այլ երկրներ
2023 թվականին ներգղթյալների ամենամեծ թիվն է զոհվել․ ՄԱԿ
64
Կազմակերպությունը շեշտում է, որ իրական թվերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ վիճակագրության մեջ ներառված են միայն հաստատված մահերը: Եթե, օրինակ, միգրանտների անօրինական փոխադրմամբ զբաղվող նավը գիշերը լքում է ափը և հետագայում ոչ մի տեղ չի հայտնվում, ապա մարդկանց մահը մնում է առանց փաստաթղթավորման։
Հնդկաստանն ավելի քան երկու անգամ ավելացրել է զորքերը Չինաստանի հետ սահմանին
1241
Աղբյուրների տվյալներով, 10,000 զինվորներից բաղկացած ստորաբաժանումը, որը նախկինում ծառայում էր երկրի արևմտյան սահմանին, այժմ տեղակայվել է Չինաստանի հետ վիճելի սահմանի մի հատվածն ամրացնելու համար:
Նիգերիայում առևանգել են ավելի քան 200 աշակերտի
277
Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, երբ ընդհանուր ժողով էր անցկացվում, նշում է աղբյուրը։ Ոստիկանությունը դեռ չի հայտնում առեւանգվածների ստույգ թիվը։ Նիգերիայի տարբեր ԶԼՄ–եր նշում են 100 կամ ավելի թվեր։ Առեւանգվածների տարիքը չի նշվում։
Սուդանում, Չադում և Հարավային Սուդանում կարող է աննախադեպ սով սկսվել. ՄԱԿ
167
Պարենի համաշխարհային ծրագրում հայտարարել են, որ չի կարող շտապ պարենային օգնություն տրամադրել սուդանցիներին, ովքեր սուր կարիքի մեջ են կռիվների և անապահովության պատճառով: Պատճառներից մեկը Սուդանի իշխանությունների կողմից Չադից և Հարավային Սուդանից սահմանով երկիր օգնություն հասցնելու արգելքն է։
Հնդկաստանը մտահոգված է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև աճող մերձեցմամբ. Bharat Shakti
208
2017-18 թվականների 33,91 միլիոնից 2021-22 թվականներին երկկողմ առևտուրն աճել է մինչև 162,32 միլիոն: Երկկողմ առևտուրն ու ներդրումները ձևավորվել են 2019 թվականին ստեղծված Հնդկաստան-Հայաստան Համատեղ Գործարար խորհրդի նախաձեռնությամբ։ Այն կարող է ընդլայնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի միջոցով։
Չինաստանի ներկայացուցիչը միջնորդական ջանքերի շրջանակում մարտին կայցելի ՌԴ, Ուկրաինա ու ԵՄ
57
Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այցը, որը կսկսվի մարտի 2-ին, տեղի կունենա «ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանը նպաստող մաքոքային դիվանագիտության երկրորդ փուլի» շրջանակում։ Չին պաշտոնյան այցելելու է նաև Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան։ Անցյալ տարի Լի Հուեյն արդեն եղել է այդ տարածաշրջանում և բանակցություններ է վարել Մոսկվայում, Կիևում, եվրոպական այլ մայրաքաղաքներում, հիշեցնում է AFP-ն։
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
330
Աշխարհի ամենամեծ օձին սեփական աչքերով տեսնելու համար գիտնականները ստիպված են եղել 10 օր շրջել Էկվադորի ջունգլիներով, իսկ հետո իջնել գետը: Ափին նրանք նկատել են ծանծաղ ջրում թաքնված և որսի սպասող մի քանի անակոնդա:
Ճապոնիան 467 միլիոն դոլար փոխհատուցում է վճարում բնակիչներին ԱՄՆ բազաների շուրջ աղմուկի համար
184
Ամերիկյան կողմը, ինչպես նշվում է, ոչինչ չի վճարել, չնայած Տոկիոյի խնդրանքներին, գրում է Mainichi թերթը: Տարբեր ժամանակներում բազմաթիվ հայցեր են ներկայացվել ամերիկյան հինգ բազաների մոտ գտնվող շրջանների բնակիչների կողմից՝ Կադենա և Ֆուտենմա Օկինավայում, Յոկոտա-Ացուգին Կանագավա պրեֆեկտուրայում, Իվակունին Յամագուչի պրեֆեկտուրայում, ինչպես նաև Յոկոտա Տոկիոյի մոտ: Առաջին նման հայցը ներկայացվել է, ինչպես նշվում է, մոտ 50 տարի առաջ։
Պակիստանի նախկին վարչապետը եւ նրա կինը մեղադրվում են կաշառակերության մեջ. Reuters
215
71-ամյա քաղաքական գործիչը բանտում է 2023թ. օգոստոսից, այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Ավելի վաղ Պակիստանի դատարանը Իմրան Խանին եւ նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման կոռուպցիայի, օտարերկրյա նվերները վաճառելու գործով։ Նախկին վարչապետը եւ նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին դատապարտվել են նաեւ 10 տարվա ազատազրկման հատուկ դատարանի կողմից՝ պետական գաղտնիքի խախտման մեղադրանքով։
Գուտերեշը դժգոհ է հակամարտությունների կարգավորման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքից
973
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միասնության բացակայությունն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք սկսվել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի սարսափելի ահաբեկչությունից հետո, լրջորեն, և, հնարավոր է, ճակատագրական կերպով, խարխլել է նրա հեղինակությունը»,- արևմտյան լրատվամիջոցները մեջբերում են Գուտերեշի խոսքերը:
Համաշխարհային առևտրի աճը կարող է սպասվածից թույլ լինել. ԱՀԿ
199
«Հաշվի առնելով նվազման ռիսկերը, մենք, հավանաբար կարող ենք այս տարի չհասնել առևտրի մինչև 3.3 տոկոս աճի»,- երկուշաբթի ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնդջո-Իվեալի խոսքերն է մեջբերել Reuters-ը:
Կանադայի և Լեհաստանի վարչապետերը քննարկել են ուկրաինական հացահատիկը ամենաաղքատ երկրներ արտահանելու հնարավորությունները
168
«Կանադան և Լեհաստանը կարող են արմատապես մեծացնել ուկրաինական հացահատիկի արտահանման հնարավորությունը դեպի սոված, կարիքավոր երկրներ»,- ասել է Տուսկը:
Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է․ Ռուսաստանը անակնկալներ կստանա․ Զելենսկի
53
«Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է: Ուկրաինան կշարունակի իր հաջող պատմությունը նաև Սև ծովում՝ մենք դա կանենք։ Ես չեմ մանրամասնի, բայց նրանք ՝ ռուսները, անակնկալներ կստանան։ Եվ իհարկե, մենք պատրաստվում ենք նոր հակահարձակման, նոր գործողության։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք պարզապես կանգնելու ենք»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Sky News. Բրիտանիան ԱՄՆ-ից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությանը սատարելու մասին
277
Դաշինքի բոլոր անդամները պետք է համաձայնության գան նրա իրավահաջորդի հարցում մի գործընթացում, որը սովորաբար տեղի է ունենում փակ դռների հետևում, ուստի կարևոր է, որ Միացյալ Թագավորությունը հրապարակայնորեն սատարի պոտենցիալ թեկնածուին:
Զելենսկին առաջնագծում հարցազրույց է տվել պահպանողական Fox News հեռուստաալիքին
234
«Այս երկու տարվա ընթացքում նրանք [ռուս զինվորականները] գրավեցին Խարկովի մարզը, [և] այժմ մենք վերահսկում ենք այս շրջանը։ Մենք ապաշրջափակել ենք Սև ծովը, այժմ ունենք նրանց հացահատիկային միջանցքները և ոչնչացրել ենք ռուսական նավատորմի բազմաթիվ նավեր»,- ասել է Զելենսկին։
Նոր Զելանդիան 16 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելուն
226
Փիտերսի խոսքով՝ «25,9 մլն նորզելանդական դոլար [16 մլն ԱՄՆ դոլար] ծավալով օգնության նոր փաթեթը վերջին երկու տարում Կիեւին հատկացված ընդհանուր գումարը կավելացնի՝ հասցնելով ավելի քան 100 մլն նորզելանդական դոլարի [62 մլն ԱՄՆ դոլար]»։
Զապորոժիե ԱԷԿ-ն անջատվել է վերջին արտաքին էլեկտրահաղորդման գծից. ՄԱԳԱՏԷ
261
«Զապորոժիե ԱԷԿ-ը կորցրել է կապը վերջին պահուստային արտաքին էլեկտրահաղորդման գծի հետ և ստանում է իրեն անհրաժեշտ 750 կՎ լարման էլեկտրաէներգիան մեկ գծի միջոցով, ինչը կրկին խաթարում է միջուկային փխրուն անվտանգությունը և հաստատությունում անվտանգայինն իրավիճակը»,- հայտնել է նա ՄԱԳԱՏԷ-ի էջում:
Կանադան ապրիլի սկզբին Ուկրաինային կհանձնի ավելի քան 800 անօդաչու
203
2022թ. փետրվարից Կանադան արդեն ծախսել է 9,7 մլրդ դոլար Ուկրաինայի աջակցման համար, այդ թվում 2,4 մլրդ դոլար հատկացնելով Կիեւի ռազմական օգնության համար։
Լուկաշենկոն կարգադրել է վերափոխել բանակը և բարելավել պաշտպանությունը 2024 թվականին
166
«Պաշտպանության նախարարության առաջիկա տարվա խնդիրն է որակապես վերափոխել բանակը և կատարելագործել երկրի պաշտպանական համակարգը։ Մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Չինաստանի ԱԳՆ-ն Նավալնու մահն անվանել է Ռուսաստանի ներքին գործ
199
«Հարցը, որը դուք տվեցիք, վերաբերում է Ռուսաստանի ներքին քաղաքականությանը։ Ես չեմ մեկնաբանում դա»,- ասել է Մաո Նինը ճեպազրույցում։
Կիեւը հայտնել է, որ Ավդեեւկայից դուրս գալիս ուկրաինացի զինծառայողների մի մասը գերի է ընկել
80
«Համապատասխան ուկրաինական ինստիտուտները կդիմեն միջազգային հումանիտար կազմակերպություններին եւ միջնորդ երկրներին, որպեսզի ապահովվի մարդասիրական վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ, եւ որպեսզի մեր զինվորները վերադառնան հայրենիք»,- գրել է նա։
Չինաստանի արտգործնախարարը Բլինքենին երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման կոչ է արել
86
Վան Ին նշել է, որ անցած տարվա վերջին տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաջող հանդիպումը, որի ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել ռազմավարական, ընդհանուր եւ կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ կապված չին-ամերիկյան հարաբերությունների հետ, եւ հասել են կարեւոր կոնսենսուսի։
Ուկրաինայի զինված ուժերը հետ են քաշվում Ավդիիվկայի մատույցներում իրենց դիրքերից. պաշտոնական հայտարարություն
216
«Այս դիրքերը տակտիկապես գրավելը հակառակորդին ռազմավարական առավելություն չի տալիս և չի փոխում իրավիճակը Ավդեևկա պաշտպանական գործողության շրջանակներում։ Ներկայում շարունակվում են զորքերի վերախմբավորումը, մատակարարումների համալրումը և ստորաբաժանումների դասավորությունը նոր դիրքերում։ Ստորաբաժանումներն ուժեղացվում են նախատեսվածի համաձայն»,- հավելեց գեներալը։
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի
235
Համաձայն 2022 թվականի աղետների ռիսկի գլոբալ ինդեքսի՝ Ֆիլիպինները բնական աղետների ավելի հակված երկրների ցանկում զբաղեցրել են առաջին տեղը։
Ադրբեջանը և Թուրքիան մեր ռազմավարական գործընկերներն են. Լուկաշենկո
224
Լուկաշենկոն նաև նշել է. «Թուրքիան Բելառուսի երկարամյա ռազմավարական գործընկերն է։ Մինսկին ու Անկարային միավորում է ազգային շահերի առաջնահերթությունը, ազգային անվտանգության ապահովումը, ավանդական ընտանիքի կարևորությունը, պատմական հիշողության պահպանումը և շատ ու շատ ավելին։ Բելառուսական կողմը Թուրքիայից ակնկալում է առաջարկներ և նախաձեռնություններ, որոնք կիրականացվեն ի շահ երկու պետությունների»։