f

Անկախ

Երբ սելի տեղը սելվորն է ճռռում, կամ ասք անշնորհակալ քաղաքացիների և շահագործվող իշխանավորների մասին


Օր օրի ավելի ենք համոզվում, որ ապրում ենք REC կոճակը սեղմած, իսկ նկարահանվողը ֆիլմ է՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» էկրանավորումը։ Նոր կորոնավիրուսի համավարակն էլ վրա հասավ՝ գույներն ավելի խտացնելու և  գրոտեսկի վերածելու, ցույց տալու, թե նորելուկ իշխանավորները, որոնք «ժողովրդի ծոցից են դուրս եկել», ինչ արագ ու անվերադարձ են մոռացել շարքային քաղաքացու կարիքներն ու խնդիրները։  

Համավարակը և դրանով պայմանավորված արտակարգ դրությունը  հերթական անգամ ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է շարքային քաղաքացին և նրա շահը, չնայած պետական համակարգում բազմաթիվ են ամպագորգոռ անունով կառույցները, որոնք կոչված են այդ նույն քաղաքացու շահը պաշտպանելուն։

Երբ պահը հասավ, որ  քաղաքացին կարիքն ուներ իր իսկ հարկերից սնվող կառույցների աջակցության, պարզվեց, որ անունը կա, ամանումը չկա․ սպառողների շահերի պաշտպանությանը կոչված ՏՄՊՊՀ նախագահը, համատարած ու միանգամից տեղի ունեցած գնաճի պայմաններում  առաջարկեց քաղաքացուն ոսպին ու հնդկաձավարին փոխարինող մթերք գտնել, փոխանակ զբաղվեր գնաճի բուն պատճառի ուսումնասիրությամբ և տնտեսվարողների  հնարավոր անբարեխիղճ վարքագծի կանխարգելմամբ։ Հայտնի առակի համաձայն՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ այս պարագայում մեղավոր դուրս եկավ օրվա ապրուստի խնդիր լուծող քաղաքացին, որը համարձակվել էր հնդկաձավար, ոսպ կամ թանկացած որևէ այլ ապրանք՝ այս դեպքում  որևէ մթերք ներառել իր սննդակարգում։

Հանրության խոսքն իշխանություններին հասցնելուն կոչված Հանրային խորհրդի նախագահը կասկած հայտնեց, որ շարքային քաղաքացին կանգնած տնտեսության և արտակարգ դրության պայմաններում օրվա ապրուստի խնդիր ունի։ Իսկ կասկածի առիթը Հարության տոնի առթիվ քաղաքացիների՝  ձու, թարխուն կամ բրինձ և չամիչ գնելու իրողությունն էր։ Երևի մարդիկ պետք է սովամահ լինեն, անորեքսիկ արտաքին ունենան, որ իրենց ընտրյալները և հանրության անունից հանդես եկողները հավատան, թե ինչ անելանելի վիճակում են մարդիկ։ Բայց դա էլ հնարավոր է չօգնի Հանրային խորհրդի նախագահին ճշմարտությունը տեսնելու, եթե, իհարկե, մինչ այդ իշխանությունները նկատած և բարձրաձայնած չլինեն այն։ 

Առավել աբսուրդային է, երբ իշխանությունների հաշվարկով եկամուտից զրկված ընտանիքը կարող է մեկ երեխային պահել ամսական 26500 դրամ աջակցության գումարով, բայց 26500 դրամով ապրող քաղաքացու ընտրյալ պատգամավորները ամսական 500 000 դրամ վարձատրությունը և ամենամսյա պարգևավճարները իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունների  շահագործում են որակում, իրենց աշխատանքն էլ բնորոշում որպես չարքաշ։

Արտակարգ դրության օրերին մթերային խանութ մտած ամեն ոք գիտի՝ գոնե սկզբնական շրջանում գնաճի հետևից հասնել չէր լինում։ Եվ այդ համատարած գնաճի պայմաններում անգամ աշխատող քաղաքացին դժվարություն կունենար իր ամսական ռոճիկով 30 օր շարունակ սնունդ գնելու։ Արտակարգ դրության պատճառով եկամտից զրկված քաղաքացիների մասին այս պարագայում խոսքն անգամ ավելորդ է։ Եվ հարց է, թե օրական 883 դրամով ինչպես պետք է կծող գների պայմաններում ապրի մեկ երեխա ունեցող և այդ 26500 դրամի հույսին մնացած ընտանիքը։ Բայց ո՞ւմն է դա հետաքրքրում։ Չէ որ ավելի կարևոր հարցեր կան՝ 30 տոկոս աղքատություն, է՜․․․, ինչ եմ ասում, մեծահարուստներ ունեցող Հայաստանում իշխանավորներին ֆիզիկական ու մտավոր շահագործման են ենթարկում և ընդամենը միլիոնների վարձատրություն տալիս։ Ամոթ էլ է։ Ավելի բարոյական կլիներ, եթե շարքային քաղաքացիները հրաժարվեին կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված պետական աջակցությունից՝ կոչ անելով, որ այդ գումարներն ավելի կարևոր գործի ուղղվեին՝ այն է՝ իշխանավորների բարեկեցության ապահովմանը։

 

Նյութի լուսանկարը՝ https://tribune.com.pk/ կայքից

covid19 էսսե գնաճ Խմբագրի ընտրանի Կարծիք Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսի 8952 դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի մեկնարկի մասին
ՌԴ առողջապահության նախարարը՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
«Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Ինչո՞վ է պայմանավորված գեներատորների մեծ պահանջարկը
ԱՄՆ-ի ու Հայաստանի սևերն ու սպիտակները
Հունիսի 1-ից սկսվում են առաջին դասարանցիների առցանց գրանցումները
Այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը․Փաշինյան
Համաճարակի օրական դինամիկան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Իրանում ըստ 1 մլն շնչի
Տեղի է ունեցել Արթուր Վանեցյանի կուսակցության համագումարը
Սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին և ոչ միայն...
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է
Հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
14-ամյա Անահիտը սպառնացել է ցած նետվել  Երևանի Բաղրամյան պողոտայի շենքի բնակարաններից մեկից
Ավելին
Ավելին