ՀՀ ՄԻՊ
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Սևան» ՔԿՀ, հանդիպել է հացադուլ իրականացնող ցմահ դատապարտվածների հետ
26
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Խախտվել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքը. ՄԻՊ
29
Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակից անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ
24
Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։
ՄԻՊ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն․ զրույցներ կունենան բերման ենթարկված ցուցարարների հետ
47
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
Մենք հանդուրժող չենք մեկս մյուսի նկատմամբ, այնքան էլ զգայուն չենք․ ՄԻՊ ելույթը
68
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագիրն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։
ՄԻՊ-ը աշակերտներին է ներկայացրել ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը
85
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր զրույցի համար, ինչպես նաև նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են:
«Հեռուստատեսության առջև ծառացած են բարդ խնդիրներ». ՄԻՊ-ի շնորհավորանքը՝ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ
21
Հեռուստատեսության օրվա առթիվ մաղթում եմ ստեղծագործ աշխատանք, անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ»:
Բաքվում ազատությունից ապօրինի զրկված քաղաքացու ընտանիքը ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է սոցիալական աջակցություն
24
Պաշտպանի արագ արձագանքման և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին
49
Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց դպրոցներում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ, նաեւ առաջարկներ է արել
52
Արտահերթ զեկույցը պատրաստվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։