-ներում, ենթադրում էր տրամաբանական իրավական գործողություններ, Վարչապետի խոսնակը ամրագրեց հանրայնորեն, որ ոչ միայն Գուրգեն Խաչատրյանի ասվածը ճիշմարտ է, այլև ընդգծեց, թե սեփականության վերաբաշխման անօրինական և ոչ իրավաչափ բաշխում է տեղի ունենում, ինչը հուշում է, որ կարող են այլ թաքնված շահեր լինել։ 

ինչ կոնկրետ օրակարգ ու մոտիվներ է որդեգրել ՀՀ կառավարությունը, որը, ընդգծենք, ոչ թե ի շահ պետության, այլ կոնկրետ սուբյեկտների կարող է տանել։

Այս առիթով, մենք կարևոր ենք համարում արձանագրել.

  1. ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման,  խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ  կանխակալ  իրավական  գնահատականներ  տալն  ու  արտահայտություններ  անելը, ինչպիսիք  են,  օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի  ծագում  ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց  ենթատեքստի  և  բաց  ուղղորդում  է  իրավապահ մարմինների գործունեությանը: Այս հայտարարությունից  հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն։
  2. Մենք ականատեսը  եղանք պետական բարձր մակարդակով կատարվող վիրավորանքի ու զրպարտության հրապարակման։ Ի՞նչ է նշանակում կոռուպցիոն «մաֆիոզ» համակարգ. կա՞ արդյոք նման մեղադրանք, կա՞ արդյոք դատարանի դատավճիռ կամ վճիռ։ Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունեցել Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում, ինչի առնչությամբ մենք դիտարկում ենք համապատասխան  դատավարական գործողությունների ծավալը, դրանց կատարման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը։
  3. Մենք տեղեկացնում ենք, որ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը հաջորդեց ծանուցումը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ առկա ամբողջ քրեադատավարական գործիքակազմը կիրառվում են ոչ իրավական տրամաբանությամբ։ Հաշվի առնելով այս ամենը, Գուրգեն Խաչատրյանին հորդորել ենք վերանայել իրավապահ մարմինների անտրամաբանական գործողություններին շարունակ ընդառաջ գնալու մոտեցումը, որը կարող է ներառել ներկայանալը, համագործակցելը և տեղեկատվություն տրամադրելը։
  4. Մենք այսպիսով արձանագրում ենք, որ գործընթացները, որոնք այսուհետև կոնկրետ օրակարգ են սպասարկում և դուրս են իրավական տրամաբանությունից։ Ակնհայտ ու անթաքույց ձևով սեփականության վերաբաշխման, բիզնեսի  ապակայունացման և հազարավոր աշխատակիցներին միտումնավոր կամ անզգուշությամբ վնասելու գործընթացն այսուհետև կենտրոնական պատասխանատու ունի, որն արձանագրում ենք։

Գուրգեն Խաչատրյան

«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Ավելին
Ավելին