f

Անկախ

Սլավիկ Հայրապետյան․ «Գեղասահքը ոչ միայն մարզաձև է, այլև արվեստ»


Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին և 27-ին կայացավ «Ձյունե թագուհին» սառցե շոուի բեմականցումը։ Հայ հանդիսատեսին իրական տոն պարգևեցին համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ տարբեր երկրներից, ինչպես նաև Հայաստանից:
Ներկայացումն առանձնացավ թե՛մասնակիցների կազմով, թե՛  դեկորացիաներով, թե՛ հագուստի ձևավորմամբ։ 
«Անկախի» հետ զրուցում Հայաստանի գեղասահքի հավաքականի առաջատար, ներկայացման մասնակից Սլավիկ Հայրապետյանը խոսում է շոուին՝ իր մասնակցության և նմանատիպ միջոցառուներրի անցկացման կարևորության մասին։


-Հայ հանդիսատեսն իսկապես ոգևորված է «Ձյունե թագուհին» սառցե շոուով։ Տպավորիչ կատարումներով ներկայացաք։ Ինչպե՞ս որոշեցիք հանդես գալ բեմականացման մեջ։
-Հրավերը ստացա շոուի կազմակերպիչներից և առանց վարանելու, մեծ հաճույքով համաձայնեցի հանդես գալ։ Վստահ էի, որ հրաշալի նախաձեռնություն է և ներկայացումն իսկապես ստացվելու է։ Այդպես էլ եղավ։ Հանդիսատեսը հայտնվեց իրական հեքիաթում։


-Ինչպիսի՞ նախապատրաստական շրջան անցաք․ ուրախալի է, որ համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների մեծ խումբ էր ներգրավված շոուին։
-Շոուից 5 օր առաջ եկել էինք Երևան և ունեինք 3 օր  պատրաստվելու համար։
Բոլոր մարզիկների հետ ծանոթ էի, շատ ուրախ էի նրանց տեսնել Երևանում։ Հրաշալի  և հետաքրքիր ժամանակ անցկացրինք թե՛ մարզումների, թե՛ փորձերի, թե շոուի ժամանակ։ Նման շոուներին մասնակցելը փորձի ձեռքբերման, նոր հմտությունների ձևավորման հնարավորություն է տալիս։


-Նմանատիպ նախաձեռնությունները որքանո՞վ են կարևոր։
-Այս մասշտաբների շոու Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։ Այն ցույց է տալիս հանդիսատեսին, որ գեղասահքը ոչ միայն մարզաձև է, այլև արվեստ։
Յուրաքանչյուր միջոցառում, որը գրավում է հանդիսատեսին, ԶԼՄ-ներին, որոնք անդրադառնում են, լուսաբանում, տվյալ մարզաձևի զարգացման համար մեծ նախադրյալներ է ստեղծում։ 
Երբ տեսնում ես ու զգում, որ հանդիսատեսը հավանել է, մեծ ոգևորությամբ  դիտում է, հիանում  ու ծափահարում , հասկանում ես, որ ճիշտ որոշում ես կայացրել՝   հանդես գալով նման ներկայացման մեջ։


-Առաջիկա ծրագերից կխոսե՞ք։
-Ունեմ վնասվածքներ և այժմ  բուժման մեջ եմ։ Տևական ժամանակ է չեմ կարողանում վերականգնվել, հենց սկսում եմ մարզվել, նոր վնասվածքներ են ի հայտ գալիս։ Լիարժեք բուժումից հետո նոր կսկսեմ մտածել մրցաշարերում հանդես գալու մասին։

Սպորտ գեղասահք Սլավիկ Հայրապետյան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին