f

Անկախ

Կուտակայինի կայունությունը կախված է իշխանության նկատմամբ վստահելիությունից․ Սուրեն Պարսյան


Կուտակայինի կայունությունը կախված է իշխանության նկատմամբ վստահելիությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեծ անվստահությունը պայմանավորված է քաղաքական գործոնով։ Այսինքն՝ մարդիկ դեմ էին պարտադիր կուտակայինին, քանի որ չէին վստահում նախկին իշխանությանը։ Մինչդեռ, իրականում սա էլ հերթական միֆերից է, որն ապացուցվեց 2020 թվականի(կորոնավիրուսով պայմանավորված) և 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարդկանց կուտակած միջոցների արժեզրկմամբ կամ կորստներով, երբ գործող իշխանությունը բավարարվեց հերթապահ, ոչինչ չասող հայտարարություններով։ Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում երկու անգամ կուտակային ակտիվների արժեքն զգալի անկում է գրանցել։

 

 

Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներից շատերն ակտիվ պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, ավելին, Նիկոլ Փաշինյանն այն ընդդիմադիր պատգամավորներից մեկն էր, ով դիմել էր Սահմանադրական դատարան։ Տեղին է հիշեցնել, որ 2017 թվականին Փաշինյանի կողմից ղեկավարվող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նախընտրական խոստում նշված էր, որ դաշինքը կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը և կձեռնարկի կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցումը: Ինչևէ, իրավիճակը փոխվեց մեկ օրում, երբ նրանք վերցրեցին ամբողջ իշխանությունը։ Հետևաբար, զուտ կենսաթոշակային համակարգի կայունության տեսանկյունից ինչպե՞ս կարելի է վստահել մի թիմի, որն իշխանության գալով, չեղարկելու փոխարեն, ամբողջությամբ ներդրեց պարտադիր կուտակայինը։

Առհասարակ, պարտադիր կուտակայինի նման լայնամասշտաբ և երկարաժամկետ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է լայն հանրության աջակցությունը և վստահությունը. դա որևէ կապ չունի տվյալ պահի իշխանությունների օրինականության կամ վստահության հետ. սա սերունդների հարց է: Անշուշտ, վերջին տարիներ ընթացքում ներդրվել են մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս կուտակայինի մասնակցին տեղեկանալ իր հաշվիներում կուտակված գումարների չափի և շարժի մասին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ կուտակային կենսաթոշակների իրական արդյունքները հնարավոր է փաստացի տեսնել և գնահատել առնվազն 20-25 տարի հետո, մասնակիցները արդարացիորեն չեն վստահում: Բացի այդ, ո՞վ գիտե՝ 20-25 տարի հետո, ո՞վ է լինելու իշխանություն, և ներկայիս պարտադիր կուտակայինի ներդրողները, ո՞ր երկրում կգտնվեն և ի՞նչ պատասխանատվություն կստանձնեն։

Հարկ է նաև նշել, որ կենսաթոշակային բարեփոխումների համար հանրային աջակցություն և կարծիք ստանալու համար երբեմն երկրները դիմում են հանրաքվեի կամ պլեբիսցիտի օգնությանը: Օրինակ՝ 1996 թվականին Նոր Զելանդիայում նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունը ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթը, որը 1997 թվականին դրվեց հանրաքվեի: Հանրաքվեի մասնակիցների 91.2 տոկոսը քվեարկեց դեմ, միայն 8.8 տոկոսը՝ կողմ: Արդյունքում՝ նորզելանդացիները մերժեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չնայած նրան, որ մեկ տարի առաջ ընտրել էին այդ նույն իշխանությանը։

Պարտադիր կուտակային համակարգի ռիսկայնությունը կախված է քաղաքական և տնտեսական տատանումներից։ Օրինակ՝ արժեթղթերի շուկայի ճգնաժամերը պարբերաբար են լինում, և դրանք չեն կարող զսպել իշխանությունները, անկախ նրանից թե ընտրությունների ժամանակ որքան քվե են ստացել։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, որ նույնիսկ զարգացած և ֆինանսական կայունություն ունեցող երկրներում սնանկանում են մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր՝ աղքատ ծերության դատապարտելով հազարավոր մարդկանց։ Ֆինանսական ռիսկերը չափազանց մեծ են, իսկ կորուստները՝ անխուսափելի։

Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Արցախյան շարժումը և 2020 թվականի պատերազմը, Սպիտակի երկրաշարժը, Խորհրդային Միությանը փլուզումը, դրամի ներմուծումը, դրամի պարբերական կտրուկ արժեզրկումները, ներքին քաղաքական և տնտեսական ցնցումները։ Միաժամանակ Եվրոպայում ազգային դրամները փոխարինվեցին եվրոյով, միավորվեցին և բաժանվեցին երկրներ, փոխվեց միգրացիոն ռեժիմը, ավարտվեց «սառը» պատերազմը, եղան մայրցամաքի վրա ազդող քաղաքացիական պատերազմներ։ Ներկայումս էլ շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, նոր ռազմաքաղաքական բևեռներ են առաջանում և այլն։

Հետևաբար, մի քանի տասնամյակի ժամանակահատվածը շատ երկար է և ռիսկային նմանատիպ ծրագրերի իրականացման համար, որտեղ ներքին ռիսկերին գումարվում են նաև տարածաշրջանային և համաշխարհային ռիսկերը։

Առկա խնդիրների վերաբերյալ տեղեկացված լինելու համար առաջարկում եմ ծանոթանալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» թիվ 6 վերլուծությանը։

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում Կուտակային կեսնաթոշակ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին