f

Անկախ

Սուրմալուի պայթունի օրերին ԱԻ նախարարը, տեղակալն ու օգնականը «ռազբորկա» են արել. «Ժողովուրդ»


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել։

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց, նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ:

«Ժողովորդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 15-ին քաղաքացիներից մեկը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է, թե «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարները ջրի կարիք ունեն, ու լավ կլինի տղաներին ջուր հասցնել: Քաղաքացու խոսքերը նախարարի օգնական, «հեղափոխությունը պահպանող» Հայկ Ստեփանյանին են հասել, ինչից հետո նա գնացել, գտել է ուղիղ եթեր մտած քաղաքացուն ու պատասխան պահանջել: «Սուրմալու»-ի պայթյունի օրերին նախարար Փամբուխչյանի թիկունքին թիկնապահի հայացքով ու կեցվածքով կանգնած «պահապանի» հարցուպատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրջագույն կառույցի ղեկավարին, ու նախարար Արմեն Փամբուխչյանն անձմաբ է օգնության հասել լրատվամիջոցի դեմ ձվերով պայքարող իր օգնականին: Փամբուխյանին էլ նրա ախալքալաքցի տեղակալը՝ Արտյուշ Գրիգորյանն է ուղեկցել:

Երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել պատասխաններ ստանալ «նախարարության աշխատանքի վրա ստվեր գցող» տղամարդուց՝ ինչպես է համարձակվել ջրի հարց բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած այս տեղեկությունն ամբողջությամբ հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը եւ վստահեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք, քաշքշոց չի եղել: «Խոսել են, հարցը հարթվել, անցել, գնացել է»,- նշեց նա: Ի՞նչ է ստացվում. այդ օրերին, երբ բոլորիս ուշքն ու միտքը «Սուրմալու»-ի աղետաբեր պայթյունն էր ու հույսը, որ այնտեղ գուցե դեռ ողջ մարդիկ լինեն, գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն «բազարների» մեջ մտնելու սիրտ ու ժամանակ ուներ: Երիտասարդ նախարարը, ավելի լավ է, հաշիվներ մաքրելու փոխարեն, մտածի՝ ինչ անել, որ, Աստված մի արասցե, հաջորդ ֆորս մաժորի ժամանակ հարազատին փնտրող քաղաքացիներն իր ղեկավարած կառույցից դժգոհություններ չունենան:

Ի դեպ, Փամբուխչյանն այն անձանցից է, որ մինչև 2018-ի քաղաքական վերադասավորումներն ու պաշտոն ստանալը իր պարտքն էր համարում ամեն մի երևույթի մասին Facebook-ում կարծիք գրել, մեկնաբանություններ թողնել ու բանավիճել՝ իր գրառումները «դը Փամբ» գրությամբ ստորագրելով: Նա նաև այն «հեղափոխականներից» էր, որ Նիկոլ Փաշինյանի ու մյուս թիմակիցների հետ զօրուգիշեր դատափետում էր ՀՀ «հպատ ու արժանապատիվ» քաղաքացիներից վրեժխնդիր լինող սուրիկխաչատրյաններին, մանվելգրիգորյաններին ու մյուսներին: Փաստորեն, ժամանակների հետ բարքերը չեն փոխվել. պաշտոնն էր պակասում երիտթևին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

մամուլ ՀՀ ԱԻՆ Արմեն Փամբուխչյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին