f

Անկախ

Լեռնային Ղարաբաղը մտցնում են Անդրկովկասում «մեծ խաղի» մեջ. REGNUM


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը գնահատում է «ծայրահեղ բարդ»: Նա առաջարկում է, որ «Մոսկվան և Բաքուն շփման գծի անձեռնմխելիության որոշ երաշխիքներ տան»: Մյուս կողմից՝ խոստանում է, որ Երևանը պատրաստ է կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև: Իսկ հետո՞:

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ Անկարայում երկրի դեսպանների 13-րդ խորհրդաժողովում: Նա մասնավորապես վստահություն հայտնեց, որ  «Հարավային Կովկասում կարճ ժամկետներում կայունության հաստատումը հնարավոր է, եթե Երևանը ճիշտ գնահատի Բաքվի և Անկարայի ուղերձները»: Այդպիսով նա հասկացրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը շոշափվել է Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում: Բայց Էրդողանը նշեց նաև «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում միջոցառումների շարունակությունը»: Միաժամանակ նա ավանդաբար աջակցություն հայտնեց Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում առաջացած վերջին բարդացումների համատեքստում՝ պնդելով, որ Երևանը «անհապաղ կատարի 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության պայմանները»:

Մինչդեռ Էրդողանը չի կարող չիմանալ, որ այդ հայտարարությունում  նախատեսված է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապն ապահովող նոր երթուղու շինարարության պլանը երեք տրվա ընթացքում «կողմերի համաձայնությամբ» և «ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայմամբ այդ երթուղին պահպանելու համար»: Հետևաբար հարց է ծագում Բաքվի և Անկարայի կողմից Երևանին առաջադրվող նոր պահանջի պատճառների կապակցությամբ: Այն կարող էր ծագել եռակողմ ձևաչափով նոր բանակցություններից հետո միայն, ինչը մինչև հիմա տեղի չի ունենում: Միաժամանակ Ադրբեջանի զինված ուժերն իրականացրին «Հատուցում» գործողությունը և իրենց հսկողության տակ առան Բուզդուխ բարձունքը, ինչպես նաև մի շարք այլ  գերիշխող բարձունքներ Ղարաբաղյան լեռնաշղթայի երկայնքով: Ահա ինչու է իրավիճակը առավել մանրամասն վերլուծություն պահանջում:

Անմիջապես աչքի է զարնում հետևյալը: Խոսքը այնպիսի գործողությունների մասին է, որոնք որոշակի աշխարհաքաղաքական հեռանկար ունեն, ինչն օբյեկտիվորեն շոշափում է Մոսկվայի շահերը: Այդ կապակցությամբ փորձագետները ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ  իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների Սոչիում կայանալիք բանակցությունների նախօրեին: Այդ նույն նախօրեին դրական ազդակներ էին հնչում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների նորմալացման հեռանկարների վերաբերյալ, և այդ հեռանկարները սկսել էին որոշակի գծագրություն ստանալ: Թուրքական պարբերականներում նույնիսկ հաղորդագրություններ հայտնվեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպման հնարավորության մասին: Այդ գործընթացը սկսեց ինքնաբավ բնույթ ստանալ և սկսեց անջատվել հայ-ադրբեջանական խնդիրներից:

Ինչպես վերջերս հայտարարեց Ղախրամանմարաշ քաղում Սյութչու Իմամ համալսարանի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը, «ադրբեջանական հողերի ազատագրումից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանն այլևս Թուրքիայի համար խոչընդոտ չէ»: Այդ առնչությամբ ենթադրություն է ծագում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատահական չդիմեց իրավիճակի սրացման: Կարծիք կա, թե իբր դա արվեց Անկարայի խնդրանքով,  որպեսզի «փորձեին հանդարտեցումն Անդրկովկասում փոխանակել Սիրիայում ինչ-որ զիջումով Մոսկվայի կողմից»: Բայց կա նաև տեսակետ, ըստ որի՝ Բաքուն գործել է «ինքնուրույն»՝ փաստի առաջ կանգնեցնելով Անկարային և ակնարկելով ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական երկխոսություն վերադարձնելու անհրաժեշտությունը: Վերջապես, մի հանգամանք էլ կա, որին ուշադրություն դարձրեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ «Հայաստանի կառավարության վրա ճնշումը երկրի ներսում գլխավոր խնդիրն է Անկարայի և Երևանի հարաբերությունների նորմալացման ճանապարհին»:

Այդ դեպքում տրամաբանական է խոսել Ալիևի և Երևանի «որոշակի շրջանակների» նպատակների օբյեկտիվ համընկնման մասին, որոնք Փաշինյանի համար ստեղծում են մի իրավիճակ, որում փաստացի նրա յուրաքանչյուր քայլ նրա համար վտանգավոր է դառնում, այդ թվում և Երևանի և Անկարայի երկխոսության շարունակության ընթացքում: Թուրքիան կարող է Հայաստանին նոր նախնական պայման առաջադրել: Սակայն այս անգամ գործընթացը կարող է տարբերվել նախորդից, եթե բանակցություններում միջնորդ հանդիսանա Ռուսաստանը: Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը: Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ կողմերը քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցերը»: Այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների դրույթների իրականացման կարևորությունը: Խոսակցության այլ մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ:

Դրանից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը գնահատել էր «ծայրահեղ բարդ» և պահանջել էր, որ «Մոսկվան և Բաքուն շփման գծի անձեռնմխելիության որոշ երաշխիքներ տան»: Մյուս կողմից՝ նա հայտարարել է նաև, որ Երևանը պատրաստ է կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև: Տեսնենք, թե ինչ կլինի հետո:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին