f

Անկախ

90 – ամյակը հաստոցների մոտ


Երևանի երկաթուղային կայարանի մերձակայքում է բնակվում նախկին ալավերդցի Վլադիմիր Աղաբաբյանը՝ <<Մերոնք Երևանում>> խորագրով իմ հոդվածաշարի հերոսներից մեկը։Նա, ում մատնահետքերը կան Ալավերդու մետալուրգիական գործարանում,նա,ով բազմաթիվ անգամ ցատկել է Ալավերդու Քարի կամրջից,լողացել է Վանա լճում,լուսանկարվել Կտուց կղզում,լճի ջրերից լցված սրվակները հուշանվեր դարձրել շատերի,այդ թվում իմ ընտանիքի համար։ Ետպատերազմյան Ալավերդում շրջել է իր ինքնաշեն ավտոմեքենայով,հետո էլ իր իսկ ձեռքով պատրաստված աստղադիտակով տեսել է Սատուրնի օղակները,ճանաչել ու շփվել է հանրաճանաչ Պարիս Հերունու հետ։Նա ինքնաշեն աստղադիտակ է նվիրել շատերին,այդ թվում Ալավերդու Ս․ Սպանդարյանի անվան թիվ մեկ դպրոցի (սովորել է այդ դպրոցում) աշակերտներին։

Ապրիլի 22-ին նրա ծննդյան օրն է՝90 ամյակը։Նա դեռ շարունակում է կանգնել խառատային և հղկիչ հաստոցների մոտ։Նախկին շարժունակությունը չունի,բայց աշխատանքի ձգտման և նվիրումի պակաս էլ չի զգում։Շարունակում է աշխատել և իր փորձը փոխանցել երիտասարդներին։Ամեն անգամ ափսոսում է,որ աշխատատեղեր չկան,քիչ են արհեստին ձգտողները։Հոբելյանի առթիվ նրան հասցեագրվող շնորհավորանքները շատ են։Բարձրաձայնում եմ նրանց բոլորի սրտի թրթիռները ու մաղթում վարպետ Վոլոդյային հոգսաթեթև առօրյա,աստղազարդ երկինք գլխավերևում ու սիմոն ծերություն։

Հ․գ․ Իրավունք չունեմ մոռանալ,որ նույն օրը նաև ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր,Ալավերդու և Շնողի պատվավոր քաղաքացի Գառնիկ Շախկյանի ծննդյան օրն է։

Համավարակ է,արտակարգ դրություն։Մնանք տանը մեր երևելիների գրքերի,խոհերի և շարունակվող դասերի հետ։

                                                                             

Վաղարշակ Ղորխմազյան

Հայաստան տարեդարձ Վլադիմիր Աղաբաբյան Վաղարշակ Ղորխմազյան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի
Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում։
«Փաստ» .իշխանությունները շարունակում են ձեւավորել իրենց «սրտի» դատավորների առանձին «թիմ»
Իմ քայլը դիակապտությամբ է զբաղված
Կիրականացվի հատուկ չվերթ՝ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ
10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 14-ամյա աղջիկը ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Ծանր վիճակում պացիենտ՝ 271 Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53.Արսեն Թորոսյան
Փաշինյանը մոլորության մեջ է գցել հանրությանը. «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբ
Չինաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ում COVID-19- ի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը
Քադիրովը մեկնաբանել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը
Երկրում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կայունանում է. Պուտին
"Ազդակ" օրաթերթում հրապարակված հոդվածը անցյալ դարի համաճարակի և պապիս՝ Վահան Չերազի գործունեության մասին
Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում...
Իրանը պատրաստվում է COVID-19-ի նոր ալիքին
Շնորհավորել ենք բոլորին, բացի մեր հարևան և բարեկամ Իրանից․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բացթողումը
Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ
«Պատասխանը դուք շուտով կիմանաք». Ալեն Սիմոնյանը՝ Գոգյան-Թամրազյան խնդրի մասին
Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր
Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է
Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան
ՀՀ կառավարությունը կաշխատի աջակցել ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին. Գրիգորյան
Հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն անկախ նրանց գտնվելու վայրից. Ավանեսյան
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը
Ավելին
Ավելին