f

Անկախ

2022 թ-ին ոչ մի ադրբեջանցի Հայաստան մուտք չի գործել. ի՞նչ թվեր են Թուրքիայի դեպքում


Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է 2022թ-ի միգրացիոն հոսքերի դինամիկան, խոսել նաև ՀՀ միգրացիոն մարմնում առաջիկայում պասվող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններից։

ՀՀ–ում պաշտոնապես գրանցված աշխատողների միայն 3 տոկոսն են կազմում աշխատանքային միգրանտները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը` մեկնաբանելով հնչող քննադատություններն այն մասին, որ գործազրկության բարձր մակարդակ ունեցող Հայաստանը վերջին տարիներին վերածվել է էժան աշխատուժ ներկրող երկրի։

«Ոչ ԵԱՏՄ անդամ երրորդ երկրներից ժամանած օտարերկրացիները, ովքեր աշխատում են Հայաստանում, կազմում են մեր աշխատողների ընդհանուր թվի շուրջ 1 տոկոսը, նույնիսկ 1 տոկոսի էլ չեն հասնում։ Եթե ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին էլ հաշվենք, ովքեր աշխատում են մեր երկրում, այդ թիվը կարող է կազմել մաքսիմում 3 տոկոս»,– ասաց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է տեղական գործազրկությանը, Արմեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանում կան մեծ թվով թափուր աշխատատեղեր, որոնք այդպես էլ չեն համալրվում, քանի որ չեն գտնվում պահանջվող մասնագիտական որակներով մարդիկ։ Մյուս կողմից գործազուրկներից շատերն աշխատանք չեն գտնում, որովհետև ունեն շատ ավելի բարձր աշխատավարձի ակնկալիք, քան առաջարկում են գործատուները։

«Այստեղ պետք է փնտրել կառուցվածքային գործազրկության խնդիրը, և ոչ միգրացիայի կոնտեքստում»,– ասաց Ղազարյանը։

 

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանի աշխատանքային միգրանտների առաջին հորիզոնականում, ինչպես և ընդհանուր զբոսաշրջային հոսքերի դեպքում Ռուսաստանն է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում Իրանը, ապա` Ֆիլիպինները։

Հնդկաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան այս տարի նվազել է` ավելի շատ մեկնողներ են եղել, քան ժամանողներ։ 2022թ-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 9898 քաղաքացի, Հայաստանից մեկնել 11 262-ը։

Հայաստանում աշխատող իրանցիների տարեկան թիվը մի քանի հարյուրից չի անցնում։ Արմեն Ղազարյանի խոսքով` այդ երկրից Հայաստան ընդհանուր մուտքերի ծավալը կարող է գերազանցել շուրջ 7000–ը, բայց ելքերն էլ գրեթե 7000-ի չափ են։

Ինչ վերաբերում է Ֆիլիպիններին, աշխատելու համար այդ երկրից Հայաստան գալու գործընթացը մի քանի տարվա պատմություն ունի, թեև շատ դանդաղ, բայց թվային որոշակի աճ տարեցտարի նկատվում է։ Տարեկան այցելությունների թիվն այս երկրից մի քանի հարյուրի է հասնում։

Արմեն Ղազարյանից նաև հետաքրքրվեցինք` 2022թ–ին Թուրքիայի ու Ադրբեջանի քանի քաղաքացի է մուտք գործել Հայաստան։

«Ադրբեջանի անձնագրով ո՛չ մուտք, ո՛չ ելք սահմանահատումները ցույց չեն տվել։ Իսկ Թուրքիայի քաղաքացիների մասով այցեր մշտապես էլ եղել են։ Այս տարվա մուտքերի ու ելքերի տարբերությունը շուրջ 100-ի կարգի է` 3900 մուտք, 3800 ելք։ Իմ աշխատանքային փորձից կարող եմ ասել, որ երբ առնչվում ենք Թուրքիայի քաղաքացու անձնագիր ունեցող անձանց հետ, նրանց ճնշող մեծամասնությունը ազգությամբ քրդեր են»,– ասաց Ղազարյանը։

Միգրացիոն ծառայության պետը շեշտեց, որ Թուրքիայի քաղաքացիների մուտքի–ելքի այս տարվա ցուցանիշները նախորդ տարիների ցուցանիշներից գրեթե չեն տարբերվում։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը այցելությունների վիճակագրությունը չի փոխել։

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Միգրացիոն ծառայության պետն անդրադարձավ նաև իր ղեկավարած կառույցում ու ոլորտում առաջիկայում սպասվող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններին։

Նշենք, որ առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում միավորվելու են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունն ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

Արմեն Ղազարյան Միգրացիա Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին