եվրոպա
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
30
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։
Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արևմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի. Զախարովա
29
Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որոնք լիովին տարբերվում են հայ ժողովրդի արմատական շահերից։
Մոլդովան Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցով դիմել է ԵԽԽՎ-ին
47
Նամակում ասվում է, որ Ադրբեջանը, ինչպես և անդամ մյուս պետությունները, աջակցում է ԵԽԽՎ-ում պատվիրակության միջոցով կազմակերպության արժեքների և սկզբունքների առաջմղմանը, ինչպես նաև ընդգծում է ԵԽԽՎ-ում միջխորհրդարանական երկխոսության միջոցով բոլոր խնդիրների լուծման կարևորությունը՝ Եվրոպայում անվտանգության և խաղաղության համար լուրջ մարտահրավերների շրջանում։
Լեհաստանը որոշել է կրկնապատկել իր ներդրումը Ուկրաինայի համար զինամթերք գնելու Չեխիայի ծրագրում
88
«Մենք արդեն հայտարարել ենք զգալի գումարի մասին, և վերջին 48 ժամվա ընթացքում որոշվել է, որ այն կկրկնապատկվի», - ասել է Սիկորսկին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
144
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել Ուկրաինային: 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիան արդեն 30 հազար արկ է մատակարարել Կիևին:
Բելգիայում թուրքական ռասիստական խմբերը հարձակվել են քրդերի վրա
52
Տեսագրությունները ցույց են տալիս բռնության պատկերները, այդ թվում՝ քրդերի դաժան ծեծը, որոնք անշարժ պառկած են գետնին՝ շրջապատված հարձակվողներով, որոնք թուրքերեն վիրավորանքներ են բղավում: Հարձակվողները պղծել են նաև քրդական համայնքի համար կարևոր խորհրդանիշներ՝ միաժամանակ վառելով քրդական ազգային գույները ներկայացնող դրոշներ։
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
51
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ։ Ռմբակոծության զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Աղբյուրները տարբեր գնահատականներ են տալիս՝ սպանված մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար խաղաղ բնակիչ:
Չկա որևէ ապացույց, որը կապում է Ուկրաինան Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ. ԵՄ
199
Եվրամիությունը որևէ ապացույց չունի, որ Ուկրաինան կարող է կապված լինել Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Հունգարիան երբեք զորքեր և զենք չի ուղարկի Ուկրաինա
197
«Հունգարիայի դիրքորոշումը շատ հստակ է՝ սա կարմիր գիծ է մեզ համար։ Մենք երբեք զենք չենք մատակարարել Ուկրաինային։ Մենք զենք չենք մատակարարում, զինվորականներ չենք ուղարկում»,- ասաց նա։
Եվրոպան վախենում է ահաբեկչական հարձակումների ալիքից
199
«Ինչպես Քյոլնի տաճարի դեպքում էր, այժմ էլ մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետություն, Խորասան»-ի զինյալները 2022 թվականի ձմռանից պատերազմի փախստականների անվան տակ Ուկրաինայի տարածքով դիտավորյալ տեղափոխվում են Գերմանիա», - ընդգծել է անվտանգության աշխատակիցը:
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
204
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախարար Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ։
Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողությունը. ИА REX
284
Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում հայտնվելու դիրքը հղի է ահռելի վտանգներով, քանի որ նա, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողությունը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը եւ Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել են «Կրոկուսի» ահաբեկչությունը
94
«Ամենավճռական ձեւով դատապարտում եմ ահավոր ահաբեկչությունը, որը կատարվել է երեկ երեկոյան Մերձմոսկվայում։
Ֆրանսիան կաշխատի Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի նախագծի վրա. Մակրոն
299
«Մենք կաշխատենք ֆրանսիական բանաձևի նախագծի վրա մեր ամերիկացի, եվրոպացի և արաբ գործընկերների հետ միասին»,- ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրապարակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Եվրահանձնաժողովը կխաթարի ՌԴ-ի և Բելառուսի արտահանման մրցունակությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
297
«Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը որևէ շահույթ ստանա ԵՄ գյուղատնտեսական շուկայից։ Այսինքն, հացահատիկի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելով, կխաթարենք դրա մրցունակությունը։ Մենք չենք ցանկանում, որ ռուսական հացահատիկը ազդի մեր շուկայի վրա»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Պաղեստինի ճանաչումը ԵՄ անդամ երկրների իրավասությունն է. Միշել
300
Միշելը հայտարարություն է արել Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով պաղեստինյան պետության հնարավոր ճանաչման նախաձեռնությունները։
ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է․ Հաքան Ֆիդան
43
Ֆիդանը նշել է ԵՄ անդամ երկրների կողմից «նախապես քաղաքական կամք դրսևորելու» անհրաժեշտությունը՝ կապված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ։ Նա հիշեցրել է, որ նման քաղաքական կամք դրսևորվել է 2004-2005 թվականներին։
Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները դիմել են Բունդեսթագին և ՆԳՆ-ին՝ Եվրոպայում Ալիևի քննադատներին չեզոքացնելու՝ Բաքվի կոչերի պատճառով
61
Պատգամավոր Զահիդ Օրուջն օրերս հայտարարել էր, թե «պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենսդրությունը չի գործում, ամեն օր ականատես են լինում տարբեր տեղեկատվական ցանցերում նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ համակարգված հարձակումների»։ Նա ասել է, թե, իբր, «տեղեկատվական տեռորի ու զրպարտության արշավ է տարվում»։
ԵՄ-ն մտադիր է 70 միլիոն եվրո հատկացնել Գազային աջակցելու համար
671
«Այսօր Կիպրոսում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել 36 պետության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացված էին ԵՄ երկրները, Մեծ Յոթնյակի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, որպեսզի նախ տեսնեն՝ ինչպես կարելի է տեխնիկական մանրամասներ մշակել մեր երկրի նախաձեռնության իրականացումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար, և երկրորդ՝ քննարկել հիմնադրամի ստեղծումը, որը հնարորություն կընձեռի էլ ավելի մեծացնելու մարդասիրական օգնության ծավալը Գազայի հատվածում»,- ասել է Կիպրոսի ղեկավարը։
Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
293
Դենդիասը Գյուլերին շնորհակալություն է հայտնել ջերմ մաղթանքների և օդաչուի հանդեպ դրսևորած անկեղծ հետաքրքրության համար։
Մեծ ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություններ կատարել ՀՀ տարածքի նկատմամբ. Թիմ Լոութըն
35
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսելիս Մակրոնը նկատի ուներ հրահանգիչներին․ Կուլեբա
53
«Երբ Մակրոնը խոսեց Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին: Մակրոնը պարզապես նկատի ուներ, որ ուկրաինացի զինվորներին պատրաստելու հնարավորություն կա անմիջապես Ուկրաինայում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի է ունենում հիմա»,- ասել է Կուլեբան։այլ
ԵՄ դեսպանները պայմանավորվել են Նավալնիի մահվան կապակցությամբ պատժամիջոցների շուրջ
54
Ամբողջական ցուցակը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում մարտի 22-ին։ Եվրախորհրդարանն ավելի վաղ բանաձև էր ընդունել Նավալնիի մահվան կապակցությամբ։ Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխան տա գաղութում ընդդիմադիր առաջնորդի սպանության համար։
ԵՄ երկրները հունվարին Ադրբեջանից 40,8%-ով պակաս նավթ են ներկրել
55
Ադրբեջանից ԵՄ երկրներ մատակարարված նավթի արժեքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 595,6 մլն եվրո (-44,8% տարեկան կտրվածքով)։
ԵՀ-ն հավանություն է տվել Ուկրաինային աջակցելու համար ռուսական ակտիվներից եկամուտներն օգտագործելու առաջարկին
294
«Եվրահանձնաժողովն այսօր հավանություն է տվել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ պատրաստված առաջարկներին՝ ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ», - ասել է նա։