f

Անկախ

Այսօրվա աշխարհքաղաքական դրվածքներն ու վեկտորները։


Այսօրվա աշխարհքաղաքական դրվածքներն ու վեկտորները։

1-Թայվանում Չինաստանի դեմ ԱՄՆ դեմարշի նպատակն էդպես էլ մնաց անհասկանալի։ Չինացիք ամերիկացիների հիմնական սպառման ապրանքների արտադրողն ու մատակարարողն են։ Նաև չինացիք իրենց ռեզերվներում ունեն մոտ 1-1,3 տրիլիոն դոլար, որը եթե հանեն համաշխարհային շուկաներ, ամերիկյան դոլարը կհայտնվի ծանրագույն վիճակում։ Ակնհայտ է, որ Թայվանում վա բանկ գնալը դեռ իր մեծագույն հետևանքներն է ունենալու քաղաքական աշխարհի վրա՝ չինացիք ուշացումով պատասխանող են, բայց կպատասխանեն մաքրելով իրենց թիկունքային թուլությունները։

2- ա- Եթե ամերիկացիների համար ներկա գերագույն պրոբլեմը իրենց դոլարն ու բորսաներն են,

բ-Ռուսաստանի համար իր գոյության հարցն է,

գ-Չինացիների համար նոր իրավիճակում պետական ու տիրունական արժանապատվությունը պաշտպանելու հարցն է։

դ-ապա թուրքերի մոտ Սիբիրն իրենցով անելու ու թուրան կերտելու մեծ ախորժակն է։

3-Այս ֆոնին եվրոպական գրեթե բոլոր երկրներում կառավարման ու պետական ինքնիշխանության ճգնաժամային վիճակ է։ Այդ երկրները ՆԱՏՈ-ի միջոցով կորցրել են սուբյեկտությունը ու դարձել ամերիկյան զառամյալ քաղաքականի կցոնը։

4- թուրան կերտելու դեմ են կանգնած ռուսները, չինացիք ու պարսիկները։ Դեռ որ կողմնորոշված չեն ամերիկացիք։ Բայց եթե օգնեցին թուրքերին, ապա աշխարհում կսկսվի արմագեդոնը, որովհետև օգնել թուրքին, որ դառնա Սիբիրի տեր, դա խելահեղ աբսուրդ է ու կողքերից դրա դեմը հաստատ կառնեն։

5--Օդեսայում ռազմական թիրախները ռուսները ռմբակոծել են իրանական ԱԹՍ-երով։ Քաղաքագիտական լեզվով ասած սա նշանակում է, որ՝

ա-Ռուսաստանն ու Իրանն արդեն ռեալ ռազմական դաշնակիցներ են։

բ- Հայաստանը Սյունիքով երկու երկների համար էլ հանդիսանում է պատվար՝ թուրքերի թուրանական ու Ատրպատականն էլ իրենցով անելու նկրտումների դեմ։

գ-Ավելին, այդ վեկտորին բացահայտ կողմ կլինի Չինաստանը՝ թե ույգուրների ու թե Սիբիրի հետ կապված հարցերով։

դ-Այլ գերերկրները, ներառյալ Հնդկաստանը, ու նույնիսկ Կորեան ու Ճապոնիան պետք է որ, գոնե կողմ չլինեն Սիբիրի թուրանականացմանը։ Մանավանդ որ, եթե թուրանի կերտման ռեալ վտանգ եղավ, ապա հեռավոր արևելքում առաջինը Սիբիր մտնողը հենց չինացիք կլինեն։

6- Արդեն պարզ է, որ գրավված նախկին ուկրաինական մարզերում քվեարկությունը չեն ընդունելու արևմտյան աշխարհում։ Դա նշանակում է, որ ռուս-իրանական դաշինքն էլ, ու հեռանկարում նաև չինական բացասական դիրքորոշումները դեպի արևմուտք, ու հնարավոր դաշինքը՝ ռուսների ու Իրանի հետ, եթե արտակարգ բաներ չկատարվեն, երկար կտևեն։ Հետևաբար․ ռուսները պետք է որ անպայման փորձեն ամեն գնով մնալ Հայաստանում։

7- Ամերիկացիք ամեն ինչ են անում, որ ռուսները միջուկային զենք կիրառեն և դա դառնա հարատև միջազգային բևեռացման հիմք։ Ու նույնիսկ կարող են իրենք էլ կիրառել՝ շառը գցելով ռուսների վրա։ Բայց ծերակույտը հաշվի չի առել, որ արդեն երկրարատև դիրքային սառը պատերազմի ոչ մի ռեսուրս չկա կողմերի մոտ և հարցերը լուծվելու են թեժ, արագընթաց ու տաք պատերազմներում։

8-Աշխարհը մտնում է միջազգային խելահեղ քաոսի ժամանակշրջան։ Սա 3-րդ համաշխարհային պատերազմը չէ, այլ կդառնա արմագեդոն, եթե մոտակա ժամանակներում ԱՄՆ իշխանությանը տիրապետող ստվերային տերերը չսթափվեն սատանայություններից։

Կիսվեք, քանի որ նման տեսակետը շատերին թույլ կտա լայն տեսնել իրավիճակը,

Արա Հարությունյան ՖԲ Գրառում Աշխարհում քաղաքականություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին