Այսօր Դիլիջանի կենտրոնում մեծ թվով սլավոնական արտաքինով զբոսաշրջիկներ տեսա։ Նրանք հիանում էին Դիլիջանի շքեզ բնությամբ, նաեւ զարմանում քաղաքի կենտրոնում, հայտնի « Միմինո» արձանախմբի հարեւանությամբ մեծ ջրափոսերի եւ թափառող շների առատությունից։ Այդ արձանախմբի հետեւի մասով ձգվող փողոցում ասֆալտի թարմ շերտ է փռված, սակայն բազում փոսերի առկայությունը վկայում է , որ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի ղեկավարած համայնքապետարանը ձախողել է փողոցների վերանորոգման գործը։