f

Անկախ

աշխարհում

​Թուրքիան հերքում է Իսրայելին զենք վաճառելու մեղադրանքները

77

Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ որ Իսրայելի հետ ռազմական ոլորտում որևէ գործունեություն չի իրականացնում։ «Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցել է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կարող է վնասել պաղեստինցիներին։ Ազգային պաշտպանության նախարարությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի իրականացնում, այդ թվում՝ ռազմական ուսուցում, վարժանքներ և պաշտպանական արդյունաբերության համագործակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։

​Մոլդովան Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցով դիմել է ԵԽԽՎ-ին

68

Նամակում ասվում է, որ Ադրբեջանը, ինչպես և անդամ մյուս պետությունները, աջակցում է ԵԽԽՎ-ում պատվիրակության միջոցով կազմակերպության արժեքների և սկզբունքների առաջմղմանը, ինչպես նաև ընդգծում է ԵԽԽՎ-ում միջխորհրդարանական երկխոսության միջոցով բոլոր խնդիրների լուծման կարևորությունը՝ Եվրոպայում անվտանգության և խաղաղության համար լուրջ մարտահրավերների  շրջանում։

​Ամբողջ Հարավային Կովկասի ապագան միայն գործիք է Փարիզի համար. Մարիա Զախարովա

353

Զախարովայի խոսքով, եթե իրական նպատակը խաղաղությունն ու անվտանգությունը լիներ, ապա Ֆրանսիան ամեն ինչ կաներ, որպեսզի 2021 թվականից Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեին։

​Ուկրաինայի ԱԳ նախարարը կայցելի Հնդկաստան

359

«Այցի ընթացքում ԱԳ նախարար Կուլեբան մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ պաշտոնական հանդիպումներ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի և Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիկրամ Միսրիի հետ՝ երկկողմ գործընկերությանն ու տարածաշրջանային և համագործակցությանը վերաբերող հարցեր և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գլոբալ հարցեր քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

​ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում

387

«Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների նկատմամբ։ Երեք փաստ մեզ ստիպում են մտածել այս մասին՝ կոտորածները, իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները և պաղեստինցիներին պարտադրված անմարդկային կենսապայմանները»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ Ալբանեզը նշել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք  Իսրայելին զենքեր մատակարարող երկրները մեղսակից են ցեղասպանությանը։

​Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են

389

«Մեզ համար սա հիմնարար թեմա է, և մենք երկրները չենք բաժանի որևէ այլ սկզբունքով, բացի մեկից՝ արդյոք նրանց գործողությունները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար, արդյոք վնաս կհասցվի քաղաքացիական ենթակառուցվածքին և մեր երկրի քաղաքացիներին։ Ուստի, այն ամենը, ինչ հայտնվում է հանրային տարածքում, և ոչ միայն հանրային տարածքում, ուշադիր քննարկվում է բոլոր երկրների հետ»,- ասել է նա։

​ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg

353

Փետրվարի վերջին Պենտագոնը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել General Dynamics Ordnance and Tactical Systems-ի հետ՝ Տեխասում 155 մմ տրամաչափի հրթիռների մետաղական մասեր արտադրելու նպատակով երեք գիծ կառուցելու համար, այդ թվում՝ թուրք ենթակապալառուների հետ: Գործարանը, որը գտնվում է Տեխասի Մեսքիթ քաղաքում, նախատեսվում է սկսել արտադրությունը հունիսին, հայտնել են ընկերությունից:

​Լեհաստանը որոշել է կրկնապատկել իր ներդրումը Ուկրաինայի համար զինամթերք գնելու Չեխիայի ծրագրում

316

«Մենք արդեն հայտարարել ենք զգալի գումարի մասին, և վերջին 48 ժամվա ընթացքում որոշվել է, որ այն կկրկնապատկվի», - ասել է Սիկորսկին մամուլի ասուլիսի ժամանակ։

​Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ

322

«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ։ Բայց ես կարծում եմ, որ Գազայի հատվածում շատ ու աճող մտահոգություններ կան, և շատ մտահոգություններ կան Ռաֆահում հնարավոր գործողության վերաբերյալ», - ասել է Վուդը:

​Մոտ 100 մարդ «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո համարվում է անհետ կորած. «Բազա»

76

Ընդ որում, հավանական է, որ ցուցակում ներառված մարդկանց մի մասը ողջ է եւ պարզապես ինչ-ինչ պատճառներով կապ չի պահպանում։

​«Կրոկուսի» ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

54

Առողջապահության նախարարի խոսքով՝ տուժողը չափազանց ծանր վիճակում էր։

​«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողի «Չայխանա» սրճարանը փակել են

68

Կասիմովը ձերբակալվել է երկու ամսով, նա Ռուսաստանի քաղաքացի է, Ղրղզստանի քաղաքացիություն չունի 2014 թվականից։ Տղամարդը երեք սենյականոց բնակարանը վարձով էր տվել, այդպես էլ ծանոթացել էր ահաբեկչությունը կատարողների հետ։

​Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել

56

Կրեմլում ամերիկյան նախագահի հայտարարությունը խայտառակություն էին որակել։ Մարտին Ջո Բայդենը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում։

​Իսրայել-ԱՄՆ դիվանագիտական ​​վեճը բարդացնում է իրավիճակը Գազայում. VOA

64

Սպիտակ տունը մտադիր է օգտվել Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարարի հետ բարձր մակարդակի հանդիպումներից՝ պաշտպանելու իր դիրքորոշումը։ «Մենք մի տեսակ տարակուսած ենք»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:

​Բլինքենը նախազգուշացրել է Իսրայելին՝ Ռաֆահում ռազմական գործողություն չսկսել

72

ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ռազմական գործողությանը, ինչը, ըստ նրա, միայն կբարդացնի այս քաղաքում ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի փախստականների՝ առանց այն էլ ծանր վիճակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

​«Կրոկուս»-ի անվտանգության աշխատակիցները մի ամբողջ զինանոց և արագ արձագանքման խումբ են ունեցել, բայց որևէ կերպ չեն դիմադրել ահաբեկիչներին

69

«Կրոկուս պրոֆի» մասնավոր անվտանգության ընկերությունը, որն ապահովում էր «Կրոկուս սիթի հոլլի» անվտանգությունը, ուներ մի քանի տասնյակ ծառայողական ԻԺ-71 ատրճանակներ («Մակարով» ատրճանակի ձևափոխված տեսակը) և «Սայգա-20ԿՎ» որսորդական հրացաններ, ասել է Պետդումայի պատգամավոր, Ռոսգվարդիայի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսանդր Խինշտեյնը։

​Հնդկաստանը մեծացնում է նավթի մատակարարումներն ԱՄՆ-ից՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման պատճառով

63

Հնդկաստանը, որն աշխարհում նավթի երրորդ խոշոր ներկրողն ու սպառողն է, ծրագրում է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները, քանի որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները սպառնում են նվազեցնել ռուսական նավթի վաճառքը Հնդկաստանում:

​Սիրիայում ավիահարվածից ԱՀԿ աշխատակից է զոհվել

378

ԱՀԿ-ն հայտնել է, որ Դեյր էզ Զորի ինժեներ Էմադ Շեհաբը սպանվել է երեքշաբթի վաղ առավոտյան, երբ նրա շենքը հայտնվել է շրջանի մի շարք ավիահարվածների թիրախում:

​Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու

373

Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել Ուկրաինային: 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիան արդեն 30 հազար արկ է մատակարարել Կիևին:

​«Կրոկուս»-ի գործով ստացված նախնական տվյալները հաստատում են ուկրաինական հետքի առկայությունը. ՌԴ ԱԴԾ

67

Ըստ նրա՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար։

​Տաջիկստանում կնքվել է «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկի ընտանիքի տունը

81

Գործակալությանը հաջողվել է զրուցել Շամսիդդինի ընտանիքի հարևանի հետ։ Վերջինս նշել է, որ «ընտանիքի անդամներին երեկ Դուշանբե են տարել համազգեստով մարդիկ»։

​Հայտնի է՝ Ստամբուլի որ հատվածում են ապրել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողները. ԶԼՄ

81

Պարբերականի աղբյուրները նշել են, որ երկու կասկածյալներն էլ առանց խնդիրների ժամանել են Թուրքիա և մեկնել այնտեղից, քանի որ նրանց վերաբերյալ ոչ մի հարցում չի եղել, ընդ որում՝ Թուրքիայում բնակվելու ժամկետը «բավարար չէ» նրանց արմատականացման համար:

​Բալթիմորում կամրջի փլուզման պատճառով մտցվել է արտակարգ դրություն

372

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել Մերիլենդի նահանգում, եւ մենք աշխատում ենք միջգերատեսչական խմբի հետ, որպեսզի օպերատիվ կերպով գործի դնենք նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դաշնային ռեսուրսները»,- գրել է նա։

​ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը

1271

«ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր, այդ թվում այն հարցը, որպեսզի խփվեն այն հրթիռները, որոնք շատ մոտ են գտնվում ՆԱՏՕ սահմաններին»,- հայտնել է նա։

​Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr

363

Ըստ գործակալության՝ ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին: 

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին