f

Անկախ

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ


Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

 Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում և ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ է հետապնդել։

 Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ, ինչն է՛լ ավելի է խորացնում հասարակության մեջ առկա անհանդուրժողականության ու լարվածության մթնոլորտը, սպառնում մեր երկրի անվտանգությանը։

 Դատապարտում ենք տեղի ունեցածը և կոչ անում իշխանությանը զերծ մնալ այլակարծությունն ատելության ու թշնամանքի վերածելու գործելաոճից։

 Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը։

 Ներքաղաքական զարգացումները գրեթե ամբողջությամբ անհամարժեք են մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին։

 Եթե սեփական մտասևեռումներն ու հավակնությունները չստորադասվեն պետական ու ազգային շահերին, ապա այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս։ 

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայություն 

 


 

հայտարարություն «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ ձերբակալություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին