f

Անկախ

Կառավարությունն առաջարկում է հարկել օնլայն տաքսիները, իսկ փորձագետը վստահեցնում՝ առաջարկվող կարգավորմամբ ստվերը չի վերանա 


Կառավարությունն առաջարկում է օնլայն տաքսի ծառայություններն  օրենքի դաշտ բերել, այն է՝ օնլայն հարթակների միջոցով ուղևորների փոխադրման պատվերներ ընդունելը  և փոխանցելը համարել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ նման պատվերով փոխադրում իրականացնող վարորդներից գանձել ֆիքսված պետական տուրք յուրաքանչյուր պատվերի համար։

Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը, ինչպես փաստաթուղթն է սահմանում, կոչված է կանոնակարգելու էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, լրացնել ուղևորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը և կանխարգելել անօրինական փոխադրումները, ապահովել հավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ 

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով ոլորտում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլ նաև նորերն են առաջանալու։ Նա վստահ է՝ գործող խաղացողների հագով օրենք կարելու փոխարեն պետք է ընդամենը կիրառել առկա  օրենքները։

Նա շեշտում է՝ տաքսիները օնլայն չեն, պատվերի ընդունումն է օնլայն։ Հետևաբար ուղևորների փոխադրման գործընթացը, անկախ պատվերը ստանալու եղանակից, պետք է կարգավորվի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով։ Նրա համոզմամբ՝ օնլայն պատվեր ընդունող և վարորդներին փոխանցող հարթակները պետք է իրենց ստացած եկամուտներից հարկ վճարեն, իսկ ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր վարորդները լիցենզավորվեն և հարկվեն օրենքի պահանջներին համապատասխան։

Սահակյանը նշում է՝ ժամանակին, երբ օնլայն հարթակները ոլորտի խաղացող դարձան և դեմպինգային քաղաքականություն իրականացրեցին, պետական կարգավորող գործողությունների բացակայության հետևանքով տաքսի ծառայությունների կայացած ոլորտը քայքայվեց․ սնանկացան 1100 ընկերություններ, որոնց շուրջ 18 հազար լիցենզիա էր հատկացվել։ Փոխարենը, ներկայում օնլայն հարթակներից ստացվող պատվերներ իրականացնող մոտ 60 հազար վարորդ կա, որոնք գրանցված չեն որպես աշխատող և հարկեր չեն վճարում։ «Այս առաջարկով այդ ստվերի հարցը չի լուծվում։ Հակառակը, 100 դրամ տուրքը յուրաքանչյուր պատվերի համար, անկախ գնից, համաչափ չէ՝ պատվեր կա՝ 600 դրամ է արժենում, պատվեր էլ կա 30-40 հազար դրամ։ Ավելին, այդ 100 դրամը ուղևորին հասնելու է 500-600 դրամ հավելավճարի տեսքով»,- ասում է նա։

Անդրադառնալով պնդումներին, թե օրինագծի մշակողները միջազգային փորձի վրա են հիմնվել կարգավորումներ առաջարկելիս՝ Սահակյանն ասում է, որ զարգացած երկրներում համակարգը ընթացքի մեջ գտնվող վարորդներին պատվեր չի փոխանցում, այլ միայն հատուկ տաքսիների կանգառում կայանածներն են պատվեր ստանում։ Մինչդեռ Երևանում տեղի ունեցող ավտովթարների մեծ մասը հենց ղեկին հեռախոսով պատեր ընդունելու կամ ստացված պատվերը դիտարկելու պատճառով է տեղի ունենում։  Ավելին, որոշ երկրներում պետությունն ամեն քաղաքի համար տաքսի ծառայությունների համար ֆիքսված գին է սահմանում՝ հստակեցնելով խաղի կանոնները բոլորի համար, մինչդեռ մեզ մոտ օրենքը շրջանցելով, ոչ թե հաշվիչն է հեռավորությունն ու երթևեկության արժեքը հաշվարկում, այլ հեռախոսը, ուստի և ցանկացած պահի իրենց համար ձեռնտու սակագին են սահմանում։

Արտերկրում մեծ ուշադրություն է հատկացվում նաև քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը և դրանք վստահաբար հասանելի չեն դառնում թշնամական երկրների քաղաքացիներին, ինչպես Հայաստանի դեպքում է։ 

«Միջազգային փորձից վերցնում են այն կետերը, որ իրենց է ձեռք տալիս, իսկ այն, ինչ պետությանն ու ժողովրդին պետք է ձեռք  տա, անտեսում են»,- ասում է նա։

Սահակյանը վստահ է՝ գործող օրենքները չկիրառելը և առկա արտոնյալ խաղացողների համար շահեկան օրինագիծ մշակելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ «Դեմպինգ արեցին, որ մոնոպոլիզացնեն դաշտը։ Իմ տեղեկություններով՝ օնլայն հարթակի բոլոր խաղացողները մեկ անձի հովանու ներքո են գործում»,- ասում է նա՝ հավելելով, որ տաքսի ծառայությունների գնաճը և համաձայնեցված սակագները սպասելի էին դեռ տարիներ առաջ։ Ասում է՝ այն ժամանակ տաքսի ծառայությունների ոլորտում մեծ մրցակցությունը թույլ չէր տալիս, որ գնաճ տեղի ունենա։ Իսկ ներկայում գները հիմնավորված չեն։ Ասում է՝ եթե  չլինեին ներկրված  200 ավտոբուսները, որոնք համայնքային սեփականություն են, ներկայում տաքսի ծառայությունների գները շատ ավելի բարձր կլինեին։ 

«Ոլորտի վրա ազդեցությունը շատ բարձր արտահայտություն է, քանի որ ոլորտը քանդել են։ Ներդրումներ կատարած և օրենքի պահանջներով գործող ընկերություններին մի կողմ թողեցին և դաշտ բերեցին այս անօրինականներին։ Նրանք բոլոր վարորդներին գրավեցին իրենց մոտ, ոլորտը դարձավ օլիգոպոլ։ Այդ ընկերություններն անընդհատ գին են պայմանավորվելու և վիճակն ավելի է վատանալու»,- ասում է նա։

Սահակյանը համոզված է՝ ոլորտը կարգավորելու համար պետք է լիցենզավորել ուղևորափոխադրում իրականացնող բոլոր ավտոմեքենաները։ Իսկ պատվեր գրանցող հարթակները ցանկության դեպքում կարող են ընկերություններ կազմել։ 

«Եթե օրենքը բոլորի համար հավասար գործի, ի հայտ կգան նոր ընկերություններ, կառաջանա մրցակցություն, և դրա հաշվին նոր գնաճ չի լինի»,- ասում է նա։

Սահակյանը նաև հավելում է՝ եթե պետությունն իսկապես ցանկություն ունի ստվերի դեմ պայքարելու և ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորելու, ինքն ունի լուծում այդ խնդրին, որը տևական ժամանակ է, առաջարկում է իրավասու մարմիններին, բայց ապարդյուն։  Ասում է՝ իր ընկերությունն  արտադրում է հաշվիչներ, որոնք սահմանված պարբերականությամբ կարող են մեքենայի սեփականատիրոջը և հարկային ծառայություններին տեղեկություններ ուղարկել։ «Անգամ առաջարկել եմ այդ պրոյեկտը նվիրել պետությանը։ Չեն ուզել»,- ասում է  նա։



 

Վահագն Սահակյան Օդային տաքսի տաքսիներ խմբագրի ընտրանի հարկային եկամուտներ օրենսդրական փոփոխություններ հանրային քննարկում

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին