f

Անկախ

Հայաստանի սիրիականացման վտանգի լրջագույն սպառնալիք կա. Շավարշ Քոչարյան


«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն էր:
Նա ուրվագծել է Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգները և դրանից դուրս գալու ուղիները, ինչպես նաև արտաքին ուժերի նպատակներն ու դերակատարումը տարածաշրջանում:

• Արցախը և Հայաստանը վտանգավոր վիճակում են, պետք է գտնել փրկելու ուղիներ, և ոչ թե՝ փրկիչ փնտրել:

• 2018-ի հեղափոխությունից հետո գործող իշխանությունների կողմից ձևավորվեց ոստիկանական և ավտորիտար պետություն:

• Ծրագիրը պարզ է՝ Հայաստանում ստեղծել հենակետեր, ճանապարհները մասնատել, վերադարձնել փախստականներին իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում՝ նաև Հայաստան: Արդյունքում՝ Հայաստանից կարող է մնալ թուրքական մի փոքր վիլայեթ:

• Արցախի հարցում Ադրբեջանի նպատակն է՝ հայաթափել Արցախը:

• Մինչև 2020 թվականի պատերազմն Արցախը ոչ թե անվտանգության սպառող, այլ մատակարարող էր՝ ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին:

• Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան:

• Երկրում իշխանությունը վերցնելու համար պետք է երկիշխանություն ձևավորվի, իսկ դրա համար պետք է ինքնակազմակերպվել և աշխատել:
Երկրում իրավիճակը հնարավոր է փրկել ինքնակազմակերպվելու միջոցով, կազմակերպիչներ և ոչ թե՝ փրկիչներ են մեզ հիմա պետք:

• Եթե ուզում ես ծառը չորացնել՝ արմատները սղոցիր. հիմա հենց Հայաստանում արտաքին ուժերը և գործող իշխանությունները դա են անում:

• Հայաստանում Առաջին նախագահի օրոք ստեղծվեց ավտորիտար պետություն, Երկրորդ և Երրորդ նախագահները մի կողմից՝ վայելեցին ստեղծված համակարգը, մյուս կողմից՝ այդուամենայնիվ, համակարգը փոխելու քայլեր կատարեցին:

• Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ էր դրել կառուցել ավտորիտար պետություն. թե Տեր-Պետրոսյանի, և թե այս իշխանությունների օրոք արտաքին քաղաքական վեկտորն Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է:

• Ժողովրդի մեջ սերմանում էին կոռուպցիայի ընկալման այն մակարդակը, որն ավելի բարձր էր, քան իրականության մեջ գոյություն ունեցող կոռուպցիան:

• Ժողովրդի դժգոհությունըմինչ 2018-ի իրադարձություններնակնհայտ էր, բայց կային նաև այդ դժգոհությունը խորացնող, գեներացնող ուժեր, ստեղծվել էր ատելության մթնոլորտ. ժողովրդի մի հատված կար, որ պատրաստ էր ամեն ինչի, միայն թե՝ ընդդեմ իշխանությունների:

• 2018-ի հեղափոխության համար եղել է ոչ միայն ստանդարտ մշակված մեխանիզմ, այլ նաև ուղղորդողներ, ժողովրդի դժգոհությունը գեներացնողներ. կար պարարտ հող, մնում էր ծրագիրը քայլ առ քայլ իրականացնել:

• Ուկրաինական հարցում Արևմուտքը համախմբված է, մեր տարածաշրջանում Արևմուտքն իր դերակատարությունը վերապահել է Թուրքիային, իսկ Թուրքիան առաջնորդվում է իր շահերով. Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ է, բայց որոշ դեպքերում ինքնուրույն է խաղում: Չկա Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահ. Արևմուտքը միշտ ձգտել է Հայաստանը կտրել Ռուսաստանից:

• Թուրքիայի և Ռուսաստանի միջև մրցակցային համագործակցության փայլուն օրինակ է:

• Անկախության անցած տարիները բացթողնված հնարավորությունների տարիներ էին, մենք չկարողացանք ստեղծել հզոր պետություն:

• Այսօրվա իշխանությունների հայտարարություններում, քայլերում բացակայում է բարոյականությունը, պետականությունը, մասնագիտականը, ազգայինը, արդյունքում ստեղծվել է բարոյականության, պետականության, մասնագիտական և համազգային ճգնաժամ, ուղիներ են պետք դրանցից ձերբազատվելու համար:

• 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ազդակ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք պետությունների համար:

• Շարժման սկզբից, երբ խնդրի լուծման հիմքում ինքնորոշումն էր դրված, Ադրբեջանը երեք անգամ դիմեց բռնի ուժի կիրառման, ագրեսիայի՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ: Սա Ադրբեջանի պատասխանն էր Արցախի ինքնորոշմանը:

• Նիկոլ Փաշինյանն Արցախի ինքնորոշումից հետ կանգնեց, երբ հայտարարեց, թե պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. սա ինքնորոշման տիպիկ լղոզում էր: Սրանով Փաշինյաննագրեսորի պիտակից մաքրեց Ալիևին միջազգային հարթակներում:

• Փաշինյանն իր հայտարարություններում հրաժարվելով Արցախի Հանրապետություն, ինքնորոշում արտահայտություններից, արդեն իսկ հրաժարվում էր բուն ինքնորոշումից:

• Հայտնի խոսք է՝ հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Հայերի դեմ պետք չի կռվել, ասում են՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել:

• Սեղանի վրա դրված է փաթեթ, որի մեջ ներառված են՝ խաղաղության պայմանագիրը, սահմանազատում-սահմանագծումը, տրանսպորտային ապաշրջափակումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Գոյություն ունեն տարբեր խաղացողներ՝ տարաբնույթ շահերով. Հայաստանի շահերն իսպառ բացակայում են:

• Գործող իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությամբ այնպիսի վիճակում են հայտնվել, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստում, մենք դարձել ենք մանրադրամ:

• Մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև Հնդկաստանը, Պակիստանը, Չինաստանը: Հայաստանի գործող իշխանությունները Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դեմ հետևողական քայլեր են արել:

• Չինաստանն ունի բարեկամ երկրների ցուցակ, մենք այդ ցուցակում էինք, բայց երբ 2019 թվականին միացանք կրոնական փոքրամասնությունների ալյանսին, որը ձևավորել էր ԱՄՆ-ը, ցուցակից դուրս թռանք: Ինչո՞ւ դա արվեց:

• Վերջին շրջանում տարբեր երկրների անվտանգության համակարգերի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերը Հայաստան թույլ են տալիս ենթադրել, որ քննարկումները քաղաքական և ոչ թե՝ անվտանգային թեմաների շուրջ էին:

• Հայաստանի սիրիականացման վտանգի լրջագույն սպառնալիք կա։

Սկզբնաղբյուրը՝ 168 ժամ

Հայաստան Արցախ սպառնացող վտանգներ Շավարշ Քոչարյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին