f

Անկախ

Մեր երկրում պետական վերահսկողության թույլ լինելը դիտարկվում է որպես բիզնեսի աջակցության մեխանիզմ․ Բաբկեն Պիպոյան


Որպես մեկ ամբողջություն դիտարկել  սննդային շղթան արտադրությունից մինչև սպառում, կանոնակարգել պարարտանյութերի, թունաքիմիկատների, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների գործածությունը, նվազագույնի հասցնել սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների ռիսկը, կատարելագործել ոլորտի օրենսդրությունը, հզորացնել լաբորատոր և գիտական կարողությունները, նպաստել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը ․ սրանք դրույթներ են ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունից, օրը վերջերս հանրային քննարկման էր ներկայացվել։

Ըստ հեղինակների՝ ռազմավարությունն ուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում:

Սննդամթերքի անվտանգությունն ազգային անվտանգության բաղադրիչ է։ Հետևաբար այդ ոլորտի  զարգացման ռազմավարությունը կարևորագույն փաստաթղթերից է։ «Անկախը» զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող»  ՀԿ նախագահ  Բաբկեն Պիպոյանի հետ՝ պարզելու, թե որքանով է փաստաթուղթը իրատեսական, ինչ դրական և բացասական կողմեր ունի այն։

-Պարոն Պիպոյան, ինչպե՞ս եք գնահատում փաստաթուղթը, որքանով է այն իրատեսական։

-Բարդ հարց եք տալիս։ Մենք պետք է հասկանանք՝  իրատեսականությունը դիտարկում ենք   մեր ռեալ իրավիճակի տեսանկյունից, թե իրավակիրառ պրակտիկայի հնարավորություններից ելնելով։  Եթե նայենք նախկինում եղած ռազմավարությունները, որոնք ունեցել ենք սննդամթերքի անվտանգության ոլորտում, կտեսնենք, որ այդ ռազմավարությունների մեջ ևս մենք շատ  ընդլայնված ու մանրամասն, որոշ դեպքերում նաև միջազգային խորհրդատուների ներգրավվածությամբ գրել ենք այնպիսի բաներ, որոնք կարող էին կյանքի կոչվել։ Ավելին, եղել են դեպքեր, որ այդ ուղղությունը կառավարության համար տարվա կտրվածքով եղել է  սահմանված որպես գերակա շահ։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում, ռազմավարությունից բխող դրույթները կյանքի չեն կոչվել։

Հիմա թղթի վրա ունենք ռազմավարություն։ Բայց իրավակիրառ պրակտիկայում արդյոք այդ ամենը կունենա՞նք, քաղաքական կամք կցուցաբերվի՞, թե՞ էլի կունենանք թղթի վրա մնացած ինչ-որ բան, չեմ կարող գնահատական տալ։

Դեռ  2011-2012թթ․ քննարկվում էր ՀԱՍՊ համակարգի ներդրման հարցը (որակի կառավարման համակարգ), մինչև 2013թ․ ինչ-որ ուղղությունների համար ունեինք վերջնաժամկետ, հետո վերջնաժամետը դարձավ 2015, ապա  2017, 2020, հետո  2022, իսկ  հիմա որպես վերջնաժամկետ է սահմանվում  2028թ․։ 

Նույն տրամաբանությամբ սա էլ կարող ենք գրել և չանել։  Իրատեսականությունն այս տեսանկյունից պետք է գնահատենք։ Արդյոք կարո՞ղ ենք անել։ Ես պնդում եմ, որ կարող ենք անել, հնարավոր է։ Իսկ կանե՞նք, թե՞ ոչ։ Հաշվի առնելով մեր ունեցած դառը փորձը՝ չեմ կարող ասել։

Կրկնում եմ՝ ունենալ ռազմավարություն և ունենալ քաղաքական կամք այն  կյանքի կոչելու , դրանք էականորեն տարբեր բաներ են, և ռազմավարության առկայությունը դեռևս կամքի մասին չի խոսում։ Որովհետև մենք ունեցել ենք ոչ վատ ռազմավարություններ, որոնք կյանքի չեն կոչվել։

Հին ռազմավարության դրույթների գերակշռող մեծամասնությունը մնացել է թղթի վրա, այսինքն, եթե անգամ որևէ նոր ռազմավարություն չունենայինք, հնում  կան գրված ու չարված բաներ, որոնք իրագործելու համար համ կամք է պետք, համ ժամանակ։

Համենայնդեպս, կուզենամ, որ գործադիրը մի քիչ իր մոտեցումները փոխի և ցուցաբերի քաղաքական կամք և համապատասխան վերաբերմունք։ 

-Իսկ ո՞րն է գործիքակազմը, որը պետք է ապահովի այս փաստաթղթի իրագործումը։ Արդյոք միայն քաղաքական կամքը բավարա՞ր է։ 

-Այս փաստաթղթում որոշակի իմաստով գործիքակազմ էլ կա, բայց դրա կիրառությունն է հարցը։ Որովհետև մենք կարող է ունենանք լավ վարորդ և մեքենա, եթե նրանք  միմյանցից հեռու լինեն, վարորդը մեքենան չի վարի, ոչ էլ մեքենան վարորդ կունենա։ Առաջինը՝ կամքն է, այն ինստիտուտները, որոնց մասին փաստաթղթում  գրվել է, այդ ինստիտուտները ունենալն է, հետո կմտածենք, թե ոնց աշխատացնենք այդ կենտրոնները։ 

-Իսկ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի հանդեպ գործադիրի վերաբերմունքի փոփոխությունը արդյոք կնպաստի՞, որ ռազմավարությունն իրագործվի։

-Եթե վերաբերմունքի փոփոխությունը  կենաց ասելը լինի, որը լավ է ստացվում կառավարության մոտ, ապա չի լինի։ Օրինակ, պետք է  գիտակցեն, որ  եթե 35 մլն հատկացնում են մի նախարարության համար  զուգարաններ սարքելուն, ապա  սննդամթերքի անվտանգությունն ապահովելուն  գոնե պետք է 350 մլն տան։ Եթե զուգարանի կառուցման համար  այդքան տալիս ես, ապա առնվազն  պետք է մտածես, որ այդ զուգարաններից ավելի կարևոր հարց կա, և դրան համապատասխան  ներդրումներ անես։ Եթե ներդրումներ անեն, կյանքի կոչել կլինի, չանեն, չի  լինի։ 

Հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան ՀԱՍՊ համակարգը, որն իսկապես անվտանգության որոշակի խնդիրներ  կլուծի և կարևոր է։ Եթե կառավարությունը որոշակի աջակցության մեխանիզմներ չսահմանի  և չասի՝ տասը տարի արդեն աչք եմ փակել ոլորտի վրա, էլ չեմ փակի, համակարգը չի ներդրվի։  Կամ նույն ռեֆերենս լաբորատորիաների առումով,  եթե ասեն՝ ով կգա ձրի այդ գործն անի, ոչ ոք չի դիմի, բայց եթե ասեն՝ այս գործն է պետք, ով ինչքանով կանի, մրցունակ վիճակ ստեղծեն, արդյունք կունենանք։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված գործադիրի ոչ բավարար ուշադրությունը սննդամթերքի անվտանգության ոլորտի հանդեպ։

-Ունենք պրոֆեսիոնալիզմի պակաս, իսկ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս քիչ ֆինանսական ռեսուրսներով հնարավորինս շատ արդյունք ապահովվի, երկրորդը՝ իսկապես ֆինանսական հատկացումների հետ մասնակի խնդիր ունենք, ցանկալի կլիներ  մի փոքր ավելի շատ ֆինանսական ռեսուրս տրամադրվեր համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման համար, ոչ թե աշխատավարձերի համար, երրորդը, մեր երկրում պետական վերահսկողության թույլ լինելը դիտարկվում է որպես բիզնեսի աջակցության մեխանիզմ, սա հիմնական պրոբլեմն է։ Թույլ վերահսկողությունը աջակցության մեխանիզմ է, և ռազմավարությունը որևէ կապ չունի այս մոտեցումը փոխելու հետ։ 

Ռազմավարությունը քաղաքական կամքի  ցուցաբերման պարագայում կտա արդյունք, եթե բացակայեց կամքը, ռազմավարության առկայությունը  դեռ ոչինչ է։ Լավ է, որ գիտես, թե ինչ պետք է անես, բայց իմանալ ինչ անելը և անելը տարբեր բաներ են։ 

Օրինակ՝ հին օրենսդրությամբ էլ պետք է վերահսկվեր պարարտանյութերի  և հավելումների  օգտագործումը։  Սա այն կետերից է, որ շատ արագ կարող ենք  իրագործել։ Դրա համար երկու-երեք մեխանիզմ է պետք, որոնց բոլորի մասին   փաստաթղթում խոսք կա։ Եվ դրա իրագործումը շատ մեծ գումարների հետ  կապված չէ։ Ցանկության դեպքում կարելի է անել։ Իսկ կանենք, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

 

հանրային քննարկում խմբագրի ընտրանի օրինագիծ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին սննդամթերքի անվտանգություն Ազգային անվտանգություն Բաբկեն Պիպոյան Իրազեկ և պաշտպանված սպառող հարցազրույց Հայաստան

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին