Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական բախումից, ուստի նոր պատերազմ Լեռնային Ղարաբաղում չի լինի: Այսպիսի կարծիք է հայտնել URA.RU-ին մարտական գործողությունների վետերան, պահեստազորի առաջին ռանգի կապիտան Վասիլի Դանդիկինը:
«Լիրաժեք մարտական բախումներ այս ամառ չեն լինի, քանի որ այնտեղ են գտնվում ռուսական խաղաղապահները: Այդ կոնֆլիկտն այժմ ոչ ոքի պետք չէ: Գլխավորն այն է, որ չտուժեն մեր խաղաղապահները: Այդ իրավիճակում արբիտրը Մոսկվան է լինելու»,- ասել է նա գործակալության թղթակցին:
Նա բացատրել է, որ Ադրբեջանին պետք չէ կոնֆլիկտ ՌԴ-ի հետ: Չէ՞ որ դա, բացի ռազմականից, կարող է հարուցել նաև տնտեսական խնդիրներ:
Աղբյուրը՝ https://t.me/uranews/63966