Ճարպի բարձր պարունակությամբ խմորեղենը կարող է վտանգավոր լինել առողջության համար և առաջացնել քաղցկեղի զարգացում, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է ռացիոնալ սնուցման և սնվելու խանգարումների բուժման մասնագետ Իվան Ալիմենկոն։ Գրում է Gazeta.ru-ն։
Ցանկացած թխվածք գնելուց առաջ պետք է ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը, ամենաանվտանգ արտադրանքը կարելի է համարել ալյուրից և ջրից բաղկացած ապրանքը՝ առանց բուսական ճարպերի և յուղերի ավելացման։ Քաղցր թխվածքաբլիթի և կրուասանների նկատմամբ չափից ավելի սերը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։
«Սրանք աղեստամոքսային տրակտի ուռուցքաբանական հիվանդությունների և ճարպակալման ռիսկերն են՝ այս մթերքների բարձր կալորիականության ֆոնին։ Ավելորդ քաշը նույնպես ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ: Դրանք են շաքարախտը, հիպերտոնիան, աթերոսկլերոզը և արյան մակարդումը: Հնարավոր է նաև խոլեստերինի բարձրացում, այսինքն՝ արյան մեջ բարձր խտության ճարպերի ավելացում»,- զգուշացրել է փորձագետը։
Փորձագետը թխելու իդեալական տեսակ է անվանել լավաշը, նրբաբլիթները, որոնք տապակվում են նվազագույն քանակությամբ ձեթով։