այլ երկրներ
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
90
ԱՀԿ-ն հրահանգել է SAGO-ին շարունակել հետաքննել համավարակի ծագումը, որն ամբողջ աշխարհում սպանել է մոտ 7 միլիոն մարդու:
Վեց կուսակցություն անցել է Ղազախստանի Մեջլիս․ exit poll
95
Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր Մեջլիսի եւ մասլիխաթների պատգամավորների ընտրություններին քաղաքացիների մասնակցության նախնական տվյալները։ Ընտրողների թիվը հասել է 6 521 860-ի, նախնական մասնակցությունը կազմել է 54,19 տոկոս։ Ընտրելու իրավունք են ունեցել 12 035 578 ղազախստանցիներ, որոնց գրեթե կեսը քվեարկության չի եկել։
Ղազախստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
69
Ընտրություններին առաջադրված է եղել 7 քաղաքական կուսակցություն։
Մալավիում «Ֆրեդի» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հազել է 326-ի. AFP
200
«Երեկվանից տարերային աղետի զոհերի թիվը 225-ից ավելացել է՝ հասնելով 326-ի, տեղահանված մարդկանց թիվն ավելացել է կրկնակի՝ 183 159 մարդ»,- ասել է Չաքվերան։
Թայվանը կղզու շուրջ ֆիքսել է 19 չինական ռազմական ինքնաթիռ եւ 4 նավ
247
Ի պատասխան՝ Թայվանն ուղարկել է ինքնաթիռներ, ռազմածովային նավեր եւ ցամաքային բազավորման հրթիռային համալիրներ՝ ժողովրդական ազատագրական բանակի ինքնաթիռներին եւ նավերին հետեւելու համար։
Բրիտանիան Մոլդովային եւ Վրաստանին կտրամադրի 10,5 մլն ֆունտ՝ միջամտությանը դիմակայելու համար
228
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին մարտի 16-17-ին Մոլդովա եւ Վրաստան նախատեսված այցերի ընթացքում կհայտարարի այդ երկրներին 10,5 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 12,6 մլն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ «արտաքին միջամտությանը» դիմակայելու համար, տեղեկացրել է Բրիտանիայի կառավարությունը։
Ճապոնիան հրթիռների արձակման առիթով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային
217
«Մենք բողոք ենք հայտնել Հյուսիսային Կորեային Պեկինում Ճապոնիայի դեսպանության միջոցով։ Նման գործողությունները սպառնում են մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է նա։
Թայվանը մեկ օրում 28 չինական ինքնաթիռ է նկատել կղզու մոտ
187
«Մարտի 14-ի ժամը 6.00-ից մինչեւ մարտի 15-ի ժամը 6.00-ն Թայվանի շուրջ գրանցվել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 28 ինքնաթիռ եւ չորս նավ»,- նշվել է գերատեսչության թվիթերյան հաղորդագրությունում։
Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկրում իրավիճակը կարող են ապակայունացնել միայն օտարերկրյա վարձկանները
193
Նախարարությունում տեղեկացրել են, որ անցած տարեսկզբից քրեական պատասխանատվության է ենթարկվել 11 մարդ՝ Բելառուսից դուրս գալու փորձի համար, որպեսզի որպես վարձկաններ մասնակցեն ռազմականացված կազմավորումներին։
Հնդկաստանը 1,8 մլրդ դոլարի BrahMos հրթիռներ կգնի. Times of India
200
«Փաստացի արժեքը կախված կլինի BrahMos-ների քանակից եւ դասավորվածությունից, ի վերջո՝ հավանության կարժանանա... բայց, հավանաբար, կգերազանցի 15 հազ. կրոր ռուփին»,- թերթը մեջբերել է աղբյուրի խոսքերը։
ՉԺՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սի Ծինփինի եւ Զելենսկու հանդիպման մասին տեղեկությունը
212
«Չինաստանը միշտ հավատարիմ է եղել ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման եւ ընդհանուր զարգացման խթանման արտաքին քաղաքականությանը»,-ասել է նա։
Ուկրաինան աշխարհում զենք ներմուծող երրորդ ամենամեծ երկիրն է դարձել. SIPRI
115
1991-ից մինչեւ 2021թ. վերջ Ուկրաինան քիչ էր ներմուծում հիմնական զինատեսակներ։ ԱՄՆ-ի եւ եվրոպական շատ պետությունների ռազմական օգնության արդյունքում Ուկրաինա 2022թ. փետրվարին ռուսական ներխուժումից հետո երկիրը դարձել է մեծությամբ երրորդ զենք ներմուծողը 2022թ. (Կատարից եւ Հնդկաստանից հետո), եւ 14-րդը 2018-2022թթ.։
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը եւ Իրանը հասկացել են, թե որքան անհրաժեշտ են միմյանց
122
«Ձեր այցն Իրան լուրջ եւ մեծ ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռայիսին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա. Reuters
111
Փետրվարին ՌԴ նախագահը Չինաստանի նախագահին անվանել է բարեկամ եւ ասել, որ սպասում է նրա այցին Ռուսաստան։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը Ղրիմին սպառնացել է թեժ սեզոնով
48
«Ղրիմում սեզոնը թեժ է լինելու: Շատ, շատ թեժ... Ուկրաինան կբացատրի, որ իրեն պետք է վերաբերվել ոչ միայն հարգանքով, այլև մեծ վախով»,- ասել է քաղաքական գործիչը։
Սի Ծինփինը երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում
60
14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարան) առաջին նստաշրջանի պատվիրակներն այսօր միաձայն քվեարկել են Սի Ծինփինին աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրելու օգտին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Թել Ավիվում դատական բարեփոխումների դեմ բողոքողները արգելափակել են մայրուղին
293
Բազմահազարանոց բողոքի ցույց է սկսվել Խաբիմի կենտրոնական հրապարակում, որից հետո ցուցարարների ամբոխը երթով շարժվել է դեպի կառավարական համալիր:
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
315
Սեուլի տվյալներով՝ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 18.20-ին Նամփհո քաղաքից։ «ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ մենք լիակատար պատրաստ վիճակում ենք, ուժեղացվել են դիտարկումներն ու զգոնությունը»,- նշվել է հարավկորեացի զինվորականների հայտարարությունում։
Նեթանյահուն հայտարարել է Ուկրաինայի հարցում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
318
Նեթանյահուն հինգշաբթի երկօրյա այցով մեկնելու է Հռոմ, որտեղ հանդիպելու է տեղի հրեական համայնքի եւ Իտալիայի կառավարության ներկայացուցիչների հետ։
Տաջիկստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
690
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 598 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի էներգետիկ դասը 11,7 է։ MPV մագնիտուդը՝ 5,7»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Twitter-ի աշխատակիցը պատմել է, որ Մասկի թիկնապահները նրան ուղեկցում են անգամ զուգարան գնալիս
88
Աշխատակիցը ներկայացել է միայն Սեմ անունով և BBC News-ին ասել է. «Ուր էլ որ նա գրասենյակում գնա, նույնիսկ զուգարան, կա առնվազն երկու թիկնապահ՝ շատ հաղթանդամ, բարձրահասակ, հոլիվուդյան ֆիլմերի պես»։
Ուկրաինայի ԶՈւ կորուստները փետրվարին աճել են ավելի քան 40%-ով. Շոյգու
57
Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ զինված ուժերի համար առաջնահերթությունը մնում է անձնակազմի և քաղաքացիական անձանց կյանքի և առողջության պահպանումը։ Ռուս զինվորականները կշարունակեն առաջադրանքներ իրականացնել «հատուկ գործողության» շրջանակներում, հավելել է նա։
Լուկաշենկոն Զելենսկիին «ոջիլ» է անվանել
42
Լուկաշենկոն հայտարարել է «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչի և նրա հանցակիցների» ձերբակալության մասին, որոնք մասնակցել են Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանում ռուսական ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձին։
Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողությունների ընթացքում բնապահպանական վնասը գնահատել են 76 մլրդ դոլար
296
«Մենք արդեն հաշվարկել ենք կորուստները․ 3 տրիլիոն գրիվենի բնապահպանական վնաս՝ հողի, օդի աղտոտում, այրված անտառներ, ոչնչացված բնական ռեսուրսներ», - ասել է Ստրելեցը։
2023 թվականի չորրորդ եռամսյակում սպասվում է նավթի գների աճ՝ մինչեւ 100 դոլար մեկ բարելի դիմաց. Bloomberg
242
Andurand Capital-ի ղեկավար Պիեռ Անդյուրանի խոսքով՝ վերջին ամիսներին համաշխարհային շուկայում նավթի գնանշումները խիստ նվազել են, ուստի արդեն 2023 թվականին ՉԺՀ-ի կողմից վառելիքի պահանջարկի աճի պատճառով նավթի մեկ բարելի գինը կրկին կբարձրանա մինչեւ 140 դոլար։