f

Անկախ

Հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ հարցի բովանդակային-քաղաքական մասը չի լուծվել. Բենիամին Մաթևոսյան


Էրդողանի հայտնի խոսքերից հետո մարդկային տրամաբանության հանդեպ վիրավորանք է խոսել այն մասին, որ Թուրքիան չունի նախապայմաններ Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար:

Քաղաքագետը այն կարծիքին է, որ որքան հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը խորանում է, այնքան պահանջները մեծանում են:

«Թուրքիայի նախագահը ասել է, որ իրենց համար «կարմիր գիծ» է Ադրբեջանը,  և երբ որ Ադրբեջանի խնդիրը լուծվի, այդ ժամանակ Թուրքիայի «դռները» կբացվեն Հայաստանի համար: Ադրբեջանն էլ ասում է, որ Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, դուրս բերի իր զորքերը Արցախից, հրաժարվի նորակոչիկներ ուղարկել Արցախ: Հայաստանը տրամադրի Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, ինչպես գործում է Լաչինի միջանցքը, վերադարձնի Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական անկլավները»: Սա այն է, ինչ Ադրբեջանը պահանջում է հրապարակավ: Էրդողանը ասում է՝ երբ այս պահանջները կատարվեն, այդ ժամանակ կբացվի սահմանը:: Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը իրականացնում է իր պռոքսի հանդիրացող Ադրբեջանի միջոցով: Իշխանության քաղաքական-վերլուծական շրջանակներում տարածված է մի մոտեցում՝  Ադրբեջանին փոխզիջումներ անեն, գուցե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվի: Զիջումներով հարաբերություններ կարգավորելու գործընթացը՝  անվերջանալի զիջումների ճանապարհ է: Այդ ճանապարհի վերջում ոչ թե կբացվեն սահմանները, այլ կփակվի Հայաստանի վերջին էջը»,-ասաց նա:

Նախօրերին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը այցելել էր հայ-թուրքական սահման: Երեկ Արտաքին հարաբերությւոնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը  այցը գնահատել էր դրական և ասել, որ Քըլըչի այցը սահման խոսում է այն մասին, որ պայմանավորվածությունները արդեն գործնական փուլ են մտնում: Քաղաքագետը վստահեցնում է, որ այս այցի դիմաց դեռ Հայաստանից նոր զիջումներ են կորզելու:

«Քանի դեռ հարցի բովանդակային-քաղաքական մասը չի լուծվել, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը:

Հայաստան Բենիամին Մաթևոսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին