f

Անկախ

Փաշինյանը հանում է Հայաստանը ղարաբաղյան հավասարումից. ИА REGNUM


Լեռնային Ղարաբաղի խնդիրը պաշտոնապես պահպանում է իր քաղաքական և միջազգային բնույթը, քանի որ ուժի մեջ են մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերը: Եվ մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի միջնորդական առաքելությունը ոչ ոք չեղյալ չի հայտարարել:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցություններում նոր սենսացիոն մակարդակի բանակցային դիրքորոշումներ առաջ քաշեց: Գլխավոր հիմնարար սկզբունքն այն է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական  լուծման: Նրա խոսքով՝ «նման գաղափար կա, բայց ներկա փուլում դեռ շատ վաղ է խոսել որևէ այդպիսի բանաձևի մասին»: Այսպես թե այնպես պետք է ենթադրել, որ այդ դիրքորոշումը համաձայնեցված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և  կարող է դառնալ կամ արդեն դարձել է ղեկավար ուղղություն  հայ դիվանագիտության գործողությունների համար:

Այժմ կարևոր մանրամասների մասին: Գրիգորյանը նշեց, որ Երևանն ընդունելի է համարում հարաբերությունների կարգավորման 5 կետերից բաղկացած փաստաթուղթը, որ առաջարկել է Բաքուն, և Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Այդ համատեքստում ղարաբաղյան հիմնախնդիրը Երևանի համար չի համարվում տարածքային հարց և ընկալվում է Ղարաբաղի տարածքում ապրող հայերի անվտանգության և իրավունքների «սկզբունքային կտրվածքով»: Այդ կապակցությամբ Գրիգորյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հայերի անվտանգության միջազգային երաշխիքը ռուսական խաղաղապահների ներկայությունն է, և նրա խոսքով՝ «ներկայումս անհրաժեշտ է աշխատել այդ երաշիքի ուժեղացման ուղղությամբ, բայց կարևոր գաղափարը ղարաբաղյան հիմնախնդրի դեմիլիտարիզացիան է»: Ի դեպ, այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել: Ավելի վաղ Գրիգորյանը հայտնել էր, որ սեպտեմբերից Հայաստանի նորակոչիկները չեն ուղարկվի Ղարաբաղ: Այդ ժամանակ էլ պետք է ավարտվի տարածաշրջանից հայկական բանակի դուրսբերման գործընթացը:

Իրադարձությունների նման ընթացքով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առհասարակ չի հիշատակվի: Երևանի վարկածով՝ հայկական անկլավի անվտանգության պատասխանատվությունը դրվում է Մոսկվայի ուսերին, ավելի ճիշտ՝ նրա խաղաղապահների: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ներկայումս նա հայտարարում է, որ այդ տարածքում ապրող հայերին համարում է իր քաղաքացիները, խոսում է նրանց իրավունքների հնարավոր պաշտպանության մասին: Բայց իրական պայմաններում, երբ հարվածային տեմպերով է ընթանում խաղաղության պայմանագրի պատրաստումը, մտածելակերպի մակարդակով փոխել տեղեկատվական-քաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ այնպես, որ նրանք իրենց անվտանգ զգան, հազիվ թե հաջողվի: Մի որոշ ժամանակ դրանով իրոք կզբաղվեն ռուսական խաղաղապահները, որոնց մանդատը, հնարավոր է, երկարաձգվի ռուս-ադրբեջանական որոշ համաձայնությունների հիման վրա:

Դեռևս չկան նշաններ, որ Բաքուն մտադիր է վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը: Գոյություն ունի նաև Փաշինյանի հայտնի տեսակետը. «Հայ հասարակության մեջ որոշակի քարոզչության հետևանքով կարծիք է ձևավորվել, որ եթե մենք խոսում ենք «Լեռնային Ղրաբաղի վերջնական կարգավիճակի մասին» ապա դա նշանակում է Ղարաբաղի անկախություն,- ասել է նա հայկական խորհրդարանում:- Իսկ ո՞վ է ասել»:  Ընդ որում նա, չգիտես ինչու, վստահ է, որ «2016 թվականից հետո Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր գործնական և տեսական հնարավորությունները»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ փուլին այլ գնահատական է տալիս, երբ մատնանշում է, որ 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» հետո Վիեննայի բանակցություններում, որ հապշտապ կազմակերպել էր ԱՄՆ-ն,  պատրաստված հայտարարության տեքստը բովանդակում էր դրույթներ ղարաբաղյան հակամարտության լուծման համար ուժ չկիրառելու մասին և ղարաբաղյան հակամարտության խնդիրը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտության դիրքորոշումը: Բայց այն լուծվեց այլ կերպ հենց Փաշինյանի օրոք՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում:

Հիմա Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում կարող է ամուր հաստատել նոր ստատուս քվո տարածաշրջանում: Մնացած դեպքերում չի կարելի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին փորձի միջամտել իրավաբանորեն գոյություն ունեցող, բայց փաստացի փլուզված ԵԱՀԿ Մինսկի խումբը: Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պաշտոնապես պահպանում է իր քաղաքական և միջազգային բնույթը, քանի որ գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բանաձևերը: Այդ առումով տեղի ունեցող շատ բաներ փակ են մնում փորձագետների համար: Պարզ է մի բան. Փաշինյանը հանում է Հայաստանը ղարաբաղյան հավասարումից, ինչը չի նշանակում, որ այն հեշտ կլուծի Ալիևը, որը ստիպված կլինի բախվել այն արտաքին ուժերի և կենտրոնների խիստ դիմադրությանը,  որոնք նոր աշխարհաքաղաքական պայմաններում համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականություն են  մշակում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

Հայաստան Տարածաշրջան Ադրբեջան Արցախյան հիմնախնդիր

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին