f

Անկախ

Իրանում հայագիտության ամբիոնի ստեղծումը լրջագույն քայլ է երկկողմ կապերը խորացնելու համար


Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի երևանյան այցին և երկկողմ համագործակցության հեռանկարներին։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն ստեղծելը չափազանց կարևոր է այն առումով, որ հենց Ատրպատական հինավուրց երկրամասի միջոցով է ՀՀ–ն կապվում Իրանի հետ, իսկ մյուս կողմից այդ նահանգի սրտում` Թավրիզի համալսարանում, հայագիտության ամբիոնի ստեղծումը լրջագույն քայլ է ակադեմիական, ժողովրդական դիվանագիտության, գիտամշակութային հիմքի վրա երկկողմ հարաբերությունները խորացնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին մեծաթիվ պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհը, որը հանդիպել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Գործընկերները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն։

«ԵՊՀ իրանագիտության ամբիոնն ըստ էության մեր տարածաշրջանում ամենալուրջ իրանագիտական կենտրոնն է, հետևաբար կրթության և գիտության ոլորտի ցանկացած իրանցի պաշտոնյա հնարավորության դեպքում այցելում է նշված ամբիոն, ուստի Սաֆար Նասրօլլահ Զադեհը բացառություն չէ։ Իրանում շահագրգիռ են, որ Ատրպատականի ուսումնասիրությունը իրականացվի հայ–իրանական համատեղ ջանքերով` հաշվի առնելով երկուստեք առկա գիտական ներուժը։ Ատրպատականի ուսումնասիրությունն իրանագիտության կարևոր ուղղություններից է, այլ ոչ թե թյուքագիտության, ինչպես փորձ է արվում այդ կեղծ թեզն առաջ մղել Բաքվի հակագիտական շրջանակներում»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի դիտարկմամբ` երկկողմ փոխգործակցության արդյունքում Հայաստանի ու Իրանի Ատրպատական նահանգի միջև զարգացող հարաբերություններին տրվում է ինստիտուցիոնալ բնույթ, որովհետև երկու երկրների ակադեմիական շրջանակների հետաքրքրություններն ու քաղաքական շրջանակների շահերն այս տիրույթում համընկնում են։

«Մեզ կհաջողվի տարածաշրջանում ստեղծել Ատրպատականի խնդիրներով զբաղվող ամենաուժեղ կենտրոնը, առավել ևս, որ այդ երկրամասը Հայաստանի հետ հազարամյա պատմության համատեքստում լրջագույն դերակատարություն է ունեցել որպես մշակութային կամուրջ, ու չնայած այն հանգամանքին, որ տեղի բնակչության մեծամասնությունը թյուրքալեզու է, սակայն մյուս ժողովուրդների, այդ թվում հայերի հետ էական դերակատարում է ունեցել Իրանի պետականության կերտման գործում»,– ասաց իրանագետը։

 

Անդրադառնալով նաև Թավրիզի պետական համալսարանում հայագիտության ամբիոն ստեղծելու որոշմանը` Ոսկանյանն ընդգծեց, որ հիշյալ քաղաքը չափազանց կարևոր նշանակություն ունի տեղի հայության պատմությունն ուսումնասիրելու առումով։ Իրանագետը մատնանշեց, որ հենց Թավիրզում է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմը, ուստի պատահական չէ, որ հայագիտության ուսումնասիրությունը կենսական նշանակություն ունի տեղաբնակ հայերի համար և հիմք է տալիս նրանց ճանաչելիության աստիճանը բարձրացնելու համար։

Վարդան Ոսկանյան Իրան հայագիտություն Հայաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին