f

Անկախ

Թշնամին ուժի լեզվից բացի, այլ բան չի ընկալում. Դավիթ Կարապետյան


Ankakh.com-ի զրուցակիցն է միջազգայնագետ, «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանը:

-Հայաստանը Հնդկաստանից զինատեսակներ է ձեռք բերել 250 միլիոն ԱՄն դոլար արժողությամբ։ Արդյո՞ք դրանք հենց այն զինատեսակներն են, որոնք անհրաժեշտ են մեր բանակին։ Մի շարք փորձագետներ գտնում են, որ այդ գումարով հնարավոր էր տասը հազար մարդու ապահովել ամեն ինչով՝ երկրի սահմանները հսկելու համար՝ ընդհուպ նոր հրետանիով,  ջերմատեսիլ սարքերով։

-Այո՛, իրավացի եք, այսօր հնդկական հեղինակավոր պարբերականներից պարզ  դարձավ՝ Հնկաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված նախնական համաձայնության ու մոտալուտ ժամանակաշրջանում ռազմական գործարքի կյանքի կոչման մասին լուրը:  Հնդկական «Defence India»-ի հետ մոտ 270 միլիոն դոլարի գործարք է նախատեսվում իրականացնել:Հավաստի աղբյուրները պնդում են, որ Հնդկաստանի հետ՝ հրթիռների, արկերի և ռազմամթերքի մատակարարման բավականին խոշոր պատվեր և սպառազինության անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են արդեն իսկ ստորագրվել, ավելին՝ առաջիկա ամիսներին պաշտոնական Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստանին:

Հատկանշական է, որ մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի «Pinaka» կոչվող ռեակտիվ համակարգեր, որոնց կարիքը հայկական բանակը միանշանակ ունի:

Ի դեպ, այս գործարքով Հայաստանը դառնում է այդ համակարգի առաջին օտարերկրյա գնորդը։«Pinaka»-ն այսուհետ կփոխարինի խորհրդային արտադրության մեր արսենալում առկա ռեակտիվ հրետանային միջոցները՝ մասնավորապես «Գրադ» կայանքներին։ Հնդկաստանի հետ այս գործարքը թվով երկրորդն է:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 միլիոն դոլարով ձեռք էր բերել չորս «Swathi» ռադարներ, որոնք իրենց որակով ու բնութագրով արդարացրել են իրենց:

-Սպառազինությունը ո՞ր երկրի տարածքով է մտնելու Հայաստան:

-Շատ տարբերակներ չունենք: Կամ՝ Վրաստանով, կամ՝ Իրանով:Վրաստանը կարելի է բացառել (իհարկե փորձելուց հետո), իսկ Իրանը՝ դժվար թե մերժի:Կարծում եմ Իրանը չի առարկի, որ իր տարածքով սպառազինությունը հասնի Հայաստան:Ինչ վերաբերում է տարաբնույթ կարծիքներին.Ես չգիտեմ, թե այդպիսի մտքեր արտահայտած փորձագետներից քանիսն են կոմպետենտ և ոլորտի մասնագետ, սակայն տարակուսելի է նրանց կողմից վերը նշված համեմատությունը:

Ի՞նչ է նշանակում՝ «այդ գումարով հնարավոր էր տասը հազար մարդու ապահովել ամեն ինչով՝ երկրի սահմանները հսկելու համար՝ ընդհուպ նոր հրետանի, մինչև ջերմատեսիլ սարքեր»...«Հնարավորներով» ու «կարելիներով» շատ ենթադրություններ կարելի է անել, ինչքան՝ խելամիտ, այնքան էլ՝ աննորմալ:

Նախ որտեղի՞ց է վերցված այդ 10 հազար թիվը, կամ թե ինչու՞ հենց 10 հազար...

Աշխարհազորայիններո՞վ է այն հաշվարկված, ժամկետային + պահեստազորայիններո՞վ, թե այլ հաշվարկ կա, վերը թվարկված ենթադրություններից դուրս, որ մենք չգիտենք:

Գիտե՛ք, շատերը շատ բան կարող են առաջարկել: Այս ոլորտը լուրջ հաշվարկների ու ռազմական դոկտրինի ճշգրիտ համադրությամբ է պայմանավորված:Սա այն չէ, ինչը տիրում է սոցիալական ցանցերում, որտեղ բոլորը քաղաքագետ են, վերլուծաբան կամ ռազմական փորձագետ, որոնք գիտեն ամեն ինչ, և ունեն ամեն հարցում սպառիչ ու ճշգրիտ պատասխան:Ո՞վ է ասել, որ սահմանները հսկելու համար նախատեսված ջերմատեսիլ սարքերի և այլ ռազմական պարագաների ձեքբերումը, այն էլ նախատեսված 10 հազար հոգու համար հենց հիմա է պետք, կամ առաջին ահրաժեշտություն է...

Գուցե հիմա պետք է ոչ թե պաշտպանողական, այլ օպերատիվ մարտավարական, հարձակողական, հետախուզական զենքերի, ԱԹՍ-ների, ՀՕՊ և ՌԷՊ համակարգերի ձեռքբերում:Այս ամենի ճշգրիտ պատասխանն ունեն ՀՀ ուժային կառույցները՝ ի դեմս Պաշտպանության նախարարության:Իսկ սպառազինության ձեռքբերման հարցում ինքս բացմիցս եմ իշխանություններին հորդորել՝ Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ միջպետական հարաբերությունների համատեքստում՝ ռազմաստրատեգիական համագործակցության վերբեռման անհրաժեշտության մասին:

Միանշանակ, ակտիվ և ինտենսիվ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։Կարծես թե իշխանությունները սկսել են համոզվել, որ իրական խաղաղության երաշխիքը՝ զենքն է, իրական խաղաղություն ունենալը՝ զինվելն է, և որ անվտանգության ու ապահովության միակ երաշխավորը՝ բանակն է:Ուզու՞մ ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք ու պատրաստվենք պատերազմի:

Անհրաժեշտ է նոր սպառազինությամբ և նոր տեխնիկայով մինչև ատամները զինել հայկական բանակը: Թշնամին ուժի լեզվից բացի, այլ բան չի ընկալում:

-Բանակի բյուջեն մյուս տարի մեկ միլիարդ է դառնալու։ Արդյոք բյուջեի մեծացումը ենթադրում է նաև բանակի հզորացում:

-Այո՛, կարելի է ասել, որ այսօրվա ամենակարևոր ու ամենադրական նորությունը դա է: Հայաստանը 2023 թվականի բյուջեով ռազմական ծախսերը կավելացնի 47 %-ով։ Իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ապա Հայաստանի ռազմական բյուջեն 2023 թվականին կկազմի 1.3 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն պատմության մեջ առաջին անգամ կգերազանցի 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Հուսանք, որ 2024 թվականին էլ այն կգերազանցի 2 միլիարդ դոլարը։ Իհարկե սա շատ ողջունելի է, տեղին է և այսօրվա հրամայականն է: Այս պարագայում այո՛, նաև տրամաբանական է, որ ռազմական բյուջեի ավելացումը ենթադրելու է հայկական բանակի հզորացում: Համենայն դեպս, ռազմական տեխնիկայով ու սպառազինության համալրումն այսօր հրամայական է: Պատերազմում կրած պարտության և ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի ահռելի կորուստներից հետո՝ առավել ևս: Խնդիրը սակայն պայմանավորված չէ միայն վերոնշյալն ապահովելով: Բանակում պետք է անցկացվեն մի շարք հիմքային փոփոխություններ ու ռեֆորմներ: Սկսած՝ զինվոր-սպա փոխհարաբերություններից, ներսում տիրող փողոցային բարքերի ի սպառ վերացումից, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումից, զինված ուժերի հանդեպ վստահության վերականգնումից մինչև զենք-զինամթերքի գերազանց տիրապետումը, դրանց հավուր պատշաճի կիրառումը և տրամադրվող ռազմական կրթական ծրագրերի ներդրումն ու դրանց սերտումը:

-Ադրբեջանը ռազմական գործողություններով խորացել է Հայաստանի սուվերեն տարածքի մեջ, ամրաշինական աշխատանքներ է անում։ Ադրբեջանը հայտնի միջքանցքի տարածքն է ուզում օկուպացնել, թե սա Փաշինյանի՝ մեկ տարի առաջ առաջարկված հայելային հետքաշման ադրբեջանցիների սցենարով իրականացվող առաջքաշման ծրագիր է։

- Այո՛, փաստ է: Ադրբեջանական զինված ուժերը դեռևս նախորդ տարուց ներխուժել և հիմա էլ գտնվում են ՀՀ տարածքի՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: Վերջին իրադարձությունների արդյունքում գրանցվել է ևս առաջխաղացում և նոր դիրքերի գրավում՝ ինչպես Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի արևելյան հատվածում, այնպես էլ՝ Սյունիքի մարզի Իշխանասար և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի հարակից հատվածներում: Այո, ամրաշինական ու կահավորման աշխատանքներ թշնամական ուժերը սեղմ ժամկետներում կատարել ավարտել են: Դեռևս անցած տարի ականատես դարձանք, թե ինչպես թշնամուն հաջողվեց Քարվաճառի բարձրլեռնային հատվածներից ներթափանցել ՀՀ տարածք և սահմանագծի ողջ երկայնքով կատարել նոր բնագծերի կահավորման աշխատանքներ: Ասեմ, որ մենք նոր բնագծերի կահավորման հարցում ոչ միայն մեղմ ասած կաղում ենք, այլ նաև հապաղում: Ժամանակին հայտնել եմ կարծիքս այն մասին, որ չի բացառվում, որ նրանք այս էտապում փորձում են ճեղքել պաշտպանությունը Ջերմուկի հատվածում, և բեկում մտցնելու պարագայում, Հարավից՝ Նախիջևանի Բիչենեկի շրջանից օժանդակ ուժերի ներգրավմամբ՝ համատեղ ուժերով կարճ ճամանակահատվածում կիսել Սյունիքը հյուսիսից՝ Վայոց Ձորի մարզի եզրագծից՝ պարալիզացնելով ու կաթվածահար անելով ողջ մարզը իր գլխավոր արտերիա՝ Մ2 միջպետական մայրուղով հանդերձ: Ըստ իս, նրանց ուզած միջանցքը ավելի շուտ անցնելու է Սիսիան-Անգեղակոթ հատվածով: Իհարկե, նրանք ցանկանում են նաև Նռնաձոր-Մեղրի-Ջուլֆա հատվածը ևս՝ որպես միջանցք: Համենայն դեպս, բազմիցս պաշտոնապես ասվել է, որ ՀՀ սուվերեն տարածքում միջանցքային տրամաբանությունը բացառվում է, իսկ այսօր էլ մեզ փորձում են վստահեցնել, որ ադրբեջանական զորքերի հետքաշումը ելման դիրքեր՝ խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է:

 

Դավիթ Կարապետյան հարցազրույց Հայաստան Ադրբեջան սպառազինություն ՀՀ ՊՆ խմբագրի ընտրանի Հայկա Ալոյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին