f

Անկախ

Եվրոպական ընտանիքի միասնությունը վտանգվա՞ծ է Իտալիայում ազգայնականների հաղթանակով․ ի՞նչ սցենարներ են հնարավոր


Ալեկոծության կենթարկվի՞ արդյոք Եվրամիություն կոչվող նավակը և վտանգված է արդյոք եվրոպական ընտանիքի գաղափարը․ Իտալիայում աջակողմյան ազգայնական ուժերի հաղթանակն արտահերթ խորհրդարանական ընտրություններում արդիական է դարձրել այս հարցերը։ ԵՄ երկրներից հնչող մտավախությունները եվրոպական ընտանիքի միասնականության մասին  և արևմտյան ԶԼՄ-ների որակումները Իտալիայի ապագա կառավարության մասին (պոստֆաշիստներ, ծայրահեղականներ, ուլտրաաջակողմյաններ և այլն) վկայում են, որ ԵՄ-ում անորոշությունները շատ են, ռիսկերն էլ՝ մեծ։ 

Իտալիան այլևս անորոշություն չի ուզում

2022-ի հուլիսին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժաական տվեց՝ պայմանավորված կոալիցիոն կառավարությունում տեղի ունեցած մի շարք սկանդալներով։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տոնեցին աջակողմյան ուժերը՝ Ջորջա Մելոնիի ղեկավարած «Իտալիայի եղբայրներ», Մատեո Սալվինիի ղեկավարած «Հյուսիսի լիգա» և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ղեկավարած «Առաջ Իտալիա» կուսակցությունները։ Նրանք միասին թե Սենատում, թե պատգամավորների ժողովում ստացել են քվեների 44 տոկոսից ավելին։  Աջակողմյան կուսակցություններից ամենաշատ քվեն ստացել է Իտալիայի եղբայրներ կուսակցությունը (FDI)՝ 26,39 տոկոս։ Ակնկալվում է, որ Իտալիայի վարչապետ կդառնա այս կուսակցության առաջնորդ, 45-ամյա Ջորջա Մելոնին՝ դառնալով Իտալիայի առաջին կին վարչապետը։ Նշենք, որ Մելոնին Բեռլուսկոնիի իշխանության տարիներին զբաղեցրել է Երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը։

Ճիշտ է, Մելոնիի կուսակցության ստացած քվեները բավարար չեն, որ նա վարչապետ ընտրվի, բայց ակնկալվում է, որ որպես ամենից շատ քվեներ ստացած կուսակցության առաջնորդ հենց Մելոնիին կոալիցիոն կառավարություն ձևավորելու մանդատ կշնորհվի։ Կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ արդեն ձևավորված կարող է լինել։

«Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը հիմնադրվել է 2012-ին։ Կուսակցությունն առաջնորդվում է ինքնիշխանության, ազատության, ժողովրդավարության, արդարության, սոցիալական համերաշխության և ֆինանսական հավասարության  սկզբունքներով։

Փորձագետների կարծիքով՝ Իտալիայում պարզապես հոգնել են անորոշությունից կուտակվող խնդիրներից և քվեն տվել են ազգայնական ուժերին՝ հույս ունենալով, որ աջակողմյան ուժերը Մելոնիի գլխավորությամբ երկրի զարգացմանը որոշակի տեմպ կհաղորդեն։

Զարգացման ի՞նչ սցենարներ են հնարավոր

Մելոնիի և նրա կուսակցության հաղթանակը Իտալիայում և ԵՄ երկրներում միանշանակ չի ընդունվել։ Լրագրողները Մելոնիին հաճախ կոչում են «իտալական Լը Պեն», «կիսաշրջազգեստով Թրամփ»։ Մելոնիի հայացնքերին քաջ ծանոթ են ԵՄ-ում․ նա դեմ է ԵՄ ներկայիս միգրացիոն և էներգետիկական քաղաքականությանը, պայքարում է աբորտների դեմ, իտալական  ինքնության պահպանման ջատագով է  և կողմ է  մինչև իսկ ԵՄ-ից դուրս գալուն բրեքսիտի օրինակով։

ԵՄ մի շարք պաշտոնյաներ արդեն իսկ մտավախություն են հայտնել, որ Մելոնին կարող է շարունակել Հունգարիայի և Լեհաստանի քաղաքական գիծը։ Սա, սակայն, ցանկալի զարգացում չէ ԵՄ համար՝ հաշվի առնելով, որ Իտալիան ԵՄ մեծությամբ 3-րդ տնտեսությունն ունեցող երկիրն է։  Մի շարք պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ազգայնական կառավարության ձևավորման պարագայում եվրոպական ընտանիքի գոյությունը կարող է վտանգվել։

Փորձագետների կարծիքով՝ հնարավոր են զարգացումների մի քանի սցենարներ։ Առաջինը, որը իտալացի փորձագետների կարծիքով ամենաիրատեսականն է, այն է, որ Մելոնիի կառավարությունը որոշ ժամանակ կկենտրոնանա Իտալիայի ներքին խնդիրների լուծման ուղղությամբ և համաեվրոպական խնդիրներով զբաղվելու ժամանակ չի ունենա։ Իսկ Իտալիայում ներկա պահին ներքաղաքական ու տնտեսական խնդիրների պակաս չկա։

Երկրորդ սցենարի համաձայն՝ Մելոնիի ղեկավարած կոալիցիոն ազգայնական կառավարությունը կարող է կոմպրոմիսի գնալ՝ հաշվի առնելով ազգային շահերը․ Իտալիան ներկայում գտնվում է ծանր տնտեսական վիճակում և Բրյուսելի դոտացիաների կարիքն ունի։ Այս պարագայում, բնականաբար, ազգայնականների կառավարությունը առճակատման չի գնա  Բրյուսելի և նրա վարած քաղաքականության հետ։

Երրորդ սցենարի համաձայն՝ Մելոնին և աջակողմյան կոալիցիան աստիճանաբար կթուլացնեն հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ երկիրը նախապատրաստելով ԵՄ-ից դուրս գալուն։

Այնուամենայնիվ, ԵՄ գործիչներին օպտիմիզմ է ներշնչում իրողությունը, որ COVID 19-ից հետո վերականգնման նպատակով Իտալիային է հատկացվել 191 մլրդ եվրո և այդ գումարների՝ դեպի Իտալիա հոսքի համար գոնե պաշտոնավարման սկզբնական տարիներին Մելոնին և նրա կառավարությունը չեն  «ճոճի ԵՄ նավակը, որում Իտալիան էլ է գտնվում»։ 

Մյուս կողմից, եթե Սալվինին նորից նշանակվի Իտալիայի ՆԳ նախարար, կմարի հույսը, որ կկարողանան բարեփոխել միգրացիոն  համակարգը՝ միգրանտներին տեղաբաշխելով  ԵՄ անդամ երկրների միջև։  Սալվինին, որ սերտ կապեր ունի Մարին Լը Պենի հետ, արդեն հայտարարել է, որ սպասում է, թե երբ կրկին գործ կդնի իր քաղաքականությունը, որով կարգելի միգրանտներով փրկարարական նավակներին մուտք գործել իտալական նավահանգիստներ։

Փորձագիտական շրջանակները նաև ահազանգում են, որ իտալական նոր կառավարությունը կարող է որոշակի ռուսամետություն ցուցաբերել, քանի որ Պուտինն ունի որոշակի ազդեցությունը Բեռլուսկոնիի վրա, նա էլ իր հերթին ազդեցություն ունի աջակողմյանների կոալիցիայի վրա։  Այդուհանդերձ, Մելոնին հայտարարել է, որ նոր կառավարության քաղաքականությունը Ռուսաստանի առումով փոփոխության չի ենթարկվի։

 

Աշխարհում Իտալիա արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԵՄ Եվրոպական միություն ազգայնականություն խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին