Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբ
Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ հայագիտությունը պետք է ճանաչվի որպես հանրակրթության գերակա ուղղություն․Մայր Աթոռ
683
Տարօրինակ է, որ սահմանված վերջնարդյունքներում գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները, և դրանք ճանաչելու ու հարգելու վերաբերյալ պահանջները: Նախագծում լեզուն, այդ թվում՝ հայոց լեզուն, դիտարկված է ընդամենը «որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք», մինչդեռ հայոց լեզուն առաջին հերթին օժտված է ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման գործառույթով: