ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում փորձարկվում է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի բուժման ավելի քան 70 մեթոդ: Գրում է Gazeta.ru-ն։
Նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ում 72 ակտիվ փորձարկումներ և հետազոտություններ են իրականացվում և բուժման տասնյակ թերապևտիկ մեթոդներ և բուժման ձևեր են փորձարկվում: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ 211 նման ուսումնասիրություն դեռևս պլանավորված է:
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ խոսքը կորոնավիրուսի բուժման և պատվաստանյութերի մշակման եղանակների ուսումնասիրության մասին է:
«Անձամբ ես նախընտրում եմ բուժման մեթոդները, քանի որ դրանք անմիջապես օգնում են մարդկանց», - հավելել է Թրամփը:
ԱՄՆ-ում 770 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 40 հազար մարդ մահացել է:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: