f

Անկախ

Թշնամու նպատակն է վերացնել Հայաստանը որպես պետություն և հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ. Համլետ Պետրոսյան


Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում միանշանակ, պարզ և կտրուկ գրել է.

Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ:

Ի դեմս Արդբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք մի թշնամու հետ, ով վարում է գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն: Այն ունի իր գերնպատակը` վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ:

Այդ քաղաքականությունն ունի ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում և լուծվում են խնդիրներ: Այդ խնդիրներն ունեն հստակ հերթականություն, լուծման տարբերակներ և փուլեր: 44-օրյա պատերազմով թշնամին հասել է մի նպատակի, հաջողել է հերթական փուլը: Հերթի են դրված հաջորդ խնդիրները և փուլերը: Սա իմ` Հայաստանի քաղաքացու և հետազոտողի անձնական և մասնագիտական փորձառությունն է:

Բայց որպես մշակութաբան ու հայ մշակույթի պատմության մասնագետ, ուզում եմ խոսել այն բնագավառից, ինչի մասին ավելի լավ պատկերացում ունեմ: Այս առումով համոզված եմ, որ մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական քաղաքականությունը վերը նշված քաղաքականության օրգանական մասն է: Այն նույնպես ունի իր գերնպատակը` հայերին ներկայացնել որպես մշակութային ժառանգություն ու պատմություն չունեցող` այսու նաև այս տարածարջանում հայրենիք, հայրենիքի պատմական իրավունք չունեցող, այստեղից-անյտեղից եկած կամ բերված ապաքաղաքական ու ապամշակութային մի զանգված: Այդ քաղականությունը նույնպես ունի հստակ սահմանված խնդիրներ, առաջնահերթություններ, փուլաբաժանումներ: Սա կարևոր, էական, առաջնահերթ քաղաքականություն է: Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, ապա Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը: Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», նա սերտել է մանրամասնորեն մշակված մի պրոպագանդիստական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել այդ ժառանգությունը: Իհարկե, հնարավոր չէ իսպառ վերացնել այդ ողջ ժառանգությունը, ինչպես որ կցանկանային, հնարավոր չէ իսպառ վերացնել հայերին, ինչպես որ կերազեին` գոնե ներկա իրավիճակում: Ուրեմն անհրաժեշտ է ավելի ճկուն, հաշվարկված և արդյունավետ մոտեցում: Հիմքում Արևելյան Հայաստանում (և անշուշտ ի մասնավորի Արցախում և հարակից տարածքներում) հայերի ոչ վաղ անցյալում հայտնվելու հնարանքն է: Դրան նվիրված են հարյուավոր «գիտական» վարժանքներ, դրանով զբաղվում են ակադեմիաներ և գիտական կենտրոններ` այդ թվում և արտասահմանում: Եթե անցյալ դարի 60-ական թվականներին հայերի «եկվորության» ժամանակը վերագրվում էր արաբական տիրապետությանը, ապա 12-13-րդ դարերին, 90-ական թվականներին այն հասցվեց 19-րդ դար: Ըստ այդմ՝ մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել է մինչև 19-րդ դարը` ակնհայտ հայկական չէ, այն աղվանական ժառանգություն է: Եվ եթե քրիստոնեական կառույցները ծիսապաշտամունքային առումով չեն հետաքրքրում մահմեդական ադրբեջանցիներին, ապա դրանք հենց այն են, ինչ պետք են Արդբեջանի միակ պատմական քրիստոնյա հանրույթին` ուդիներին: Դե 19-րդ դարի որոշ կառույցներ էլ կարելի է վերագրել ուղղափառներին: Ըստ այդմ`առաջին փուլի ժառանգությունը ենթակա է պահպանության, միայն թե պետք դրանք մաքրել «հետսագույն հայկական հավելումներից», որոնք իբր արվել են հայերի կողմից հատուկ` այդ ժառանգությունը սեփականելու նպատակով: Սա լայն հնարավորություններ է ստեղծում ուղղակիորեն վերացնել ցանկացած ակնհայտ հայկականություն, և իհարկե, նախ և առաջ հայկերեն արձանագրությունները, խաչքարային հորնիվածքները:

Երկրորդ փուլի ժառանգությունը, որը համարվում է նվաճողական, օկուպանտական` ուղղակի ենթակա է վերացման: Դա առաջին հերթին անկախության տարիներին ստեղծված ժառանգությունն է և դրա հետ միասին նաև խորհրդային ժառանգությունը` եկեղեցիներ, խաչքարեր, հուշասյուներ ու հուշարձաններ: Այն ինչ տեսնում ենք այսօր` տեսնելու ենք վաղը, մյուս օրը. քերվելու են հայերեն գրերն ու սիմվոլները, քանդվեու են հայկականը հիշեցնող կոթողներն ու կառւյցները, հետո` եթե հաջողեն` նաև բուն եկեղեցկան կառույցները` երբ «պարզվի», որ Ադրբեջանում չկան այդ կառույցները երկպագողներ: 21-րդ դարի պատմությունը, ինչպես տեսնում ենք, վանդալներին նման հիանալի առիթներ շատ է տալիս:

Եվ կարևոր մի նկատառում էլ: Ադրբեջանը դա թաքուն չի անում: Համոզված եմ, որ այդ ավերումները, բնաջնջումը, ցուցադրական պղծումը հատուկ, պլանավորած պրոպագանդիստական արշավ է, որի առաջնային նպատակն է՝ մշակութային ու հոգեկան տրավմա հասցնել ծանր պարտություն կրած հայերին: Վերքի վրա պիտի հա աղ լցնել: Հայերը պիտի համոզվեն, որ այն ժառանգությունը, որ համարում են իրենցը` իրենցը չէ: Եվ եթե անգամ համոզված են, որ իրենցն է` ապա թող հասկանան, որ այդ ժառանգությունն անզոր է, այն որևէ կերպ չի կարող օգնել իրենց, համախմբել կամ զորավիգ լինել: Ի վերջո ու՞մ է պետք այն ժառանգությունը, որ միայն տրավմա կարող է բերել:

Հիմա Բերդձորում, Աղավնոյում և Սուսում փորձում են տարհանել կոթողները...

 

Հայաստան Ադրբեջան մշակութային ժառանգություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին