f

Անկախ

Բա խի՞ Սերժի վախտ չէիր խոսում


Նիկոլ Փաշինյանը երկու օր է՝ խոսում է լրատվամիջոցների մասին։ Սա այն դեպքն է, երբ կիսաճշմարտությունը ստից էլ վատ է։ Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին»։ Եվ վերջապես սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել նիկոլականների սիրած «Բա խի՞ Սերժի վախտ չէիր խոսում» հարցը։

Երբ Փաշինյանն ասում է, որ նախկին իշխանությունների օրոք լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը ֆինանսավորվել են նախկին իշխանությունների կողմից, դա կիսաճշմարտություն է։ Նա տվյալ դեպքում ընտրել է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը։

Ես տոկոս չեմ հաշվել, բայց կարող եմ հաստատել, որ նախորդ իշխանությունների օրոք կային լրատվամիջոցներ, որոնք արտաքուստ ընդդիմադիր էին ձևանում, բայց խաղում էին նախորդ իշխանությունների կողմից և կռիվ տալիս նույն այդ նախորդ իշխանությունների իրական ու գաղափարական ընդդիմախոսների դեմ։

«7 օր» լրատվավերլուծական կայքը՝ «7or.am»-ը, որի խմբագիրն եմ ես, իր ստեղծման օրվանից՝ 2009թ․-ից եղել է նախորդ իշխանությանը քննադատող թիվ մեկ լրատվամիջոցը։ Այո՛, թիվ մեկը, այլ ոչ թե լրատվամիջոցներից մեկը։ Նախորդ իշխանության դուդուկի տակ չպարող էլի լրատվամիջոցներ կային, բնականաբար, բայց «7 օրը» եղել է նախորդների վարած ներքին ու արտաքին քաղաքականության քննադատության դրոշաշակիրը և դա բոլորին է հայտնի։

Նախորդ իշխանություններն իրենց գործիքներով մեր դեմ քայլեր են արել, ինչը հասկանալի է։ Մենք դրանից չենք նեղվել․ քաղաքական ու գաղափարական կռիվ էր։ Ուշագրավն այն է, որ «Հայկական ժամանակ» թերթը և թերթի կայքը՝ «armtimes.com»-ը, այն լրատվամիջոցներից էին, որոնք հակառակ ճամբարից կռիվ էին տալիս մեր դեմ՝ օգտագործվելով որպես նախորդ իշխանության գործիք (այդպիսի մեկ այլ գործիք էր նաև այն լրատվամիջոցը, որի ղեկավարը հիմա թունդ հեղափոխական է ձևանում, Նաիրի Հունանյանի համար փաստաբանություն անում ու «անկախ» պատգամավոր խաղում)։

Այսինքն՝ Փաշինյանը ճիշտ է ասում, որ նախորդ իշխանություններին ծառայող «ընդդիմադիր» լրատվամիջոցներ կային, բայց դա նախևառաջ իրե՛ն է վերաբերում։ Ու որպեսզի բամբասանքային չլինի այս խոսակցությունը, բերեմ ընդամենը երկու հիմնավորում։

«Հայկական ժամանակ» թերթը միակն էր նախորդ իշխանությունների օրոք, որ աշխատել է առանց վերադարձի մեխանիզմի։ Այսինքն՝ Փաշինյանը երաշխավորված գումար ուներ՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք թերթը կրպակներում կվաճառվի՞, թե՞ ոչ։

Երկրորդը՝ նախորդ իշխանությունների օրոք Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի կայքը ողողված էր գովազդով։ Եթե նախորդ իշխանությունները թույլ չտային, ապա գովազդը, այսինքն՝ փողը, չէր հայտնվի «Հայկական ժամանակում»։

Սրանք ընդամենը երևացող մասերն են այն ֆինանսավորման, որոնք առնվազն իշխանության չխոչընդոտման պայմաններում են իրականացվել Փաշինյանի համար։

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանությունների օրոք նաև բոնուսներ էր ստացել՝ 2 անգամ անընդմեջ դառնալով ԱԺ պատգամավոր։ Երկու անգամ էլ այլոց գնացքի վագոնում հայտնվելով։ Մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի, մյուս անգամ՝ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Ելք» դաշինքի։

Երբ մի պահ Տեր-Պետրոսյանը դուրս եկավ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության ռեժիմից ու 2011-ին անցավ Գագիկ Ծառուկյանի կողմը, նախորդ իշխանությունները սկսեցին քանդել ՀԱԿ-ը՝ պոկելով ում հնարավոր է։ Դա արվում էր ԲՀԿ-ին անուղղակիորեն թուլացնելու համար։ Պոկվողների մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով մահացու մեղք էր համարում Ծառուկյանի հետ համագործակցությունը («թավշյա» հեղափոխության ընթացքում ու դրանից հետո Փաշինյանը բազմիցս է համագործակցել Ծառուկյանի հետ, նույնիսկ հուշագիր է ստորագրել հետը, բայց արդեն դա մահացու մեղք չի համարել)։ Փաշինյանը մահացու մեղք էր համարում Ծառուկյանին բարև տալը, որպեսզի թունդ սկզբունքային ներկայանա և քողածածկի իր հաճախորդությունը։

Հենց որ Ծառուկյանը 2015-ին դուրս մնաց քաղաքական դաշտից, Փաշինյանն արդեն պետք չէր նախորդ իշխանություններին, քանզի նրանք արդեն այլ ծրագրեր ունեին։ Փաշինյանը զգաց, որ «քցվելու» է, սկսեց բարձրաձայն հայհոյել Էդմոն Մարուքյանին՝ ասելով, որ նա իշխանությունների պրոյեկտն է և հաճախորդ։ Մարուքյանն էլ Փաշինյանին էր համարում հաճախորդ, և դա այն դեպքն էր, երբ երկու կողմն էլ ճիշտ էին։

Փաշինյանը պայթեցնում էր Մարուքյանի նախագիծը՝ ցույց տալով, որ իր տեղն է ուզում ունենալ հաճախորդաց նոր գնացքում։ Նրա ձայնը կտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նախորդ իշխանությունները վերցրեցին «Ելք» դաշինքի մեջ և Փաշինյանին կրկին պատգամավոր դարձրեցին։ Այլ հարց է, որ նա 2018-ի ապրիլին դուրս եկավ վերահսկողությունից, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է, որը հարմար առիթի դեպքում կներկայացնեմ։

Ամփոփելով նշեմ, որ ով ով, բայց Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել ծախու և կեղծ ընդդիմադիր լրատվամիջոցների թեմայով։ Դա նույնն է, որ պոռնիկը խոսի բարոյականությունից, մարդասպանը՝ մարդու իրավունքից, հեղափոխականների սրտի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը՝ ապրանքների մենաշնորհային ներկրման անթույլատրելիությունից, Գագիկ Ջհանգիրյանը՝ օրինական ընտրություններից։

Հա, ի դեպ, ընտրակեղծիքների մասին։ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խոսում էր ընտրակեղծիքներից։ Նա նույնիսկ «զիբիլիքս» շոուն էր բեմադրել՝ կաշառվողների ցուցակը գլխավերևում թափահարելով։

Բոլորս էլ միշտ ունեցել ենք ողջամիտ կասկածներ, որ ընտրությունները կեղծվել են։ Ընդորում՝ Նիկոլ Փաշինյանի գաղափարաքաղաքական հայրեր Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի կառավարման տարիներից սկսած։

Հետաքրքրական է, որ իշխանությունը վերցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը «մոռացել» է ընտրակեղծիքների թեմայի մասին։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող և անընդհատ նախկին գործեր փորփրող «ժողովրդի» վարչապետը չի անդրադառնում ընտրակեղծիքի թեմային, չեն բացահայտվում ընտրակեղծարարները։ Եվ դա այն դեպքում երբ ամեն ինչ իր ձեռքում է՝ դատախազությունից մինչև ԱԱԾ, ոստիկանությունից մինչև ՀՔԾ։ Դա երկու բան է նշանակում։ Կա՛մ նախկինում ստում էր, երբ գոռում էր ուռճացված ընտրացուցակների, ընտրակաշառքի և այլնի մասին, կա՛մ այդ ամենը կար, պարզապես հիմա ինքն է սեփականաշնորհել ընտրակեղծարար համակարգն ու պահում է որպես սեփականաշնորհված իշխանության վերարտադրության գործիք։ Երրորդ տարբերակ չկա։

Առայժմ այսքանը։

Արեգնազ Մանուկյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան ԶԼՄ-ներ

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Ավելին
Ավելին