f

Անկախ

Պուտինին փորձում են ներքաշել նոր պատերազմի մեջ. Սերգեյ Մարկովը Ռուսաստանի դերի մասին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում


Ռուսաստանին փորձում են ներքաշել զինված կոնֆլիկտի մեջ Լեռնային Ղարաբաղում: Հայաստանը, որը չի կատարում հրադադարի համաձայնության պայմանները՝ ստորագրված Ադրբեջանի և ՌԴ-ի հետ, հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշի հանդես գալ իր կողմից, հայտարարում է URA.RU-ի հետ հարցազրույցում Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: Սակայն Պուտինի համար ավելի կարևոր է պահպանել չեզոքությունն այդ իրավիճակում, համոզված է քաղաքագետը:

- Սերգեյ Ալեքսանդրովիչ, Լեռնային Ղարաբաղում նախօրեին նոր սրացում տեղի ունեցավ, խախտվել է հրադադարի ռեժիմը: Ինչո՞ւ հենց հիմա:

- Դժվար է ասել, թե ինչու հենց հիմա: Բայց կան մի քանի հիմնարար պատճառներ: 2020 թ. համաձայնագրով Հայաստանը պարտավոր էր Լեռնային Ղարաբաղի սահմանազատում իրականացնել, դուրս բերել այնտեղից իր բանակային ստորաբաժանումները: Ուժային գործառույթները պետք է մնային ռուսական խաղաղապահներին: Հայաստանն այդպես էլ դա չարեց: Բացի այդ, Հայաստանը պետք է բացեր Զանգեզուրի միջանցքը, որը շատ կարևոր է Ադրբեջանի և Թուրքիայի համար,- դա նույնպես չի արվել: Գումարած՝ չի անցկացվել սահմանագծում:

Ադրբեջանը 25 տարի փորձում էր  խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Բայց չստացվեց: Փաստորեն վերցրին ու զինված ճանապարհով վերադարձրին տարածքի 70 տոկոսը իրենց հսկողության տակ: Ադրբեջանը, կարծում եմ, պարզապես տեսնում է, որ Հայաստանը չի կատարում որևէ պայմանավորվածություն, ուստի մնում է միայն ռազմական ճանապարհը, որով կարելի է գնալ:

- Ենթադրվում է, որ դա երկարատև՞ պատմություն է:

- Կողմերն այսուհետև էլ կմեղադրեն միմյանց: Այդ է նրանց ռազմավարությունը:

Ադրբեջանը մտադիր է, որ ուժային միջոցով ստիպի Հայաստանին կատարել համաձայնությունը, Հայաստանը՝ որ գժտեցնի Ադրբեջանին ռուսական խաղաղապահների հետ և հասնի նրան, որ Ռուսաստանն անմիջականորեն ներքաշվի այդ զինված կյոնֆլիկտում:

- Իսկ կա՞ վտանգ, որ մեր խաղաղապահները ստիպված լինեն մարտի մեջ մտնել: Չէ՞ որ «Հատուցում» գործողության արդյունքում Ադրբեջանը գրավել է գերիշխող բարձունքներ Լաչինի միջանցքի շուրջը, որը գտնվում է մեր զինվորականների հսկողության տակ:

- Ամենամեծ վտանգը Ռուսաստանին կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի, կա՛մ Թուրքիայի հետ գժտեցնելն է: Թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ երրորդը մեզ ձեռնտու չէ: Ուստի մենք չեն խառնվում:

- Հայտնի է, որ օգոստոսի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԻհարկե, խոսակցության մանրամասները չեն հաղորդվել, բայց ի՞նչ եք կարծում, խոսք եղե՞լ է գործողության մեկնարկի մասին: Փաշինյանը հենց այդ զինված աջակցությո՞ւնն էր ակնկալում Պուտինի կողմից:

- Հնարավոր է, որ Փաշինյանը զանգահարել է հայտնելու համար մարտական բախումների մասին: Բայց Պուտինը կարող էր մատնանշել, որ հարկավոր է կատարել 2020 թ. համաձայնության պայմանները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ախր հստակ դիրքորոշում ունի. եթե Զանգեզուրի միջանցք չկա, ինչո՞ւ գոյություն ունի Լաչինի միջանցքը, որի անվտանգությունը ապահովում են ռուսական խաղաղապահները: Երկրորդ՝ նա այսպես է մտածում. եթե ռուսական խաղաղապահները չեն կարողանում զատել զինված հայերին խաղաղ բնակիչներից, կնշանակի դա կանեն իրենք՝ ադրբեջանցիները:

- Ադրբեջանը և Հայաստանը այս տարվա գարնանը Բրյուսելում կարծես պատրաստակամություն հայտնեցին ստորագրելու հաշտության պայմանագիր: Եվ Ռուսաստանը ողջունեց այդ քայլը: Հիմա ի՞նչ հավանականություն կա, որ դա կարվի:

- Ոչ մի շանս: Հայաստանը ինքնավարություն է ուզում Ղարաբաղին՝ համեմատելի Թայվանի ինքնավարության հետ (փաստացի անկախություն): Բայց Ադրբեջանն առհասարակ չի ցանկանում որևէ ինքնավարություն Ղարաբաղին: Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար հանրապետություն է եղել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: Այն ժամանակ ինքնավարությունն ավարտվեց անջատողականությամբ, մարտերով և փաստացի անջատումով: Ալիևը չի ցանկանում կրկնել դա:

- Բայց Հայաստանն ինքը չի ճանաչել մինչև հիմա Ղարաբաղի անկախությունը…

- Դե հա: Որովհետև Ադրբեջանը հասկացրել է, որ եթե Հայաստանը ճանաչի, խաչ կդնի ողջ բանակցային գործընթացի վրա: Եվ իր շահերը կպաշտպանի զինված ճանապարհով:

- Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է ճանաչել Ղարաբաղը:

- Դա տեղի կունենա ֆանտաստիկ կամ այլ աշխարհում:

- Ռուսաստանն առայժմ հետևում է տեղի ունեցողին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլը անհանգստացած է իրավիճակով և զսպվածության կոչ է անում: Կարելի՞ է սպասել վճռական գործողություններ Մոսկվայի կողմից, փորձեր նորից կողմերին բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու, ինչպես որ եղել է արդեն 2020 թ. աշնանը:

- Հազիվ թե Պուտինը նման գործողություններ ձեռնարկի: Ռուսաստանը կուշտ է արդեն Ուկրաինայի խնդիրներով: Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Իսկ Ռուսաստանը շահագրգռված է չեզոք հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ այդ խնդիրների, ուկրաինական հակամարտության կապակցությամբ:

Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան պահպանի չեզոքությունը և չմիանա հակառուսական պատժամիջոցներին: Ուստի Ռուսաստանի գործողությունները Ադրբեջանի դեմ քիչ հավանական են, Հայաստանի դեմ՝ ՀԱՊԿ-ի անդամի, նույնպես: Ռուսաստանը ցանկանում է պահպանել չեզոքությունը:

- Ո՞րն է Ռուսաստանի շահը Ղարաբաղում:

- Շահը, օրինակ, Զանգեզուրի միջանցքն է, որը Հայաստանը չի ցանկանում բացել: Եթե այն բացվի, Ռուսաստանը կարող է դրանով բեռներ փոխադրել, ապրանքների հոսքեր կլինեն, մարդիկ կկարողանան մեքենաներով, երկաթուղով մեկնել Թուրքիա:

- Ինչպե՞ս կարող է կոնֆլիկտի սրացումն անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա: Հայաստանում, ինչպես արդեն հայտարարել է Փաշինյանը, ՌԴ խաղաղապահ առաքելությունը «հարցեր է առաջացնում»:

- Բացասական կանդրադառնա: Հայաստանում շատ ուժեղ հակառուսական տրամադրություններ են: Նրանք կարծում են, որ ռուս խաղաղապահները պետք է հետ մղեն ադրբեջանական բանակին: Բայց ռուսական բանակը, նախ, չի ցանկանում դա, երկրորդ՝ նա չունի այդ մանդատը: Նա բնակչության անվտանգությունն ապահովելու մանդատ ունի: Այդ մանդատը կարող է   ի հայտ գալ, եթե Ադրբեջանը համաձայնի դրան: Բայց նա չի համաձայնի, ինչո՞ւ պիտի համաձայնի: Իսկ Հայաստանն իրեն այնպես է պահում, կարծես նման մանդատ կա: Հայ հասարակությունում վստահ են, որ Ադրբեջանը յուրաքանչյուր հարձակում կատարում է Մոսկվայի հետ համաձայնեցնելուց հետո: Բայց դա, իհարկե, ճիշտ չէ:

- Այսինքն՝ Փաշինյանի կողմից դա կարծես սադրա՞նք է, շանտա՞ժ Պուտինին:

- Չեմ կարծում, որ սանդրանք է Պուտինին: Կրկնեմ. Փաշինյանը պարզապես կոնֆլիկտ է հրահրում և ուզում է, որ այդ կոնֆլիկտը տեղի ունենա ռուսական խաղաղապահների և ադրբեջանական բանակի միջև: Վերջին հաշվով, որպեսզի ամեն ինչ ավարտվի նրանով, որ ռուս տղաները Ղարաբաղ գնան կռվելու Հայաստանի համար:

Դա հաստատ ռուսական շահերին դեմ է, դեմ նրան, ինչ ուզում է Պուտինը, ինչ ուզում է ռուս հասարակությունը: Հետևաբար մենք չեզոքություն ենք պահպանում:

- Մի բան է Դոնբասը, մի այլ բան՝ Կովկասը…

- Կովկասում ռուսները չեն կռվում:

- Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի գործողությունը կապված լինել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա՝ օգոստոսի 5-ին կայանալիք բանակցությունների հետ:

- Ոչ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանց այդ էլ կարող են վերցնել հեռախոսափողը և այդ ամենը քննարկել: Կան չլուծված հարցեր, կոնֆլիկտը մարմրում է, ուստի ժամանակ առ ժամանակ բռնկվում է: Ռուսաստանն ամեն դեպքում ցանկանում է չեզոքություն և խաղաղապահի իր դերը պահպանել:

Աղբյուրը

 

 

Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին