f

Անկախ

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի, Նարեկ Սարգսյանի, Չարչյանի գործերով հայտնի դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, Արմեն Չարչյանի եւ մի քանի աղմկահարույց քրեական գործեր քննած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Վարույթն առաջին ատյանի դատավորի նկատմամբ հարուցվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից, ուղարկվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննության։

Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, փորձեցինք ճշտել դատավորից։ Նա, սակայն, չպատասխանեց մեր հարցին՝ նշելով, թե հեռախոսով մեկնաբանություն չի տալիս։

Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին․ «Արդարադատության նախարարը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 148-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, ԲԴԽ-ի կողմից նշանակվել է դռնբաց դատական նիստ:

Դատավորի կողմից, ըստ միջնորդության, թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտում, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման: Դատավորին բացատրություն ներկայացնելու հնարավորություն է տրվել, ու դատավորը ներկայացրել է բացատրություն»։

«Դատալեքս» դատական համակարգից տեղեկացանք, որ խոսքը վերաբերում է Արմեն Համլեթի Ավանէսի տվյալներով անձի քրեական գործին, որի շրջանակում էլ, ըստ նախարարության, դատավորը թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում։

«Արմեն Համլեթի Ավանէսիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մայիսի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի 41Ա հասցեում գտնվող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության «Հեքիաթային» սենյակում որդու` Ալեքսանդր Ավանէսիի հետ հերթական անգամ տեսակցելու ժամանակ վերջինիս հետ գնացել է նշված սենյակում գտնվող սանհանգույց, ինչից հետո սանհանգույցի մուտքի դռանն է մոտեցել նախկին կինը` Թամմի Ավանսին, ով գտնվել է սանհանգույցի մուտքի դռան եւ դռան շրջանակի միջնամասում։ Դա նկատելով՝ Ա. Ավանէսին դիտավորությամբ սանհանգույցի դուռը փակելու եղանակով 3 անգամ հարվածել է նրան՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- նշված է Դատալեքսում։

Դատավոր Միսակյանն առաջադրված մեղադրանքում արդարացրել է ամբաստանյալին՝ հռչակելով նրա անմեղությունը։ Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, կարգապահական վարույթի հիմք է հանդիսացել այն, որ արդարացման որոշումն ուշ է տրամադրվել կողմերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վահե Միսակյան կարգապահական վարույթ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին