f

Անկախ

Հայոց պետականությունը դիվահարի ճիրաններում


Իմ համոզմունքն է, որ 44-օրյա պատերազմը սադրեց Նիկոլ Փաշինյանը 2019թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ» պահանջատիրական կարգախոսը (Ստեփանակերտ)։ Հաշված օրերի ընթացքում այս չափազանց վտանգավոր ու սադրիչ հայտարարությունը թուրք-ադրբեջանական տանդեմի շնորհիվ հայտնվեց միջազգային բոլոր կառույցների սեղաններին։ Հիշում եմ, թե ինչպես էր այդ օրերին Բրյուսելում ադրբեջանական դիվանագետներից մեկը բավականին փաստարկված և համոզիչ բացատրում, որ հակամարտության լուծումը իրենք տեսնում էին Մինսկի խմբի՝ Տարածքային անձռնմխելության և Ազգերի ինքնորոշման իրավունքի ու առանց ուժի կիրառման՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքների շրջանակներում։ Բայց Հայաստանի ղեկավարի այդ հայտարարությունը բացահայտեց, որ Արցախի հարցը Հայաստանի համար Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ է և՝ վե՛րջ։ Թշնամին շահարկու՞մ էր հայտարարությունը... Իհարկե՛... Միայն հիմա՛րը չէր օգտվի այսպիսի նվեր-«հոխորտանքից»։ Անցած երեսուն տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը միջազգային հարթակներում արցախյան հակամարտության լուծումը իրապես դիտարկել է Տարածքային անձեռնմխելիության, Ազգերի ինքնորոշման իրավունքի ու ուժի բացառման համտեքստում։ Բայց պարզվեց, որ դիվանագիտության լեզուն չեն ընկալում միայն քայլարածները, այս դեպքում՝ ամենաքայլարածը...

Ընտրողներ չկորցնելու մարմանջով տառապող իշխանատենչ դիվահարի այս հայտարությունը միջազգային կառույցների, այդ թվում նաև Մինսկի խմբի մոտ լեգիտիմացրեց թշնամու կողմից ուժի կիրառումամբ հակամարտությունը լուծելու հարցը, ինչին, Կազանում 2011թ. հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելուց հետո, անթաքույց նախապատրաստվում էր թուրք-ադրբեջանական այլանսը։

Ադրբեջանի համար արցախյան հակամարտության հարցը գործնականում լուծված է վերջնականապես և միջազգային կառույցների ծափողջույնների ուղեկցությամբ նա այսօր տոնում է իր հաղթանակը։ Ալիևը Բրյուսելում նույնիսկ կարողացավ Շառլ Միշելին համոզել/պարտադրել, որ իրենց հանդիպմանը հաջորդող հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը տեղ չգտնի։ Միջազգային կառույցների ու դաշնակիցների նկատմամբ անվստահելի պահվածքի արդյունքում Հայաստանը դարձավ լուսանցքային, մեկուսացված ու երբեմնի գրավչությունը կորցրած և պարբերաբար դավաճանող անբարո կնոջ հոմանիշ։ Մեր դիվանագիտության բացառիկ տգիտության պատճառով ամբողջ աշխարհին գործնականում հանեցինք մեր դեմ կամ, առնվազն, վանեցինք մեզանից՝ դառնալով գերտերությունների ձեռքին անխնա օգտագործվող խաղալիք։ Տարածաշրջանում մեգապոլիսներն ամենօրյա ռեժիմով իրենց աշխարհաքաղաքական շահերն են պարտադրում, համադրում ու լուծում՝ ի հաշիվ Հայաստանի ու մեր պետականության։ Իսկ մենք չարությամբ, տգիտությամբ, իշխանատենչությամբ ու սրբապղծությամբ պրկված վիժվածքին մեր իսկ ձեռքերով մտցրել ենք մեր սեփական աչքն ու կուրորեն փորձում ենք դաշնակիցների շրջանում դավաճաններ փնտրել... Իմպոտենտին ու պարազիտոսին հատուկ պահվածք ու հոգեվիճակ...

Այսօր էլ դիվահարը թշնամու ստամոքսով ու որովայնով հյուսիսից և հարավից կուլ է տալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ՝ թշնամին իր համար վերջնականապես լուծել է Արցախի հարցը, ինչքան էլ մենք հրապարակներում վանկարկերք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեծ թուրանի ամբողջացման ծրագրին արդեն խանգարում է Հայաստանը, ում կոկորդից մերօրյա պետրոս գետադարձի ժանիքներով բռնել է թշնամին։

Ալիևը հոխորտում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը «խաթրով» չհանձնի Զանգեզուրի միջանցքը, ինչպես խոստացել է, ապա պատերազմի միջոցով կտիրանա միջանցքին։ Տառապանքի փորձով լուրջ մտահոգություն ունեմ, որ մի քանի հազար զինվոր գլխատելուց ու միջանցքը հանձնելուց հետո ԱԺ ամբոիոնից դահիճը նորից կարող է հայտարարել, որ այս նույն պատկերը կարող էինք ունենալ նաև առանց զոհերի, բայց այդ դեպքում իրեն կհայտարարեին դավաճան, ինչը կսպառնար իր իշխանությանը։

Կարծում եմ բնական հարց կառաջանա՝ ի՞նչ անել... Ինչպե՞ս կանգնեցնել պետության սրընթաց գահավիժումը... Հազարերորդ անգամ կրկնում եմ՝ ամեն գնով, առավել ևս, որ իշխանությունը զավթելուց, պահելուց ու մեր պետության գույությունը հարցականի տակ դնելուց ինքը ցույց է տվել այդ ճանապարհները։ Ոմանք սովորության համաձան հաշիվ կպահանջեն՝ բա սահմանադրական նորմե՞րը...

Հ.Գ. Հա՛, ի դեպ, հիշու՞մ եք, թե ժողովրդի վզին դրած ինչ աննախադեպ կեղծիքներով 95-ի այս օրը «ընդունվեց» Սահմանադրությունը...

...Ես հիշում եմ...

Ռուբեն Հակոբյանի ՖԲ գրառումը

Ռուբեն Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Սահմանադրություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին