f

Անկախ

Ձեռնարկության իրական շուկայական արժեքը 2004թ-ի դրությամբ՝ ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի շրջանակներում


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), որը ՀՀ խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունն է և հիմնվել է 1951թ-ին՝ մասնավորեցվեց 2004թ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված գործարքի մանրամասների համաձայն պայմանագրի գինը կազմել է 132 միլիոն ԱՄՆ դոլար, որը գնորդները պետք է վճարեն տարաժամկետ՝ 2004թ-ին 40-45 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2005թ-ին՝ 87-92 միլիոն։

Գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետեր են դառնում «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (Գերմանիա)՝ 60 տոկոս, «Մաքուր երկաթի գործարան» ընկերությունը՝ 15 տոկոս, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» ընկերությունը՝ 12,5 տոկոս, «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5 տոկոս։

Այստեղ կարևոր է նշել, որ Հայաստանի ամենախոշոր՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող ԶՊՄԿ-ի տարեկան հասույթը 2005թ-ին կազմել է մոտ 190 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն ձեռնարկությունը և Քաջարանի հանքի շահագործման իրավունքները վաճառվել են մեկ տարվա հասույթից էլ պակաս արժեքով։

Ձեռնարկության իրական շուկայական արժեքը 2004թ-ի դրությամբ՝ ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի շրջանակներում։

Այդ տարիներին Հայաստանը կառավարող Ռոբերտ Քոչարյանի թիմը որպես վաճառքի հիմնավորում ներկայացնում էին այն կանխատեսումը, որ պղնձի համաշխարհային գները կնվազեն և այդ պատճառով կոմբինատը գնալով կկորցնի իր գրավչությունը: Եվ այսպիսի մերկապարանոց, առանց որևէ մասնագիտական հիմնավորում ունեցող պնդումներով նրանք ջրի գնով վաճառեցին կոմբինատն ու Քաջարանի հանքի շահագործման իրավունքները 37 տարով՝ մինչև 2041թ-ը, ամբողջովին հանձնեցին մասնավորին։

Իսկ թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք ինքներդ փնտրել համացանցում`գտնելով վերջին 18 տարիների գների փոփոխության գրաֆիկը ։ Եթե 2004թ-ին 1 տոննա պղինձն արժեր մոտ 3000 ԱՄՆ դոլար, ապա վերջին 16 տարում միջին գինը եղել է 6000-6500 դոլարի շրջակայքում՝ հասնելով նաև մինչև 9-10 հազար դոլարի։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Դավիթ Բաղդասարյան ՖԲ Գրառում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին