այլ երկրներ
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Բոսնիայում «անջատողական հռետորաբանությամբ». Սթոլթենբերգ
151
«Սա խաթարում է կայունությունը և խոչընդոտում բարեփոխումներին», - ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ բոլոր քաղաքական առաջնորդները պետք է աշխատեն միասնությունը պահպանելու, ազգային ինստիտուտներ կառուցելու և հաշտեցման հասնելու համար։
Զելենսկին՝ ուկրաինական պատերազմի մասին. սա ֆիլմ չէ, և ամեն ինչ այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք
120
«Չգիտես ինչու, մարդիկ այս (պատերազմին) վերաբերվում են ինչպես ֆիլմի և ակնկալում են, որ իրադարձություններում երկար դադարներ չեն լինի, իրենց աչքի առաջ պատկերը միշտ կփոխվի, ամեն օր անակնկալներ կլինեն»,- ասաց նա։
Չինաստանի ԱԳՆ-ն սխալ է համարում Սի Ծինփինին «բռնակալ» անվանած Բայդենի խոսքերը
269
Նրա խոսքով՝ «միշտ կգտնվեն հետին մտքով մարդիկ, ովքեր կփորձեն հրահրել չին-ամերիկյան հարաբերությունների խափանումը», բայց նման փորձերը «հաջողությամբ չեն պսակվի»։
Թայվանը շնորհակալություն է հայտնել Բայդենին Սի Ծինփինի հետ բանակցություններում կղզուն աջակցելու համար
237
Թայվանի իշխանությունները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններում կատարած հայտարարության համար, որ անհրաժեշտ է աջակցել խաղաղության պահպանմանը Թայվանի նեղուցում։ Այս մասին նշվել է կղզու արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են վերականգնել զինվորականների միջև ուղիղ կապը
199
Չինաստանն անջատել է ուղիղ կապի ուղիները այն բանից հետո, երբ անցյալ օգոստոսին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին անսպասելիորեն թռավ Թայվան, հայտնում է BBC-ն։
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը խոստացել է օգնել «Սև ծովն ազատել ռուսական սպառնալիքներից»
204
Քեմերոնը խոստացել է, որ Բրիտանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել «բարոյական, դիվանագիտական, տնտեսական, բայց առաջին հերթին ռազմական աջակցություն»:
Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդականի դեմ քրեական գործ է հարուցվել
190
Ըստ Ազգային ոստիկանության, նրանց հետ կապվել են մի խումբ ժողովրդական պատգամավորներ, ովքեր հայտնել են Ուկրաինայի քաղաքացու կողմից հնարավոր քրեական հանցագործության մասին:
Թրյուդոն կոչ է անում դադարեցնել Գազայի հատվածում կանանց, երեխաների և նորածինների սպանությունները
165
Թրյուդոն նաև ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի պաղեստինցիներին որպես կենդանի վահան օգտագործել և ազատ արձակի իր բոլոր պատանդներին:
Արեստովիչը հայտնել է Զելենսկու և զինվորականների միջև կոնֆլիկտի մասին
178
Ըստ Արեստովիչի՝ Զելենսկին քննադատության է ենթարկվում, և դրա պատճառով «նրա խոսքն ավելի ու ավելի էմոցիոնալ է դառնում»։ «Հիմնական պատճառը ձախողված հակահարձակումն է։ Արևմուտքի օգնությունը սխալ է օգտագործվում։ Սա խնդիր է»,- ասաց նա։
Հնդկաստանի երեք քաղաքներ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների տասնյակում են
170
400–500 AQI մակարդակը վնասակար է առողջ մարդկանց համար և վտանգավոր է առկա առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, մինչդեռ 150–200 AQI մակարդակը անհանգստություն է առաջացնում ասթմայի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ։
Հարավային Ասիայում ջրի սակավության վիճակն ամենավատն է աշխարհում
169
«Կլիմայի փոփոխությունը խաթարում է եղանակային օրինաչափությունները և անձրևները, ինչը հանգեցնում է ջրի անկանխատեսելի հասանելիության», - ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Կիևը նախկինում հրաժարվել է Երևանին մատակարարվող Bastion զրահամեքենաներից. Ouest France
145
2022 թվականի հոկտեմբերին Կիև 20 Bastion ուղարկելու պլանների մասին հայտնել է La Tribune թերթը։
Լոնդոնում պաղեստինամետ մեծ երթը սկսվել է բողոքի ակցիայի կողմնակիցների և հակառակորդների միջև ծեծկռտուքով
205
Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարները կոչ են արել չեղարկել շաբաթ օրը կայանալիք երթը, քանի որ այն ընկնում է զինադադարի օրը, որը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և ոգեկոչում է մարտերում զոհվածների հիշատակը:
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել իր միջազգային պարտավորությունները
114
Հայտարարության մեջ նշվում է, որ G7-ն աջակցում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերին՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։
Ճապոնիայում մեկնարկել է G7-ի արտգործնախարարների երկօրյա հանդիպումը
304
«Միջազգային գնալով բարդ իրավիճակի ֆոնին G7-ի անդամների միջև սերտ երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ», - հանդիպման բացման ժամանակ նշել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։ G7-ի արտգործնախարարների հանդիպումը բացվել է աշխատանքային ընթրիքով, իսկ հիմնական ծրագիրը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։
Բրիտանիան իր դիվանագիտական կորպուսի մի մասը դուրս է բերում Լիբանանից
242
Նախարարությունն ավելի վաղ բրիտանացիներին խորհուրդ է տվել չմեկնել Լիբանան՝ հարևան Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտությունների պատճառով և հորդորել է բոլոր բրիտանացիներին, որոնք դեռ երկրում են, հեռանալ, քանի դեռ գործում են կոմերցիոն թռիչքները:
Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, Կոլումբիան և Չիլին հետ են կանչել իրենց դեսպաններին
26
Հարավային Ամերիկայի երեք երկրներ քննադատել են Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա և դատապարտել պաղեստինցի խաղաղ բնակիչների մահը։
Բոլիվիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ
42
Reuters-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայի ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածի վրա հարձակումների արդյունքում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։
Չինաստանում տեխնոլոգիական հսկաներն իրենց առցանց քարտեզներից հանել են Իսրայելի անունը. ԶԼՄ-ներ
275
Ըստ Сегодня в Израиле պորտալի՝ Իսրայել անունը անհետացել է նաև Alibaba-ին պատկանող Amap ծառայության քարտեզներից, որտեղ հայտնվում են նույնիսկ այնպիսի փոքրիկ երկրներ, ինչպիսին Լյուքսեմբուրգն է։
Ուկրաինայի ռազմավարությունը նախքան ձմռան գալը զգալիորեն կփոխվի. Time
318
«Մենք առաջ չենք շարժվում», - ասել է աղբյուրներից մեկը: Նա պնդում է, որ առաջնագծի որոշ հրամանատարներ սկսել են հրաժարվել հարձակման հրամաններ կատարելուց, նույնիսկ եթե դրանք եկել են անմիջապես նախագահի գրասենյակից. «Նրանք ուղղակի ուզում են խրամատներում նստել ու պահել պաշտպանությունը։ Բայց մենք չենք կարող այս կերպ հաղթել»:
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հրադադար հաստատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում
52
Ավելի վաղ Հորդանանն ու ավելի քան 40 երկիր Իսրայելի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի նախագիծ էին մշակել, որի համաձայն ՄԱԿ-ի ԳԱ-ն դատապարտում է պաղեստինցի և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ուղղված բռնությունները։
Ղազախստանը պատրաստ է մեծացնել նավթի մատակարարումները Գերմանիա
374
Երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևի խոսքով՝ լրացուցիչ մատակարարումների շուրջ բանակցությունները սկսվել են սեպտեմբերի վերջին՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Գերմանիա կատարած այցից հետո։
Բալթիկ ծովում վառելիքի արտահոսքի պատճառով հազարավոր թռչուններ կարող են սատկել. Aftonbladet
214
«Սա աղետ է, և դա կարող է հետևանքներ ունենալ մի քանի տարի շարունակ... Առնվազն հարյուրավոր թռչուններ լրջորեն տուժել են նավթի պատճառով», - Aftonbladet-ը մեջբերում է արևմտյան Բլեկինգե նահանգի թռչնաբանական ասոցիացիայի խոսնակ Մատս Օլսոնին։
Լարված իրավիճակ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին․ հաղորդվում է առնվազն 5 զոհի մասին
59
Հնդկական կողմը հաղորդում է Պակիստանի կողմից անառիթ կրակահերթերի մասին, որոնց իրենք «արժանի պատասխան են տվել»։
Արհեստական ինտելեկտն առանց կանոնակարգման կարող է հանգեցնել զանգվածային ոչնչացման զենքերի տարածման. Սունակ
209
Արհեստական ինտելեկտի (ԱԻ) ոլորտը մեծ հնարավորություններ է տալիս մարդկությանը, բայց եթե ԱԻ-ն չկարգավորվի, ապա այն կարող է հեշտացնել հանցագործների համար զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։