ԱՌՈՂՋԱԿԱՆ
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ
2477
Առաքված 10,000 թեստերը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և կառավարում, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար:
Ո՞ր դեպքերում է հնարավոր կոլոռեկտալ քաղցկեղը լիարժեք բուժել
1137
Մենք՝ վիրաբույժներս, մի քիչ տարօրինակ մարդիկ ենք և ամեն բանից զատ, երբ հերթական բարդ վիրահատությունից հետո տեսնում ենք հիվանդի ժպիտը, անկեղծ հայացքը և լսում սրտից բխող շնորհակալություն բառը, կարծես հօդս են ցնդում բոլոր անցած դժվարությունները, հոգնածությունը, մտածմունքները
Արթմեդի Ուրոլոգիական թիմը նոր մոտեցմամբ կնոջը լիարժեք ապրելու հնարավորություն տվեց
717
Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին աշխատեցին նման հետաքրքիր մի դեպքի հետ: Տարբերվող էր ոչ միայն դեպքը, այլև նոր էր մասնագետների ընտրած մեթոդն ու վիրահատական մոտեցումը:
188 նոր վարակակիր և 7 մահ
428
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում սեպտեմբերի 5-ին հաստատվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 649-ի:
Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում
750
Ի դեպ կենտրոնում պացիենտները կրկին կարող են բուժվել նաև պետպատվերի շրջանակում։ Սա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար լիարժեք ու արդյունավետ բուժում հրաշալի հնարավորություն է։
Փրկում է հարյուրհազարավոր կյանքեր. բացահայտել են քաղցկեղից պաշտպանող ըմպելիքը
1784
Եթե յուրաքանչյուր ոք աշխարհում օրական առնվազն 2 բաժակ սուրճ խմեր, ապա դա հարյուրհազարավոր մարդկանց կփրկեր լյարդի մահացու քաղցկեղից:
Նշիկներ.հեռացնե՞լ, թե ոչ
1518
Ընդհանրապես բժիշկ Ղարիբյանը հորդորում է անհանգստացնող գանգատներ լինելու դեպքում մասնագետի դիմել հնարավորինս վաղ, ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։
«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկը
4393
Մինչեւ հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։
Հետաձգել որովայնի ճողվածքի վիրահատությունը, նշանակում է վտանգել կյանքը. Լևոն Գրիգորյան
3475
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործով:
Առանց հեպատիտների ապագա․․․
4236
Ողջ աշխարհում 325 միլիոն վարակված հիվանդներ ունենք, որոնք ապրում են վիրուսային հեպատիտ B կամ C վիրուսների հետ։ Եվ քանի որ դա բավականին լուրջ խնդիր է, ԱՀԿ-ն ամբողջ աշխարհը բաժանել է առանձին տարածաշրջանների։ ՀՀ-ն մտնում է Եվրոպական տարածաշրջանի կազմում, որտեղ հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է 15, իսկ հեպատիտ C-ինը՝ 14 միլիոն։
Իրավիճակները, երբ վիրաբույժին դիմելն անհրաժեշտ է
2140
Թութքի առաջացման հիմնական պատճառը երկար նստած մնալն է, քիչ շարժվելը։ Ռիսկի խմբում են վարորդները, գրասենյակային աշխատողները։ Ընդհանրապես շարժուն մարդիկ թութք չեն ունենում։ Թութքի սրացմանը նպաստում են ալկոհոլային գունավոր խմիչքները, կոնյակ, գարեջուր գինի, կծու սնունդը, քրոնիկ փորկապությունները։ Հիմնական բուժումը վիրահատական է։
COVID 19 վատագույն ցուցանիշները. Հայաստանն աշխարհում 11-րդն է, տարածաշրջանում բացարձակ առաջատարը
2225
Երկիր մոլորակի բնակչության երկու տոկոսը վարակվել է COVID 19-ով։
ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոնի վարիչը խոսում է COVID-19-ի բուժման մասին
2882
Վստահ եմ, լավագույն Մասնագետի խորհուրդներն այսօր ամենաարժեքավորն են ու պիտանին
«Մրցակցում» ենք Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Չիլիի հետ․ Հայաստանը COVID 19-ի դեմ պայքարը ձախողած երկրների «պատվավոր» տասնյակում է
1814
Հայաստանն աշխարհում առաջատարներից է 1 մլն բնակչության հաշվով նոր կորոնավիրուսի վարակակիրների թվով։
ԹԱԳԱՎԱՐԱԿ: “Դեղը” դեղ կոչվելու համար պահանջվում է տարիների մանրակրկիտ աշխատանք՝ դրա արդյունավետությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը հավաստելու նպատակով
1615
Օրինակ, CureVac գերմանական ֆիրման իրավունք է ստացել կլինիկական փորձարկումների ենթարկել ՌՆԹ- տեխնոլոգիայով (ռիբոնուկլեինաթթու) ստացված պատվաստանյութը, ինչը պարունակում է վիրուսի գենետիկական նյութի մի մասը: Թող դա կատարի իր երկրում: Մենք կսպասենք:
Կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք և 6 մահ
1974
Հայաստանում հունիսի 28-ի ժամը 11:00-ի տվյալներով նոր կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 24 645 դեպք:
Թորոսյանը հպարտանում է կորոնավիրուսից մահացության տվյալներով
1678
Թեև Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ։ Այս մասին հունիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին։
Ի՞նչ ԱՐԵՑ Վրաստանը և ի՞նչ ՉԱՐԵՑ Հայաստանը․ կորոնավիրուսային գոլ ՀՀ իշխանություններին
4389
Պատահական չէ, որ ամերիկյան The Washington Post պարբերականը վերջերս Վրաստանը ներկայացրեց որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը՝ ընդգծելով, որ երկրի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված միջոցառումները օգնել են կանգնեցնել վիրուսի տարածումը:
«Արթմեդ» ԲՎԿ տնօրեն. Կորոնավիրուսի դեմ պայքարը ճիշտ սկսվեց, բայց խստացումները պետք է շարունակվեին
857
Սա շատ նենգ հիվանդություն է, մարդիկ պետք է զգույշ լինեն, հետևեն հիգիենայի կանոններին: Այս համավարակի տարածումը կանխելու և պաշտպանվելու այլ տարբերակ չկա: Ամբողջ աշխարհն է այդպես անում: Մենք էլ բացառություն չենք: Պետք չէ ցեխ շպրտել առողջապահության նախարարության աշխատանքի վրա: Այստեղ գիշերուզօր աշխատում են , ամեն ինչ անում օգնելու, բուժելու, կանխելու համար: Մենք էլ մեր կողմից պետք է օգնենք՝ ընդամենը սահմանված կանոններին հետևելով:
Ես չեմ հոգնում․․․
3249
Բայց անհանգստությունս անհամեմատ թուլացավ, երբ համոզվեցի՝ եթե վստահ ես, որ պահպանել ես հակահամաճարակային բոլոր կանոնները, չես վարակվի և չես փոխանցի ուրիշներին։
Հուսամ Պարետատունն առաջիկայում կամ կներկայացնի հիմավոր փաստեր դիմակների հարկադրանքի օգտին
390
Բացի այդ, ամեն օր հրապարակվող թվերը ցույց են տալիս, որ դիմակ կրելը չի՛ կասեցնում համաճարակը, այն շարունակում է նույն կայուն տեմպով, ու դինամիկայում մեկ փուլից մյուսն է անցնում մոտ 2 շաբաթ տևող քայլերով, ինչը բխում է իմունիզացված բարիերի տրամաբանությունից, ոչ թե դիմակների:
Մեզ որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ են պետք. «Նորք ինֆեկցիոն»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին
575
Մենք պատրաստ ենք պայքարել, բայց մեզ աջակցություն է պետք, որոշումների ադեկվատ և արագ փոփոխություններ կախված իրավիճակից, որ բժիշկն էլ իրեն բժիշկ զգա, որ պայքարի ու հասկանա, որ իրեն չեն խանգարում, այլ օգնում են առողջապահության պատկան մարմինները»:
«Ըստ պոլիկլինիկայի չափանիշների, եթե շնչահեղձ չես լինում, գիտակցությունդ էլ տեղն է, ուրեմն որևէ բուժման կարիք չկա»․ քաղաքացի
566
Մինչ աշխարհի առաջատար երկրները զանգվածային թեստավորումների շնորհիվ հաջողություններ են գրանցում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, Հայաստանում թեստավորումը շարունակում է մնալ դեֆիցիտ երևույթ։
Ինչպես 4-ամյա փոքրիկը հաղթահարեց կավասակին․ ի՞նչ է պատմում մայրը
745
Հետաքրքիրն այն է, որ այդ ողջ ընթացքում մեկ անգամ է միայն բժշկի մոտ կասկած առաջանում, որ միգուցե երեխայի մոտ կավասակի հիվանդությունն է։ Բայց այդ վարկածին ընթացք չեն տալիս, քանի որ հիվանդության ոչ բոլոր ախտանիշներն էին առկա։
COVID 19-ի «օգուտը»․ մարզային որոշ հիվանդանոցներ համավարակից հետո կունենան ինֆեկցիոն բարեկարգ բաժանմունքներ
312
Մարզային մի շարք բուժհաստատություններ պատրաստվում են նոր կորոնավիրուսով հիվանդներ ընդունելուն։