Սենոր Հասրաթյան
Երանի այն երկրին, որտեղ դրության տերը գործողներն են, այլ ոչ թե պախարակողները...
88
Կան մարդիկ, որոնք Հայրենիքը սիրում են տեսականորեն, ասել է թե՝ գոռալով, կոչեր անելով, կողքինին <<հայրենասիրություն>> սովորեցնելով, տեղի-անտեղի պախարակելով նրանց, ովքեր Հայրենիքի համար ինչ-որ բան անելու ընթացքում նաև ունեցել են բացթողումներ...
ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ...
136
ՀԱՅՈՑ <<սպորտային օրը>>, կարծես, իր տարերքի մեջ էր և ուր որ է ոգևորությամբ կավարտվեր, բայց... մեկ էլ երեկոյան հայտնի դարձավ, որ <<թմրանյութերի իրացման և շրջանառության կասկածանքով>> ոստիկանության բաժանմունք են տարել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանին... Մի մարդու, ով ինչպես նրա պաշտպանն է ներկայացնում, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա...
...Այդ պահին. չգիտեմ ինչու, ես ստիպված էի մտածել իսպաներեն...
103
Տպավորությունն այնպիսինն էր, որ ավտոբուսի ուղևորների համար հնդկերենն ավելի սովորական էր, քան հայկական հինավուրց բարբառներից մեկը՝ արցախյանը...
20-րդ դարասկզբին հայը պետականություն չուներ, իսկ այսօր, կարծես թե, ունի... Բայց,միևնույն է, թուրքի համար նախընտրելին <<հայերի կոտորած>>խաղն է.
137
..<<Տոն օրերին մենք խաղում էինք <<հայերի կոտորած>> խաղը, խաղ, որն ավելի շատ էինք նախընտրում մնացած բոլոր խաղերից,- իր <<Կովկասյան օրեր>> գրքում, որը լույս էր տեսել 1945թ. Փարիզում, գրում է ծագումով բաքվեցի գրող Ում էլ Բանին, նույն ինքը՝ Միրզա գըզը Ասադուլաևան:-Ռասիստական կրքերից հարբած՝ մենք մեր ատավիստական ատելության զոհասեղանին էինք դնում մորական կողմով հայուհի Թամարին:
Հանուն այդ սիրո արել է այն, ինչ պարտավոր էր անել...․ Սենոր Հասրաթյան
387
Նա կարող էր խուսափել թշնամական անցակետում իրեն սպասված հավանական դաժան հանգուցալուծումից (և դրա համար կային հնարավոր տարբերակներ), բայց գիտակցաբար գնաց ճակատագրին ընդառաջ՝ ամրագրելու, որ ինքն արժանի է պատվով կերտած իր ճանապարհին...
Երբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր Հասրաթյան
120
Հիմա, այսքանից հետո, ով է մեղավոր, նա, ով ամենօրյա հաճախականությամբ ազգին պարտադրում է խաղաղություն կոչված նվաստացումը, թե՞ մենք (ասել է թե՝ ժողովուրդը), որ աննահանջ հարմարվում ենք այդ նվաստացմանը ...»,- գրել է Հասրաթյանը։
-Բալես, տունը կանգուն է, եթե տեր ունի... Անտեր տան ճանապարհը գաղթելու համար է...
247
Չնայած Սխտորաշենի բնակիչները նախորդ դարի 50-60-ականներից սկսած վերաբնակություն էին հաստատել հարևան Կարմիր շուկա ավանում, բայց պահպանում էին մի սուրբ ավանդույթ, այն է՝ ամեն տարվա մայիսի 9-ին հավաքվել հարազատ գյուղում և մեծարել Մեծ հայրենականում նահատակված իրենց հերոս համագյուղացիների հիշատակը...
Ժամանակին իմ մեծերը նաև ասում էին, որ անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են...
189
Այսօր, երբ մեծերս չկան, իսկ ես վաթսունն անց մարդ եմ, նոր-նոր զգում եմ, որ, բացի ընտանիքից և սահմանից, Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ, դա մեր կորսված ու կորսվող հայրենական տարածքներում անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են...
Սարսափելի է ինքդ քեզնից հեռանալու զգացողությունը, մանավանդ, երբ անհույս է ընթացքը, իսկ ավարտն՝ անորոշ...
127
Չգիտեմ, սա թուլություն է, թե՞ ահազանգը դառը իրականության, որն ամենօրյա տագնապով սղոցում է համբերությունս և ինձ դարձնում ավելի կասկածամիտ, իսկ երբեմն, նաև՝ անհավատ...
Կան ժողովուրդներ, որոնք գերադասում են ապրել հիշողությամբ, բայց ոչ երբեք ունեցածը պահելով...
152
Հետաքրքիր է նրանք կհավատա՞ն, որ սա իրականում այն հզոր և ազգային պահերից մեկն է, որը տեղի է ունեցել 2012 թվականին Ստեփանակերտում և որով նշանավորվել է Հայոց երբեմնի Երկրորդ պետականության օրը...