f

Անկախ

Պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջեւ ծառացած բոլոր փորձությունները. նախագահի ուղերձը


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

Ուղերձում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում եւ առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին:

Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ եւ երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:

Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ արտահայտում է մեր որպես պետականության եւ որպես հանրության հավաքական նպատակներն ու իղձերը:

Եվ այսօր, ինչպես եւ երեք տասնամյակ առաջ, մենք հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջեւ ծառացած բոլոր փորձությունները՝ որպես ուղեցույց եւ հավատամք ունենալով Անկախության հռչակագիրն ու Անկախության գաղափարը:

Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւորագույն խորհրդանշական օրվա կապակցությամբ:

Հայաստան Վահագն Խաչատուրյան ՀՀ նախագահի աշխատակազմ

Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ավելին
Ավելին