եվրոպա
«Փաստ». Եվրոպան էլ չի հավատո՞ւմ
55
Ավելին, եվրոպական շրջանակները լուրջ կասկածներ ունեն, որ այս ամենը ոչ թե ՌԴ-ի դեմ է, այլ ընդհակառակը՝ տեղի ունեցող վերադասավորումները Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում էլ ավելի ակտիվանալու հնարավորություն են ընձեռելու։
Ադրբեջանը և ԵՄ-ն պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը
64
«Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ: Անդրադարձել ենք Հարավային գազային միջանցքին, Կանաչ էներգետիկ միջանցքին և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթություններին»,- հայտնել է Շահբազովը:
Եվրոպական երկրներն ավելի են դժվարանում «փող վճարել ուկրաինական անհատակ տակառին». Կրեմլ
160
«Դա, հավանաբար, ավելի շուտ հենց եվրոպացիների հարցն է։ Հասկանալի է, որ նրանց համար ավելի ծանր է դառնում փող վճարել ուկրաինական անհատակ տակառին։ Ինչ վերաբերում է մեզ, ապա հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, մեր տնտեսությունը հարմարվել է հատուկ ռազմական գործողության պայմաններին եւ ապահովում է անհրաժեշտ ռեժիմ շարունակվելու համար»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է Կրեմլի ներկայացուցչի խոսքերը։
Չինաստան-ԵՄ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Պեկինում
2127
«Չինաստանը եւ Եվրոպան գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ... մեր ընդհանուր շահերը ավելի քան գերազանցում են մեր տարաձայնությունները»,- ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մամուլի հերթական ճեպազրույցում։ «Մենք կուսումնասիրենք խնդիրների լուծման ուղիները երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով»,- նշել է նա՝ ավելացնելով, որ «մենք կհամագործակցենք, որպեսզի դիմակայենք գլոբալ մարտահրավերներին, նոր ազդակ հաղորդենք խաղաղությանը եւ բարձրացնենք միջազգային իրավիճակի կայունությունը»։
Շվեյցարիան սառեցրել է 8,8 մլրդ դոլար գումարի ռուսաստանյան ակտիվները
239
Reuters-ի հաղորդմամբ, սահմանափակումները մտցվել են պատժամիջոցների շրջանակում, որոնք կոչված են Ուկրաինա ներխուժելու համար Մոսկվային պատժելու համար։
Bild-ը աշխատանքից հեռացրել է իր թղթակցին «Սովորել սիրել Ռուսաստանը» գրքի համահեղինակ լինելու համար
250
Գերմաներենով գիրքը նա հրատարակել է 2018թ.-ին։ Առաջաբանը գրել է Վլադիմիր Մեդինսկին՝ հայտարարելով Ռուսաստանի մասին «կեղծ և մակերեսային» պատկերացումների մասին, որոնք օտարերկրացիներն, իբր, տարածում են «քարոզչական նպատակներով»։ 2021 թվականին լույս է տեսել ռուսալեզու հրատարակությունը՝ Վլադիմիր Պուտինի առաջաբանով։
Հռոմի պապն Իսրայելին հորդորել է «ահաբեկչությանն ահաբեկչությամբ» չպատասխանել. WP
247
Վատիկանը հրապարակմանը չի պարզաբանել՝ Ֆրանցիսկոսը հրապարակա՞վ, թե՞ մասնավոր կերպով է Իսրայելի գործողություններն անվանել «ահաբեկչական»։ Այնուամենայնիվ, Վատիկանը խոստովանել է, որ խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերին։ «Այս հեռախոսազրույցը, ինչպես և այդ օրերին մյուսները, տեղի ունեցան Վեհափառ Հայրապետի ջանքերի համատեքստում՝ զսպելու Սուրբ Երկրում կոնֆլիկտային իրավիճակի սրումը», - ասել է Սուրբ Աթոռի խոսնակը:
Ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ 2024-ին ԵՄ-ն կկարողանա 1 միլիոն պարկուճ արտադրել
233
«ԵՄ-ն, անշուշտ, կկարողանա 1 միլիոն արկ արտադրել հաջորդ տարի»,- ասել է նա Եվրոպական պաշտպանական գործակալության հանդիպման ժամանակ: Ավելի վաղ, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվար Ուկրաինա 1 միլիոն արկ փոխանցելու՝ ԵՄ-ի ծրագիրը չի կարող իրականացվել, դրա համար «կպահանջվի ևս մի քանի ամիս»։
ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո
238
Գործակալությունը չի նշում, թե այդ հատկացումների որ մասն է ուղղվել Ուկրաինային ռազմական օգնությանը կամ այն համալրելուն։ Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրները Ուկրաինային մատակարարել են 27 միլիարդ եվրոյի զենք, ինչը գերազանցում է 2022 թվականին ռազմական ծախսերի 11%-ը։
Բորելը քննադատել է ԵՄ-ին՝ միաժամանակ մի քանի հակամարտությունների մասին խոսելու դժկամության համար
207
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է ԵՄ-ին «միաժամանակ մի քանի հակամարտությունների մասին» խոսելու դժկամության համար և կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ դա անել։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ստեղծել «ձմեռային վահան» Ուկրաինայի վրա
121
«Ռուսաստանի նպատակը քաղաքացիական ենթակառուցվածքն է»,- ընդգծել է Բերբոքը՝ շփվելով լրագրողների հետ։ «Նման գրոհները նպատակ ունեն ձմռանը զրկել ուկրաինացիներին էլեկտրականությունից եւ տաք ջրից»,- ասել է նա։
ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
88
Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։
Ստոլտենբերգը բացառել է ռազմադաշտում էական փոփոխությունները՝ Կիևին F-16-ների մատակարարման դեպքում
144
Ստոլտենբերգը ողջունել է Ռումինիայում ուկրաինացի օդաչուների ուսումնական կենտրոնի ստեղծումը, որի հաջողությունից, ըստ նրա, կախված կլինի ինքնաթիռների մատակարարումը, որոնք արդեն պատրաստ են ուղարկել Նորվեգիան, Դանիան և Նիդեռլանդները։
Գերմանիայի հետախուզական ծառայությունը զգուշացրել է, որ Գազայի պատերազմը նոր հակասեմական դաշինքներ է ստեղծում
198
«Հակասեմականությունը և Իսրայելի նկատմամբ թշնամանքը կապող տարրեր են իսլամիստների, գերմանացի և թուրք ձախ ու աջ ծայրահեղականների և պաղեստինյան ծայրահեղական կազմակերպությունների անդամների միջև», - ասել է ծառայության ղեկավար Թոմաս Հալդենվանգը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 1 տարով երկարաձգել ԵՄ էներգետիկայի ոլորտի արտակարգ քայլերը
81
«Այսօր հանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկել է երկարաձգել Եվրամիության համար մի շարք արտակարգ միջոցառումներ, որոնք սահմանվել Էին անցյալ տարի էներգետիկ ճգնաժամի լուծման համար»,-ասված է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում, որը հրապարակվել Է Բրյուսելում:
Էրդողանը դեկտեմբերին Հունգարիա կայցելի. ԶԼՄ-ներ
165
Դեռևս հայտի չէ, թե Էրդողանն ու Օրբանը կքննարկեն արդյոք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որը Հունգարիան ու Թուրքիան մեկ տարուց ավելի հետաձգում էին: ՆԱՏՕ-ի բոլոր 31 դաշնակիցները պետք է հաստատեն նոր անդամի մուտքը։
Սառնամանիքն ու առատ ձյունը պատել են հյուսիսային Եվրոպան
164
Գերմանիայի արևմտյան Հեսսեն դաշնային նահանգում առատ ձյան տեղումներից հետո ծառեր են ընկել, տապալված էլեկտրահաղորդման գծեր են, իսկ ճանապարհներին մերկասառույց է։ Արձանագրվել են մի քանի վթարներ և երկար խցանումներ մայրուղիներում։
Գերմանիայի ավիացիոն արհմիություններն աջակցում են Թուրքիայի 40 Eurofighter Typhoon կործանիչ գնելու ջանքերին
185
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի հետ «Typhoon» գնելու մասին, բայց Գերմանիան դեմ է այդ գաղափարին։ Անցած շաբաթ Գյուլերը բանակցել է բրիտանացի գործընկերոջ՝ Գրանտ Շափսի հետ Անկարայում՝ հուսալով, որ Մեծ Բրիտանիան կկարողանա համոզել Գերմանիային վերանայել իր դիրքորոշումը։
Սթոլթենբերգը վստահ է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
1603
Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե իր համար այս պատերազմի ավարտի ինչ մեթոդներն են ընդունելի։
Ֆրանսիայում վեց դեռահասներ կկանգնեն դատարանի առաջ՝ պատմության ուսուցչի սպանությանը իրենց մասնակցության համար
1586
47-ամյա Փեթին սպանվել է Փարիզի արվարձանում գտնվող իր դպրոցի մոտ՝ չեչենական ծագումով 18-ամյա ռուսաստանցի երիտասարդի կողմից, ով սպանվել է ոստիկանների կողմից հարձակումից անմիջապես հետո:
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանն ամրապնդելու համար ՆԱՏՕ-ի օգնությունը չի խնդրել. Սթոլթենբերգ
144
«ՆԱՏՕ-ն ողջունում է Ֆինլանդիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Եվրոպական սահմանային Frontex գործակալության կողմից Ֆինլանդիային տրամադրվող օգնությունը», - ասել է նա:
9-ամյա ազատված պատանդի մասին Իռլանդիայի վարչապետի թվիթը զայրացրել է Իսրայելի արտգործնախարարին
58
«Կորած անմեղ երեխան այժմ գտնվել և վերադարձվել է, և մենք թեթևացած շունչ ենք քաշում: Մեր աղոթքները լսվեցին»,- գրել է Վարադկարը X-ի իր միկրոբլոգում։
ԵՄ-ի և Թուրքիայի միջև անվտանգության ու միգրացիայի հարցերով բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել
16
Թուրքիան ու ԵՄ-ն նաև պայմանավորվել են պարբերաբար հանդիպել տեխնիկական և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով՝ դիտարկելու միգրացիայի և անվտանգության ոլորտներում ընդհանուր շահերի շուրջ համագործակցության առաջընթացը:
Բաքուն դժգոհություն է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացիները ԵՄ երկրների վիզա ստանալու հետ կապված դժվարությունների են բախվում
21
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման հարցերով համատեղ հանձնաժողովի 7-րդ հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության և պետական այլ մարմինների պաշտոնյաներ, Եվրամիության միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Բաքվում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:
Դանիան 380 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային
154
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց ՀՆԱ-ի 2%-ը կհատկացնեն պաշտպանական ծախսերին: