Ռուսաստան
«Ուղիղ խոսքը ո՞ր կենդանուն են ասում». Ավետիք Իշխանյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու եւ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
264
Անկախ Հռոմի ստատուտը վավերացնելուց, համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահը, քանի դեռ Հայաստանում, իշխանության գլուխ վարչապետ կոչեցյալն է, չի այցելի Հայաստան։
Պեսկովը հիշեցրել է Մոլդովայի՝ «Գազպրոմ»-ին ունեցած պարտքերի մասին
85
«Եթե ես ճիշտ եմ հասկանում, «Գազպրոմ»-ի և Մոլդովայի միջև շփումները շարունակվում են։ Ավելին, մոլդովական կողմը պարտքեր ունի։ Այս երկխոսությունը պետք է շարունակվի։ Երկրորդ, սփոթ շուկան շատ անկայուն է: Այժմ դուք կարող եք գնել գազ, որը, ի վերջո, կպարզվի, որ ծագումով ռուսական է։ Հնարավոր է, որ Մոլդովան դա անի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ «ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
55
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս խոսքերը, իր Telegram ալիքում գրել է. «Կա՛մ մենք միանում ենք ԵՄ-ին, կա՛մ նա մոռացել է հավելել 360 աստիճանով շրջվելու անհրաժեշտությունը»։
Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած
103
«Վերին Լարս» անցակետը գտնվում է վրացական ռազմական ճանապարհի վրա, որը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը Ռուսաստանի հետ:
Լավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ
86
Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ դարեր շարունակ ռուս ժողովրդի… և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից», - ասել է նա լրագրողներին՝ Валдай միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո:
Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին
137
Այն, ինչ կատարվում է Վերին Լարսում, որտեղ 3-4 ամսվա ընթացքում հայաստանյան կոնյակ արտադրողների 60-ից ավելի բեռնատարներ են կուտակվել, պետության կողմից վերջին 15-20 տարիների սխալ քաղաքականության արդյունք է
Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում
77
Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Չնայած դժգոհություններին՝ իշխանականներն էլ պնդում են, թե Հռոմի ստատուտը վավերացնում են, որպեսզի կարողանան միջազգային բարձր ատյաններում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հասնել:
Մյունխենի դավադրությունից մինչև Պրահայի դավադրություն
264
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, երբ դեռ շարունակվում է Պրահայի դավադրությամբ կործանված Արցախի բնակիչների գաղթը դեպի Հայաստանի Հանրապետություն, լրանում է մի այլ չարագործության՝ Մյունխենի դավադրության 85-րդ տարելիցը, որը բազմաթիվ զուգահեռներով ցույց է տալիս, որ մեր մոլորակում ոչինչ չի փոխվել և երբևէ չի էլ փոխվելու:
Բայրամովը ՌԴ նախագահի խորհրդականի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
300
«Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի հանձնառությունը՝ երկխոսելու Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ և հայտարարել, որ նրանց կարիքները բավարարելու համապարփակ միջոցառումները կշարունակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Ղազախստանը չի վախենում Ռուսաստանի կողմից տարածքային պահանջներից. Տոկաև
229
Ղազախստանն ու Ռուսաստանն ունեն աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը, 2013-ին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր է ստորագրվել։